ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի N 279-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 18-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Հաստատել`
1) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում՝ հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 8 հավելվածի.
2) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում՝ հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 9 հավելվածի.
3) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 10 հավելվածի.
4) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 11 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 23 Երևան |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Հավելված N 5 |
Հավելված N 6 |
Հավելված N 7 |
Հավելված N 8 |
Հավելված N 9 |
Հավելված N 10 |
Հավելված N 11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.03.2016, N 346-Ն | 12.04.2016, N 279-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|