ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 36-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունվարի 24-28-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արմեն Երիցյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, Սերգեյ Խաչատրյանինը, Լևոն Շահվերդյանինը, Մեխակ Ապրեսյանինը և Անդրանիկ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սերգեյ Մանասարյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, Լևոն Սարգսյանինը և Մհեր Մկրտումյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Երիցյանի և Սերգեյ Մանասարյանի Իրաքի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 29-ի N 36-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 24-28-Ը ԻՐԱՔԻ Հանրապետություն ՄԵԿՆած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Երիցյան | -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ) (25. 01. 2016 թ.-28. 01. 2016 թ.) |
Ս. Մանասարյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ |
Լ. Սարգսյան | -Հատուկ հանձնարարություններով դեսպան |
Ս. Խաչատրյան | -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Լ. Շահվերդյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Մ. Ապրեսյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ |
Ա. Պետրոսյան | -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Մ. Մկրտումյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |