ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2016 թվականի N 139-Ն
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 895 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 194-րդ, 201-րդ և 209-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները` համաձայն N 1 հավելվածի.
2) «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 և 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի մասին» N 895 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
1. Սույն հավելվածի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների ու կորուստների քանակությունը սահմանելու հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների:
2. Սույն հավելվածի իմաստով «որոշ ապրանքներ» են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված իրավասու մարմինների կողմից սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի ստանդարտ չափաքանակներ ունեցող ապրանքներից տարբերվող ապրանքները:
3. «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակն (ելքի նորման) այն քանակն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի վերամշակման համար ներմուծվող որոշակի քանակությամբ օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքում` բնաիրային կամ արժեքային չափի միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
4. «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող օտարերկրյա ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք թափոնների ու մնացորդների չափաքանակն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և սույն հավելվածի 3-րդ կետում նշված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակ չի համարվում:
5. Մնացորդ է համարվում սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակ չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
6. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում:
7. Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները: Կորուստ են համարվում նաև բնական կորուստները:
8. Ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման կամ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություններ (այսուհետ` թույլտվություն) ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակների հաշվարկը՝ համաձայն սույն հավելվածի ձևի, որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև ստորագրված պայմանագրով ամրագրված վերամշակման նվազագույն արդյունքի և (կամ) վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով.
2) վերամշակողի (արտադրողի) կողմից տվյալ արտադրանքի արտադրության համար հաստատված ազգային կամ միջազգային ստանդարտների, տեխնիկական փաստաթղթերի կամ միջպետական ԳՈՍՏ-երի (ГОСТ-երի) պահանջներին համապատասխան հաշվարկված վերամշակման նվազագույն արդյունքի և (կամ) վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով.
3) գիտահետազոտական կազմակերպությունների կազմում գտնվող փորձարկման լաբորատորիաների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով:
9. Մինչ թույլտվություն ստանալու նպատակով լիազոր մարմին դիմելը՝ հայտատուն իրավունք ունի դիմելու լաբորատորիաներ` վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակների հաստատման նպատակով, ու վերջինիս կողմից հաստատված չափաքանակները բավարար հիմք են մաքսային մարմնի համար: Թույլտվություն ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հաշվարկի ուսումնասիրության նպատակով, անհրաժեշտության դեպքում, վերադաս մաքսային մարմինը կարող է ներգրավել սույն հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված լաբորատորիայի ներկայացուցիչներին:
10. Վերամշակման արդյունքի նվազագույն չափաքանակը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:
11. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ
NN |
Վերամշակման համար |
Վերամշակման արդյունքը |
Վերամշակման արդյունքում գոյացած | |||||||||||||||||||||
թափոնները |
կորուստները |
մնացորդները | ||||||||||||||||||||||
բնական |
արտադրական | |||||||||||||||||||||||
անվա-նումը |
ապրանքի ծածկա-գիրը՝ |
քանա-կությունը |
մաքսային արժեքը |
անվա-նումը |
ապրանքի ծածկա-գիրը՝ |
քանա-կությունը |
մաքսային արժեքը |
անվա-նումը |
ապրանքի ծածկա-գիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
քանա-կությունը |
մաքսային արժեքը |
մաքսային ընթա-ցակարգի ծածկա-գիրը |
անվա-նումը |
ապրանքի ծածկա-գիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
քանա-կությունը |
անվա-նումը |
ապրանքի ծածկա-գիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
քանա-կու- |
անվա-նումը |
ապրանքի ծածկա-գիրը՝ |
քանա-կությունը |
մաքսային արժեքը |
մաքսային ընթա-ցակարգի ծածկա-գիրը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
Սույն հաշվարկի 5-րդ, 9-րդ, 13-րդ և 24-րդ սյունակներում նշված «մաքսային արժեքը» որոշվում է հայտարարագրման փուլում:
Դիմող _____________________ | __________________________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, հայրանունը, ազգանունը) | |
|
Հավելված N 2 |
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ
1. Սույն հավելվածի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների:
2. Սույն հավելվածի իմաստով «որոշ ապրանքներ» են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված իրավասու մարմինների կողմից սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի ստանդարտ չափաքանակներ ունեցող ապրանքներից տարբերվող ապրանքները:
3. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակը (ելքի նորմա) այն քանակն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի վերամշակման համար արտահանվող որոշակի քանակության մաքսային միության ապրանքների վերամշակման արդյունքում` բնաիրային կամ արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
4. Ապրանքներ արտահանող անձը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող մաքսային միության ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակների հաշվարկը` համաձայն սույն հավելվածի ձևի, որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) պատվիրատուի և վերամշակողի (կատարողի) միջև ստորագրված պայմանագրով որոշված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով.
2) վերամշակողի (կատարողի) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով:
5. Մինչ թույլտվություն ստանալու նպատակով լիազոր մարմին դիմելը՝ հայտատուն իրավունք ունի դիմելու լաբորատորիաներ` վերամշակման նվազագույն արդյունքի հաստատման նպատակով, և վերջինիս կողմից հաստատված չափաքանակները բավարար հիմք են մաքսային մարմնի համար: Թույլտվություն ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հաշվարկի ուսումնասիրության նպատակով, անհրաժեշտության դեպքում, վերադաս մաքսային մարմինը կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված լաբորատորիայի ներկայացուցիչներին:
6. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության ու արժանահավատության համար:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ
NN |
Վերամշակման համար |
Վերամշակման արդյունքը | ||||||
անվանումը |
ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
քանակությունը |
մաքսային արժեքը |
անվանումը |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
քանակությունը |
մաքսային արժեքը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Սույն հաշվարկի 5-րդ և 9-րդ սյունակներում նշված «մաքսային արժեքը» որոշվում է հայտարարագրման փուլում:
Դիմող _____________________ | __________________________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) | |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2023, N 1352-Ն | 21.08.2023, N 139-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|