Գլխավոր տեղեկություն
Համար
N 1567-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1567-Ա

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը` բանկային համակարգից մինչև վեց տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել ընդամենը 9,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք (երաշխիքներ), որից՝ 7,000,000 ԱՄՆ-ի դոլարը 2016 թվականին և 2,000,000 ԱՄՆ-ի դոլարը 2017 թվականին` որպես ներգրավվող վարկերի հիմնական գումարների ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով, որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընդունելով «Գոլդեն Օրե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բոլոր բաժնեմասերը.

2) բյուջետային երաշխիքի տրամադրումն իրականացնել վարկի մարման ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո, ընդ որում պայմանով, որ՝

ա. վարկատուի և ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ընկերության կողմից իրականացվող յուրաքանչյուր հերթական կամ արտահերթ վճարվող գումարից առաջնահերթ պետք է մարվի տրամադրվող վարկի հիմնական գումարի համապատասխան մասը,

բ. վարկի տոկոսագումարների կամ այլ վճարումների իրականացումը կարող է կատարվել միայն վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի հիմնական գումարի հերթական վճարման համար նախատեսված գումարի ամբողջական մարումից հետո,

գ. վճարումների (մարումների) գծով արտոնյալ ժամանակաշրջան կարող է նախատեսվել միայն եթե այն տրամադրվում է վարկի և տոկոսագումարների համար միաժամանակ և նույն ժամանակահատվածի համար,

դ. վարկի մարման ժամանակացույցով նախատեսված յուրաքանչյուր հերթական վճարվող գումարի կազմում վարկի տոկոսագումարը և այլ վճարումները միասին չեն կարող գերազանցել վարկի հիմնական գումարի մեծությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 29

Երևան