Գլխավոր տեղեկություն
Համար
N 422-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.01.15/2(545) Հոդ.5
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2015
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015509

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 դեկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 422-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 111-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 1-ին կետից հանել «գրավադրում երաշխիքային գումար կամ» և «և երաշխիքային գումարի հաշիվը» բառերը, «(այսուհետ՝ երաշխիքային գումար)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ երաշխիք)» բառերով, իսկ «Երաշխիքային գումարը» բառերը՝ «Երաշխիքը» բառով.

2) Կարգի 2-րդ կետից հանել «և երաշխիքային գումարի հաշվի» բառերը, իսկ «և դրանցում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երաշխիքում» բառերը.

3) Կարգի 3-րդ կետից հանել «և գրավադրված երաշխիքային գումարը» բառերը.

4) Կարգի 4-րդ կետի առաջին նախադասության մեջ «բոլոր» բառը փոխարինել «կանխիկ» բառով, իսկ երրորդ նախադասության մեջ՝ «Առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները, բացի սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվից (հաշիվներից), որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցել» բառերը՝ «Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները բացի սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվից (հաշիվներից) որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցվել» բառերով.

5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 և 6.1 կետերով.

«4.1. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բանկային փոխանցում իրականացնելու դեպքում սպառողները դրամական միջոցները փոխանցում են միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ներկայացված բանկային հաշվեհամարին, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներին ներկայացվող հաշվարկային փաստաթղթերում, որպես բանկային հաշվեհամար, ամրագրում է միայն հատուկ հաշիվներից (ենթահաշիվներից) որևէ մեկը: Հատուկ հաշիվների բոլոր ենթահաշիվները և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները և լրացումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը:».

«6.1. Պայմանագրերով սահմանված ժամկետում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումներ չիրականացնելու դեպքում արտադրողները և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են դիմել երաշխիք տված բանկին՝ երաշխիքի սահմաններում իրենց պահանջները բավարարելու համար: Երաշխիք տված բանկը արտադրողների և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից ներկայացված դիմումները քննության է առնում և համապատասխան որոշում ընդունում 5 աշխատանքային օրվա ընթացքում: Երաշխիք տված բանկի կողմից դիմումները բավարարվելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում նոր երաշխիք:».

6) Կարգի 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրերով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում (հաշիվներում) միջոցների անբավարար լինելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է հատուկ հաշվին (հաշիվներին) փոխանցել պակասող գումարը:».

«7. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 85 տոկոսը, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից հետո՝ հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարներն ամբողջությամբ, յուրաքանչյուր ամսվա 5-ից համարվում են գրավադրված 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց, որն ամրագրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող գրավի պայմանագրում (պայմանագրերում): Գրավի պայմանագիրը (պայմանագրերը), ինչպես նաև նրանում (նրանցում) կատարվող փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Գրավադրման ընթացքում հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրված գումարները ելքագրվում են նաև առաքված էլեկտրաէներգիայի դիմաց մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա արտադրող ընկերություններին վճարումներ կատարելու համար: Գրավադրումը դադարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ գրավառուների նկատմամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո: Նշված գործառույթի իրականացումից հետո միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է տնօրինել հատուկ հաշվում (հաշիվներում) առկա գումարներն ու փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 15 տոկոսը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տնօրինում է իր հայեցողությամբ և կարող է փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին:».

7) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1 և 7.2 կետերով.

«7.1. Հատուկ հաշվին (հաշիվներին) կարող են մուտքագրվել միայն սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված կամ սույն կարգի 6-րդ կետի համաձայն բացառապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընթացիկ հաշիվներից փոխանցված գումարները, իսկ հատուկ հաշվից (հաշիվներից) դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ սույն կարգի 7-րդ կետով սահմանված գրավադրման դադարման դեպքում՝ բացառապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընթացիկ հաշիվներին, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետի վերջին նախադասությամբ սահմանված դեպքում:

7.2. Սույն կարգի 7.1 կետում նշված դրույթներն ամրագրվում են հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրում (պայմանագրերում):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան