Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2015 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ. Բ. Խրիստենկոյին` ներկայացնել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի» նախագիծը` անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման համար:

2. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Վ. Գաբրիելյան

 

Վ. Մատյուշևսկի

 

Բ. Սագինտաև

 

Ի. Շուվալով

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 6-րդ կետով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված)` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ. Բ. Խրիստենկոյին` Եվրասիական տնտեսական միության անունից ստորագրել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ` անդամ պետություններ) սույն Որոշման 2-րդ կետին համապատասխան անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացումն ավարտելուց հետո:

2. Անդամ պետություններին` իրականացնել Համաձայնագրի նախագծի հետ կապված անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը` նկատի ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի` 2015 թվականի մայիսի 29–ի նիստի շրջանակներում դրա ստորագրումը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան