Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.25/89(1178) Հոդ.1152
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

18 դեկտեմբերի 2015 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-194-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հ/Հ

Վերահսկողության թեմա

1.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

   «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագիր
   
   «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում և հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագիր
   
   «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագիր

2.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

   Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
   
   Ավտոճանապարհների պահպանում և շահագործում
   
    Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում

3.

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

   «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով հատկացված միջոցների օգտագործում

4.

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն » ծառայություն

 

   Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
   
   Բյուջետային մուտքերի ապահովում
 
 ● Պետական սեփականության կառավարում և օգտագործում
   
   Արտաբյուջետային միջոցների ձևավորում և օգտագործում

5.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

 

   Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
   
   Բյուջետային մուտքերի ապահովում

6.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

   Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
   
   Արտաբյուջետային միջոցների օգտագործում
   
   Բյուջետային և արտաբյուջետային միջոցների մուտքերի ապահովում
   
   Պետական սեփականության կառավարում և օգտագործում

7.

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

   «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում և օգտագործում

8.

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ

 

   Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
   
   Արտաբյուջետային միջոցների օգտագործում
   
   Պետական սեփականության կառավարում և օգտագործում

9.

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ

 

   Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
   
   Արտաբյուջետային միջոցների օգտագործում
   
   Պետական սեփականության կառավարում և օգտագործում

10.

Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործում

11.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող ծրագրեր

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան