Գլխավոր տեղեկություն
Համար
N 1565-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180).1 Հոդ.1226.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1565-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածը՝

«Արփա-Սևան» ջրային թունելի 3 տեղամասեր» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

ՀՀ Արագածոտնի մարզ՝ Աշտարակի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Աշտարակի N 2 օրվա կարգավորող ջրամբար, Չլկանների կապտաժ, Եզնակի օրվա կարգավորող ջրամբար, Եզնակի պոմպակայան և Ղազարավանի կապտաժ:

ՀՀ Արարատի մարզ՝ Վեդու օրվա կարգավորող ջրամբար, Արևշատի օրվա կարգավորող ջրամբար և Արարատյան 1.2 պոմպակայան:

ՀՀ Արմավիրի մարզ՝ Շահումյանի օրվա կարգավորող ջրամբար, Արմավիրի օրվա կարգավորող ջրամբար և Մյասնիկյանի օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ Սևանի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Գոմաձարի օրվա կարգավորող ջրամբար, Հացառատի պոմպակայան, Միդեյի Դարի օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Լոռու մարզ՝ Ստեփանավանի օրվա կարգավորող ջրամբար, Տաշիրի օրվա կարգավորող ջրամբար, Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-1 և Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-2:

ՀՀ Կոտայքի մարզ՝ Կենտրոնական օրվա կարգավորող ջրամբար և Հարավային օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Շիրակի մարզ՝ Արթիկի 1 օրվա կարգավորող ջրամբար և Արթիկի 3 օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Սյունիքի մարզ՝ օրվա կարգավորող ջրամբար-1, օրվա կարգավորող ջրամբար-2, օրվա կարգավորող ջրամբար-3, Բաղաբերդի օրվա կարգավորող ջրամբար-1, Շինարարների օրվա կարգավորող ջրամբար-2, Սեթենց կապտաժ, Մեղրիի օրվա կարգավորող ջրամբար և Շաքեի կապտաժ:

ՀՀ Վայոց ձորի մարզ՝ Որոտանի օրվա կարգավորող ջրամբար-3, Սառնաղբյուրի օրվա կարգավորիչ ջրամբար, Ջրասարի կապտաժ և Ջերմուկի օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Տավուշի մարզ՝ Անապատի օրվա կարգավորող ջրամբար, Հունուտի օրվա կարգավորող ջրամբար և Բլդանի ջրամբարների մաքրման կայան.

2) որոշման N 2 հավելվածում՝

«ՀՀ Արագածոտնի մարզ` 12 հատ

ՀՀ Արարատի մարզ` 8 հատ

ՀՀ Արմավիրի մարզ` 6 հատ

ՀՀ Գեղարքունիքի մարզ` 7 հատ

ՀՀ Լոռու մարզ` 14 հատ

ՀՀ Կոտայքի մարզ` 8 հատ

ՀՀ Շիրակի մարզ` 11 հատ

ՀՀ Սյունիքի մարզ` 13 հատ

ՀՀ Վայոց ձորի մարզ` 5 հատ

ՀՀ Տավուշի մարզ` 11 հատ» բառերը փոխարինել

«ՀՀ Արագածոտնի մարզ` 6 հատ

ՀՀ Արարատի մարզ` 5 հատ

ՀՀ Արմավիրի մարզ` 3 հատ

ՀՀ Գեղարքունիքի մարզ` 3 հատ

ՀՀ Լոռու մարզ` 10 հատ

ՀՀ Կոտայքի մարզ` 6 հատ

ՀՀ Շիրակի մարզ` 9 հատ

ՀՀ Սյունիքի մարզ` 5 հատ

ՀՀ Վայոց ձորի մարզ` 1 հատ

ՀՀ Տավուշի մարզ` 8 հատ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան