Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.02.2016-07.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 11 փետրվարի 2016 թվականի N 110-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝

1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին.

2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղեկատվությունում պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

փետրվարի 11-ի N 110-Ա որոշման

 

ծ ր ա գ ի ր

 

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 ԹՎԱԿԱՆԻ միջոցառումների

NN ը/կ

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Կատարման
ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

պատասխանատու մարմինը

համակատարողը

 

1

2

3

4

5

6

7

 1. Հարկերի վճարում

 1)

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում, որի համաձայն կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային տեսչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար վերադաս մաքսային մարմին համապատասխան դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն

ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

օրենսդրական
փոփոխությունների
իրականացում`
30.06.2016թ.

օրենսդրական
փոփոխությունների
կիրառության
ծրագրային
ապահովում`
օրենսդրական
փոփոխությունների
կատարումից հետո՝
վեց ամսվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

 2)

Հարկային վարչարարությանն առնչվող՝ ստորև նշված կետերի վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող մոնիթորինգային ցուցանիշների հայերեն և անգլերեն տարբերակների տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության կայքում՝

ա. էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ, ինչպես նաև նրանց կողմից վճարված տարեկան հարկային մուտքերի տեսակարար կշիռը

բ. էլեկտրոնային եղանակով հարկեր վճարող տնտեսավարող սուբյեկտների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ

ակնկալվում է իրականացնել հարկային բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում:

 3)

Բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության ստեղծման նպատակով իրավական հիմքի ապահովում

ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

30.12.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

 4)

Բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման անհրաժեշտ կարողությունների ապահովում

ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

 

30.12.2016 թ.

օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

 5)

Ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման համակարգի ներդրում

ակնկալվում է իրականացնել էլեկտոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, ինչպես նաև չեղյալ ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման ծրագրային հարցերի կանոնակարգում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

01.07.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

6)

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը

ակնկալվում է պարզեցնել և համախմբել հարկային օրենսդրությունը, ապահովել հարկային օրենսդրության և հարկային համակարգի կայունությունն ու կանխատեսելիությունը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

31.03.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

7)

Հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրման հայեցակարգի մշակում

ակնկալվում է բարձրացնել հարկային հաշվետվությունների ներկայացման որակը՝ ապահովելով հարկ վճարողների հետ փոխշահավետ համագործակցություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

01.07.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

8)

Մոնիթորինգային կենտրոնի գործարկման ուղղությամբ աշխատանքների իրականացում

ակնկալվում է ներդնել հարկ վճարողների սպասարկման կենտրոնների աշխատանքների գնահատման համակարգ

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

30.12.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

 2. Արտաքին առևտուր

1)

ՀՀ ֆինանսների նախարարության կայք-էջում եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության տեղադրում, մասնավորապես, ընդհանուր հայտարարագրերում ինքնահայտարարագրման եղանակով ներկայացված հայտարարագրերի տեսակարար կշիռը

ակնկալվում է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածությունը` հարկային և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ, զարգացնել դրանց կատարման հմտությունները

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1404-Ն որոշմամբ 2016 թվականի համար նախատեսված իրավական ակտերի նախագծերի մշակում

ակնկալվում է իրականացնել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված միջոցառումներ

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

30.12.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3)

Տարանցման ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ հսկողության համակարգի ներդրում

ակնկալվում է իրականացնել մաքսային մարմինների կողմից կատարվող գործառնությունների ավտոմատացում, մաքսային ընթացակարգերի պարզեցում պետական և մասնավոր հատվածի համար

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

01.06.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

4)

Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների ուղևորային մաքսային հայտարարագրերի ներկայացման ենթահամակարգի ներդրում

ակնկալվում է իրականացնել մաքսային ձևակերպումների գործընթացի ավտոմատացում և պարզեցում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

01.10.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

 3. Ընկերությունների հիմնում

1)

Համապատասխան իրավական ակտերում (նաև ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված) փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի մշակում և ընդունում` տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով

ակնկալվում է կրճատել ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված ժամկետները և ծախսերը

պետական կառավարման մարմիններ

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

օրենքների համար`
30.11.2016 թ.

ՀՀ կառավարության
որոշումների համար`
30.10.2016 թ.

մյուս բոլոր
իրավական ակտերի
համար` 30.06.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Ընկերությունների գրանցման վերաբերյալ վիճակագրության՝ եռամսյակային պարբերականությամբ հրապարակում

ակնկալվում է իրականացնել ընկերությունների գրանցման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում:

3)

Բաժնետիրական ընկերությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովում

ակնկալվում է կրճատել բաժնետիրական ընկերությունների գրանցման ժամանակը և գործընթացները

ՀՀ արդարադատության նախարարություն

 

30.12.2016 թ.

միջազգային դոնոր կազմակերպույուններ

4)

E-register համակարգի միջոցով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության և այլ փոփոխությունների (վերակազմավորում, լուծարում և այլն) կատարման հնարավորության ստեղծում

ակնկալվում է նվազեցնել քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումներն ու փաստաթղթային պահանջը, կրճատել փոփոխությունների գրանցման ժամկետները և ծախսերը, պարզեցնել գործընթացները

ՀՀ արդարադատության նախարարություն

 

30.12.2016 թ.

միջազգային դոնոր կազմակերպություններ

 4. Շինարարական թույլտվություններ

1)

«ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն և 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ակնկալվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան բարձրացնել տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց որակավորման աստիճանը, սահմանել նրանց մասնագիտական գիտելիքների և կարողությունների գնահատման չափորոշիչներ` ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանի

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

25.05.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

«ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ակնկալվում է շինարարության ոլորտի ծախսերի պլանավորման և գնագոյացման` բարեփոխված մեթոդաբանության հիման վրա սահմանել օբյեկտների շինարարության արժեքի հաշվարկման կարգը` միջազգային չափանիշներին համապատասխան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

25.10.2016 թ.
ֆինանսական
միջոցների
առկայության
դեպքում

 օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

3)

Կառուցապատման գործընթացի իրականացման ընթացակարգերը (ըստ` շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի /կատեգորիայի) նկարագրող եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) բուկլետի մշակում և հրատարակում` 2000 տպաքանակով

ակնկալվում է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

30.11.2016 թ.
ֆինանսական
միջոցների
առկայության
դեպքում

օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

4)

ՀՀ քաղաքաշինության նախարարության էլեկտրոնային կայքում շինարարական թույլտվության ընթացակարգերի (ըստ` շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի) հստակ նկարագրություն, որը կներառի յուրաքանչյուր ընթացակարգի համար պահանջվող ժամանակը և գումարը

ակնկալվում է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

31.03.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

5)

Հայաստանում կիրառվող շինարարական նորմերի արդիականացում` ըստ առաջնահերթության

ակնկալվում է կատարելագործել շինարարական նորմերը` համապատասխանեցնելով արդի պահանջներին

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

շահագրգիռ պետական կառավարման մարմիններ

30.11.2016 թ.
ֆինանսական
միջոցների
առկայության
դեպքում

օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

6)

Երևան քաղաքում շինարարական թույլտվությունների դիմումները կառուցապատողների կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ վիճակագրության տեղադրում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջում

ակնկալվում է իրականացնել շինարարական թույլտվությունների ստացման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում

Երևանի քաղաքապետարան համաձայնությամբ)

 

եռամսյակային
պարբերականությամբ
(շարունակական)

Ֆինանսավորում չի պահանջվում:

7)

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ նախատեսել կառուցապատողի կողմից շինարարական (քանդման, ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց առաջ իրավասու մարմնին էլեկտրոնային եղանակով ծանուցելու հնարավորություն

ակնկալվում է կրճատել շինարարության իրականացման վարչարարական ընթացակարգերը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

29.04.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

 5. Էլեկտրականության միացում

1)

Նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու գործընթացի վերաբերյալ տվյալների մեջ սահմանված պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ պայմանավորված համապատասխան ժամկետների խախտման յուրաքանչյուր դեպքի համար (մասնավորապես` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվող իրավունքների, թույլտվությունների, կամ այլ փաստաթղթերի տրամադրման հետաձգման կամ մերժման մասով) կոնկրետ պատճառների վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ տեղեկատվության ներկայացում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ակնկալվում է իրականացնել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացի մոնիթորինգ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ)

 

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշմամբ սահմանված 6(10) կՎ լարմամբ էլեկտրական ցանցին միացման պայմանագրի և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքման ընթացակարգերի բաղադրիչ մասերի (յուրաքանչյուր քայլի վրա ծախսվող ժամանակի) մանրամասն ուսումնասիրում և, ըստ անհրաժեշտության, համապատասխան ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ակնկալվում է կրճատել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ)

 

30.06.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3)

Էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացին առնչվող վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ հրապարակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի էլ. կայքում

ակնկալվում է իրականացնել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացի մոնիթորինգ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ)

 

Եռամսյակային
պարբերականությամբ
(շարունակական)

Ֆինանսավորում չի պահանջվում:

 6. Պայմանագրերի կիրարկում

1)

Առաջին ատյանի դատարաններում փոքր պահանջների (կախված գումարի չափից, վեճի բնույթից, հիմքերից) քննարկման` առանձնացված ընթացակարգերի սահմանման հնարավորության ուսումնասիրություն

ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ)

30.06.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Առաջին ատյանի դատարաններում դատական գործերի քննության հետաձգումների առավելագույն քանակի սահմանման նպատակահարմարության ուսումնասիրություն

ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ)

30.06.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3)

Դատարանների կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրում, այդ թվում`
ա. դատական գործերի` էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովում
բ. էլեկտրոնային համակարգի ներդրում, որի միջոցով դատական վճիռը ԴԱՀԿ ներկայացնելու առցանց հնարավորություն կընձեռվի

ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

«ՀՀ քաղաքացիական
դատավարության
օրենսգրքում
փոփոխություններ
և լրացումներ
կատարելու մասին»
ՀՀ օրենքի
ընդունումից հետո
 3-ամսյա ժամկետում

Ֆինանսավորում չի պահանջվում:

4)

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում, որի համաձայն պարտապանի գույքի առկայության դեպքում կատարողական գործողությունների իրականացումը կսահմանվի 15 օր` չհաշված բացառությունները

ակնկալվում է կրճատել պայմանագրերի կիրարկման ժամկետները

ՀՀ արդարադատության նախարարություն

 

30.06.2016թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

5)

ՀՀ դատական դեպարտամենտի էլ. կայքում էլեկտրոնային եղանակով ներկայացված դատական գործերի վերաբերյալ վիճակագրության արտացոլում

ակնկալվում է իրականացնել դատական համակարգում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում

ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

 

30.06.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

6)

Արտոնագրված հաշտարարների պարբերաբար վերապատրաստումների իրականացում

ակնկալվում է իրականացնել մասնագիտական որակի բարձրացում, պրակտիկ փորձի փոխանակում, կնքվող հաշտության համաձայնության թվաքանակի ավելացման խթանում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

01.12.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

 7. Սեփականության գրանցում

1)

Առաջին ատյանի դատարաններում քննվող հողային վեճերի վերաբերյալ առանձնացված վիճակագրության վարում (առանձնացնելով Երևան քաղաքը) և կիսամյակային պարբերականությամբ տեղադրում ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում` հղումը տրամադրելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը

ակնկալվում է իրականացնել սեփականության գրանցման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում

ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

 

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում:

 8. Վարկերի ստացում

1)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում, մասնավորապես, որով կնախատեսվի ընդլայնել վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության ցանկը, ինչպես նաև տրամադրվող տեղեկատվության ծավալը

ակնկալվում է կրճատել վարկերի տրամադրման ոլորտում վարչարարությունը և ժամանակատարությունը, բարձրացնել ընթացակարգերի կանոնակարգման արդյունավետությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ(համաձայնությամբ)

30.11.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

 9. Սնանկության ճանաչում

1)

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում դիտարկել անվճարունակության հատկանիշներ ունեցող պարտապանի նկատմամբ սնանկության վարույթ սկսելուց հետո վերջինիս համար վարկ ստանալու հնարավորության սահմանման մոտեցումը

ակնկալվում է իրակա-նացնել սնանկության գործընթացի բարելավում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ)

30.11.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում սնանկության գործընթացում պարտապանի ակտիվների վաճառքի համար պարտատերերի կողմից գործարքի հաստատման պահանջի սահմանման նպատակահարմարության քննարկում

ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ)

30.06.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

 3)

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում դիտարկել պարտատիրոջ կողմից սնանկության կառավարչից տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանման հնարավորությունը

ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ)

30.11.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

4)

Մինչև սնանկության հայց ներկայացնելը սնանկության վտանգի դեպքում անհրաժեշտ իրավական պաշտպանության մեխանիզմների ներդրում

ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

30.11.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

10. Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն

1)

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում, որի համաձայն կսահմանվեն բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցման ժամկետները (մասնավորապես, նախատեսելով ժողովի գումարման օրվանից առնվազն 30 օր առաջ)

ակնկալվում է իրականացնել ընկերություններում թափանցիկության մակարդակի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության աստիճանի բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

30.11.2016 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան