Գլխավոր տեղեկություն
Համար
N 899-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.01.2016-16.10.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.04.11/3(20) Հոդ.14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.03.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

22 մարտի 2011 թ.

 N 899-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

(ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 3-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետով, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «ե» կետով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով.

1. Հաստատել`

1) Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:

2) Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի։

3) Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 3 և N 4 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Կ. Կարապետյան  

 

 

Հավելված N 1

Երևանի քաղաքապետի

2011 թ. մարտի 22-ի

 N 899-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ ՀՈԱԿ) և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ) գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) անցկացման պայմանները:

2. Մրցույթով ապահովվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության գործունակ, չափահաս քաղաքացիները:

4. Տնօրենի ընտրության պարտադիր պայմաններն են`

1) բարձրագույն կրթություն.

2) վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

4) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

(4-րդ կետը փոփ. 26.11.14 N 4433-Ն, խմբ. 12.03.15 N 683-Ն)

5. Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

6. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

3) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.

7) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:

7. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման բաժինը: Սույն ընթացակարգով Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի քարտուղարն է:

8. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար Մրցույթն անցկացնում է Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) որոշմամբ սահմանված կարգով ստեղծված Երևանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման և մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` բաղկացած 5 անդամից: Նույն որոշմամբ նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

9. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի միջոցով:

10. Տնօրենի թափուր պաշտոնի համար Մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց Մրցույթ անցկացնելու պայմանները Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով (հանրապետական ռադիո, հեռուստատեսություն): Մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև մրցույթի անցկացման օրն ընկած ժամանակահատվածը չի կարող մեկ ամսից պակաս լինել:

12. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց Մրցույթ անցկացնելու մասին Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից հրապարակվող հայտարարության տեքստում պարտադիր նշվում է`

1) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է Մրցույթ.

2) Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը և վերջնաժամկետը.

3) Մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

5) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

13. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

14. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

15. Սույն ընթացակարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

16. Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Մրցույթն անցկացնող Հանձնաժողովին, որը դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:

17. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը սույն կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

18. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, ոստիկանության մարմիններից հարցման միջոցով տեղեկանք է ստանում Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների դատվածության վերաբերյալ:

19. Դիմումների ընդունման ժամկետը չի կարող Մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30 օրից պակաս լինել:

20. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը վարում է Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Աշխատակազմի կնիքով կնքված մատյան: Գրառումը կատարվում է փաստաթղթերի ընդունման օրը:

21. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով:

22. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մինչև Մրցույթի կայանալը գրավոր հրաժարվել Մրցույթին մասնակցելուց:

23. Եթե Մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Քաղաքապետին:

24. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

25. Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստանում է Աշխատակազմի կնիքը և դիմորդների քանակին համապատասխան թվով (կնքված) ամփոփաթերթեր:

26. Հանձնաժողովը մինչև Մրցույթի սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովն իր այդ որոշմամբ հաստատում է Մրցույթի մասնակիցների ցուցակը և հրապարակում է այն մինչև թեստավորման փուլի սկիզբը: Մրցույթն անցկացվում է նաև, եթե Մրցույթին դիմել և մասնակցում է մեկ քաղաքացի:

27. Եթե Հանձնաժողովը Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել Մրցույթին, ինչպես նաև եթե Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` Մրցույթը չկայացած համարելու մասին, որն անմիջապես ներկայացվում է Քաղաքապետին: Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել:

28. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, Մրցույթի բոլոր մասնակիցների ներկայությամբ համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները: Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 3 հարց.

3) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (եթե Մրցույթ է հայտարարվում բաժնետիրական ընկերության Տնօրենի ընտրության համար) կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (եթե Մրցույթ է հայտարարվում համայնքային ոչ առևտրային կազմակերպության Տնօրենի ընտրության համար)` 10 հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

5) Համապատասխան ոլորտի օրենսդրություն` 15 հարց.

6) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 5 հարց.

7) Հարկային օրենսդրություն` 2 հարց.

8) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 5 հարց:

(28-րդ կետը փոփ. 27.05.11 N 2166-Ն)

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

29. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

30. Մրցույթի մասնակիցը (այսուհետ` Մասնակից) թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

31. Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

32. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

33. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին տալիս է սույն ընթացակարգի 25-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ (ոչ մի դեպքում մեկ այլ ամփոփաթերթ չի տրվում): Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ Մասնակիցը ամփոփաթերթի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթուղթը բաց վիճակում դնում սեղանին:

34. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, Մասնակիցներին տրամադրում է թեստավորման առաջադրանքների թերթիկը, որից հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

35. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո Մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին, և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան: Թեստավորման ընթացքում Մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

36. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների թերթիկում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

37. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

38. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, Մասնակիցն ամփոփաթերթիկում նախատեսված տեղում ստորագրում է, նշում անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը և գցում կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքները հանձնում է հանձնաժողովի անդամին և դուրս գալիս սենյակից: Հանձնաժողովի քարտուղարը կնքված արկղի մոտ գտնվելով պետք է համոզվի, որ Մասնակիցները պարտադիր կարգով ամփոփաթերթերը (անկախ վերջինիս վիճակից, կատարված նշագրումներից) գցում են կնքված արկղի մեջ:

39. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:

40. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

41. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

42. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

43. Թեստավորման աշխատանքները ստուգվում են թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

44. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Մասնակիցների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

45. Յուրաքանչյուր Մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Աշխատակազմի կնիքով:

46. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում` ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 41-րդ կետով նախատեսված դեպքը:

47. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր Մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի վրա նշված Մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը, հավաքած միավորների քանակը և տոկոսային մեծությունը:

48. Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարված յուրաքանչյուր Մասնակցի հավաքած միավորները (նաև դրանց տոկոսային մեծությունը) արձանագրվում են:

49. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

50. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

51. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

52. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ Մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է Մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

53. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 49-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

54. Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

55. Եթե Մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ Մասնակիցը կամ բոլոր Մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` թեստավորման արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ներկայացնում է Քաղաքապետին:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

56. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած Մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:

57. Հանձնաժողովը յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից` Տնօրենի լիազորությունների շրջանակներում` Մասնակցի գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Նույն հարցերի շրջանակներում հանձնաժողովի կողմից կարող են առաջադրվել նաև լրացուցիչ (հարակից) հարցեր: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

58. Հանձնաժողովը յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Մասնակիցը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Հարցատոմսը ստանալուց հետո հարցազրույցի Մասնակցին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

59. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

60. Եթե Մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

61. Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցազրույցի հարցատոմսի 5 հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

62. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

63. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Մասնակցի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

64. Արձանագրությունն ստորագրվում է Հանձնաժողովի քարտուղարի, Մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

65. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը:

66. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

67. Բոլոր Մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

68. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

69. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն Մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում մրցույթի տվյալ Մասնակիցը հաղթող չի ճանաչվում:

70. Եթե Մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` նրան Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ներկայացնում է Քաղաքապետին:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

71. Մրցույթի արդյունքները հրապարակվում են Մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես: Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

 72. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

 1) Տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է Մրցույթը.

2) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մասնակցի (Մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

73. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից: Գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Քաղաքապետը` Հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Բողոքը պետք է ներկայացվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնին, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 81-րդ կետի «6-10», «14», «15» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է Քաղաքապետին: Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Մասնակցի (Մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք: Բողոքը քննության է առնվում Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում Քաղաքապետը կամ Հանձնաժողովի նախագահը բողոքի քննարկմանը կարող են հրավիրել Հանձնաժողովի անդամին (անդամներին), ինչպես նաև Աշխատակազմի համապատասխան մասնագետների:

74. Բողոքի քննարկման արդյունքում Քաղաքապետն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Մրցույթի արդյունքը կոնկրետ Մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) Մրցույթի կոնկրետ Մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) Մրցույթի կոնկրետ Մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

75. Քաղաքապետի ընդունած որոշումը Մրցույթի Մասնակցի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

76. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն ընթացակարգի 73-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովը Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է Քաղաքապետին: Որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, Քաղաքապետը Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով և կարգադրությամբ նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 2 տարի ժամկետով:

77. Հանձնաժողովի որոշման մեջ պետք է նշվեն`

1) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է Մրցույթը.

2) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

78. Որոշումը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

79. Որոշմանը կից ներկայացվում է որոշման հետ անհամաձայնություն հայտնած Հանձնաժողովի անդամի (անդամների) հատուկ կարծիքը (կարծիքները):

80. Աշխատանքներն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնին անմիջապես հանձնում է Աշխատակազմի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

81. Հանձնաժողովը հանձնման ակտով Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնին փոխանցում է Մրցութային փաթեթը, որը սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքած ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

2) Մրցույթին մասնակցել չթույլատրելու մասին.

3) Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

4) Մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին.

5) Մրցույթը չկայացած համարելու մասին.

6) ամփոփաթերթ.

7) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին արձանագրություն.

8) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրություն.

9) թեստավորման արդյունքների բողոքարկման մասին որոշում.

10) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշում.

11) թեստավորման արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում.

12) Մասնակցի հետ հարցազրույցի անցկացման արձանագրություն.

13) քվեաթերթիկ.

14) քվեարկությունների ընթացքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրություն.

15) Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում.

16) Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ.

17) Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին.

18) Հանձնման ակտ.

19) այլ փաստաթղթեր:

82. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը սույն ընթացակարգի 81-րդ կետում նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

83. Եթե Հանձնաժողովն իրավազոր չէ (հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին բացակայում են), ապա Մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի Մրցույթ: Հանձնաժողովի ներկա անդամներն այդ մասին կազմում են արձանագրություն, որը ներկայացվում է Քաղաքապետին: Կրկնակի Մրցույթը Հանձնաժողովի որոշմամբ անցկացվում է մեկ ամսվա ընթացքում: Կրկնակի Մրցույթի ժամանակ Մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում:

84. Մրցույթը համարվում է չկայացած և նոր Մրցույթ է անցկացվում, եթե`

1) Մրցույթի արդյունքում Մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել,

2) Մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել,

3) Մրցույթի բոլոր Մասնակիցների նկատմամբ առկա են սույն ընթացակարգի 22-րդ, 23-րդ և 27-րդ կետերում ներկայացված հիմքերից որևէ մեկը,

4) Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել,

5) Մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր:

85. Եթե նոր կամ կրկնակի Մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի Մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր Մրցույթ` երկու ամսվա ընթացքում:

86. Մրցույթի հայտարարությամբ նախատեսված Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը փոփոխվելու դեպքում` այդ մասին ոչ ուշ, քան Մրցույթն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ պետք է նոր հայտարարություն հրապարակվի մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է տվյալ Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը:

87. Մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման և Մրցույթի անցկացման ժամանակ առաջացած բոլոր հարցերի, խնդիրների, դեպքերի կանոնակարգման և լուծման իրավասությունը վերապահվում է Հանձնաժողովին:

88. Սույն ընթացակարգով սահմանված Քաղաքապետի լիազորություններն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը, եթե Երևան քաղաքի ավագանու որոշմամբ վերջինիս պատվիրակվել է գործադիր մարմնի նշանակման Քաղաքապետի լիազորությունը, իսկ սույն ընթացակարգով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և անձնակազմի կառավարման բաժնի լիազորություններն իրականացնում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը և ընդհանուր բաժինը:

Սույն կետով սահմանված դեպքերում վարչական շրջանի ղեկավարի կողմից հանձնաժողով ձևավորելիս, դրա երկու անդամի թեկնածությունը տալիս է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներից:

(հավելվածը փոփ. 26.11.14 N 4433-Ն, խմբ. 12.03.15 N 683-Ն)

 

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

Երևանի քաղաքապետի

2011 թ. մարտի 22-ի

 N 899-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՀՈԱԿ) (բացառությամբ` նախադպրոցական ուսումնական հաստատություններ հանդիսացող ՀՈԱԿ-ների) և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ) գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձանց (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման անցկացման պայմանները:

2. Ատեստավորումը` Տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Մինչև սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելը Տնօրենի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 3 տարվանից ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 3 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 3 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

Տնօրենի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

Տնօրենի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

(3-րդ կետը լրաց. 09.12.15 N 4063-Ն)

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման բաժինը: Սույն ընթացակարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի քարտուղարն է:

6. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) որոշմամբ սահմանված կարգով ստեղծված Երևանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման և մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` բաղկացած 5 անդամից: Նույն որոշմամբ նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի կամ միայն հարցազրույցի միջոցով:

8. Ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը հաստատում է Քաղաքապետը:

9. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը ատեստավորման ենթակա Տնօրեններին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնում է ատեստավորման անցկացման մասին և սույն ընթացակարգով նախատեսված դեպքում նրանց ապահովում է թեստային առաջադրանքներով:

10. Ատեստավորումից առնվազն 35 օր առաջ Տնօրենը Քաղաքապետին է ներկայացնում հաշվետվություն` վերջին հինգ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ:

11. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ Քաղաքապետը Տնօրենի ներկայացրած հաշվետվության քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) ենթակա է ատեստավորման` թեստավորման և հարցազրույցի միջոցով.

2) ենթակա է ատեստավորման` հարցազրույցի միջոցով:

12. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը Հանձնաժողովին և Տնօրենին տեղեկացնում է Քաղաքապետի ընդունած որոշման մասին և վերջինիս ապահովում է թեստային առաջադրանքով (ատեստավորումը թեստավորման և հարցազրույցի միջոցով անցկացվելու դեպքում):

13. Ատեստավորումն անցկացվում է Տնօրենի անմիջական մասնակցությամբ:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

1. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

 

14. Թեստավորման փուլն անցկացվում է գրավոր եղանակով:

15. Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստանում է Աշխատակազմի կնիքը և ատեստավորման ենթակա Տնօրենների քանակին համապատասխան թվով (կնքված) ամփոփաթերթեր:

16. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, Տնօրենի (Տնօրենների) ներկայությամբ համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ կազմում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները: Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 3 հարց.

3) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (եթե ատեստավորման է ենթակա բաժնետիրական ընկերության Տնօրենը) կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (եթե ատեստավորման է ենթակա համայնքային ոչ առևտրային կազմակերպության Տնօրենը)` 10 հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

5) Համապատասխան ոլորտի օրենսդրություն` 15 հարց.

6) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 5 հարց.

7) Հարկային օրենսդրություն` 2 հարց.

8) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 5 հարց:

(16-րդ կետը փոփ. 27.05.11 N 2166-Ն, 09.12.15 N 4063-Ն)

17. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

18. Տնօրենը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Տնօրենի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Տնօրենների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

19. Տնօրեններին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

20. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

21. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին տալիս է սույն ընթացակարգի 15-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ (ոչ մի դեպքում մեկ այլ ամփոփաթերթ չի տրվում):

22. Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ Տնօրենը ամփոփաթերթի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթուղթը բաց վիճակում դնում սեղանին:

23. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ներկայությամբ Տնօրեններին տրամադրում է թեստավորման առաջադրանքների թերթիկը, որից հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

24. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո Տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին, և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան: Թեստավորման ընթացքում Տնօրեններին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Տնօրենը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

25. Տնօրենը թեստավորման առաջադրանքների թերթիկում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

26. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

27. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, Տնօրենն ամփոփաթերթիկում նախատեսված տեղում ստորագրում է, նշում անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը և գցում կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքները հանձնում է Հանձնաժողովի անդամին և դուրս գալիս սենյակից: Հանձնաժողովի քարտուղարը կնքված արկղի մոտ գտնվելով պետք է համոզվի, որ Տնօրենները պարտադիր կարգով ամփոփաթերթերը (անկախ վերջինիս վիճակից, կատարված նշագրումներից) գցում են կնքված արկղի մեջ:

28. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Տնօրեններին տրվում է 60 րոպե ժամանակ:

29. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Տնօրեններին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

30. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Տնօրենները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

2. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

31. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

32. Թեստավորման աշխատանքները ստուգվում են թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

33. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Տնօրենների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

34. Յուրաքանչյուր Տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Աշխատակազմի կնիքով:

35. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում` ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 30-րդ կետով նախատեսված դեպքը:

36. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր Տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի վրա նշված Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը, հավաքած միավորների քանակը և տոկոսային մեծությունը:

37. Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարված յուրաքանչյուր Տնօրենի հավաքած միավորները (նաև դրանց տոկոսային մեծությունը) արձանագրվում են:

38. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

39. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

40. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Տնօրենների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

41. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ Տնօրենի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է Տնօրենի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

42. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 38-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը:

43. Տնօրենը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

44. Եթե Տնօրեններից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ Տնօրենը կամ բոլոր Տնօրենները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում Տնօրենի (Տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին: Հանձնաժողովն իր կայացրած որոշումը ներկայացնում է Քաղաքապետին:

 

3. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

 

45. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած Տնօրենների հետ անցկացվում է հարցազրույց (բանավոր եղանակով):

46. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից` Տնօրենի լիազորությունների շրջանակներում` նրա գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Նույն հարցերի շրջանակներում հանձնաժողովի կողմից կարող են առաջադրվել նաև լրացուցիչ (հարակից) հարցեր: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

47. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը, կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Տնօրենը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Հարցատոմսը ստանալուց հետո Տնօրենին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

48. Տնօրենի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

49. Եթե Տնօրենի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

50. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի հինգ հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

51. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

52. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Տնօրենի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

53. Արձանագրությունն ստորագրվում է Հանձնաժողովի քարտուղարի, Տնօրենի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

54. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը:

55. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

56. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

57. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում Տնօրենը համարվում է ատեստավորված:

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

 58. Հարցազրույցի միջոցով (առանց թեստավորման փուլի անցկացման) Տնօրենների ատեստավորումն իրականացվում է սույն ընթացակարգի 3-րդ բաժնի 3-րդ գլխով նախատեսված դրույթներին համապատասխան:

59. Հարցազրույցի միջոցով ատեստավորումն իրականացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 10 հարցից` Տնօրենի տեսական (իրավական) և գործնական (նրա լիազորությունների շրջանակում) կարողությունները ստուգելու նպատակով:

60. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի տասը հարցերից առնվազն յոթին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

61. Հարցատոմսը ստանալուց հետո պատրաստվելու համար Տնօրենին տրվում է 20 րոպե ժամանակ:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

62. Հարցազրույցի ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է հարցազրույցի կամ թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքները և յուրաքանչյուր Տնօրենի համար ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

63. Հանձնաժողովի որոշումը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

64. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է հանձնաժողովի որոշմանը և համաձայնության դեպքում ստորագրում այն: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ որոշման պատճենը:

65. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

66. Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

67. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) համապատասխան ՀՈԱԿ-ի կամ ՓԲԸ-ի անվանումը.

2) ատեստավորման անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

68. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Տնօրենի կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

69. Գրավոր բողոքը քննության է առնում Քաղաքապետը` Հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:

70. Բողոքը պետք է ներկայացվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնին, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 76-րդ կետի «4-12» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Քաղաքապետին:

71. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Տնօրենի անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

72. Բողոքը քննության է առնվում Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

73. Անհրաժեշտության դեպքում Քաղաքապետը կամ Հանձնաժողովի նախագահը բողոքի քննարկմանը կարող են հրավիրել Հանձնաժողովի անդամին (անդամներին), ինչպես նաև Աշխատակազմի համապատասխան մասնագետների, որոնք ուսումնասիրում են տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում Տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում քվեարկության արդյունքների հետ:

74. Բողոքի քննարկման արդյունքում Քաղաքապետն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանձնաժողովի որոշումը Տնօրենի պաշտոնին չհամապատասխանելու մասին` թողնել անփոփոխ.

2) Տնօրենը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:

75. Քաղաքապետի ընդունած որոշումը ատեստավորվող Տնօրենի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

76. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը հանձնման ակտով Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնին փոխանցում է Աշխատակազմի կնիքը, չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը, որը ներառում է Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքած ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը,

2) ամփոփաթերթ,

3) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին արձանագրություն,

4) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրություն,

5) թեստավորման արդյունքների բողոքարկման մասին որոշում,

6) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշում,

7) Տնօրենի (Տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին որոշում,

8) հարցազրույցի անցկացման արձանագրություն,

9) քվեաթերթիկ,

10) քվեարկությունների ընթացքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրություն,

11) ատեստավորման թերթ,

12) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ,

13) այլ փաստաթղթեր:

77. Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը սույն ընթացակարգի 76-րդ կետում նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

78. Քաղաքապետը` հիմք ընդունելով սույն ընթացակարգի 62-րդ կետը, կամ 74-րդ կետը, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1)  Տնօրենի հետ սահմանված կարգով կնքել նոր աշխատանքային պայմանագիր՝ լուծելով նախկինում կնքված աշխատանքային պայմանագիրը.

2) Տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

(78-րդ կետը խմբ. 09.12.15 N 4063-Ն)

79. Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում, ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

80. Սույն ընթացակարգի 78-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված որոշումն ընդունվելու դեպքում Տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է առավելագույնը 5 տարի ժամկետով:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

81. Սույն ընթացակարգով սահմանված Քաղաքապետի լիազորություններն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը, եթե Երևան քաղաքի ավագանու որոշմամբ վերջինիս պատվիրակվել է գործադիր մարմնի նշանակման Քաղաքապետի լիազորությունը, իսկ սույն ընթացակարգով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի և անձնակազմի կառավարման բաժնի լիազորություններն իրականացնում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը և ընդհանուր բաժինը:

Սույն կետով սահմանված դեպքերում վարչական շրջանի ղեկավարի կողմից հանձնաժողով ձևավորելիս, դրա երկու անդամի թեկնածությունը տալիս է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներից:

82. Սույն ընթացակարգի դրույթների խախտման դեպքում տվյալ Տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

(հավելվածը փոփ. 27.05.11 N 2166-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.12.15 N 4063-Ն)

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 3

Երևանի քաղաքապետի

2011 թ. մարտի 22-ի

 N 899-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ`ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ

 

Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`

Գործատու` ________________________________

Կազմակերպություն` ____________________________ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն` գրանցված ______, գրանցման N _____, վկայական N ________

Տնօրեն` կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ, _______________ _________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրի համարը, սերիան, երբ և ում կողմից է տրված)

Պայմանագիր` սույն պայմանագիրը.

Գործատուն, ի դեմս` _________, մի կողմից, և տնօրեն _________, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրով գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնում է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվում է բարեխղճորեն և խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, կազմակերպության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, ի շահ կազմակերպության:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ և պայմանագրով:

2.1.1. Տնօրենն իրավունք ունի գործատուից պահանջելու կազմակերպության ընթացիկ ղեկավարման ընթացքում իր խախտված իրավունքների վերականգնում:

2.1.2. Տնօրենը`

ա) առանց լիազորագրի գործում է կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

բ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

գ) իր իրավասության սահմաններում տնօրինում է կազմակերպության գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները.

դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

զ) բացում է բանկային հաշիվներ.

է) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, նշանակում դրանց ղեկավարներին.

ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2.1.3. Տնօրենն իրավունք չունի`

ա) կատարելու այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

բ) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

գ) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

դ) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2.2. Տնօրենը պարտավոր է`

ա) պայմանագրի կնքման պահից ____ ամսվա ընթացքում Գործատուին ներկայացնել կազմակերպության ___ ամյա ծրագիրը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում լիազորված մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության մասին տարեկան ու եռամսյակային հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

գ) ինչպես կազմակերպությունում իր աշխատանքային գործունեության ընթացքում, այնպես էլ դրանից հետո չհրապարակվող պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.

դ) պատշաճ մակարդակով իրականացնել կազմակերպության ընթացիկ ղեկավարումը` կազմակերպության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան.

ե) գործատուի պահանջով նրան ներկայացնել հաշվետվություն իր կողմից կատարվող աշխատանքների և հետագա ծրագրերի մասին.

զ) անմիջապես կատարել գործատուի պահանջները` աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

է) գործատուին անմիջապես տեղեկացնել իր կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության մասին, եթե գտնում է, որ ինքը չի կարող իրականացնել կազմակերպության արդյունավետ ղեկավարումը.

ը) տարեկան առնվազն ____ անգամ անցկացնել գույքագրում` վարելով կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքի առանձին հաշվառում.

թ) համապատասխան պաշտոնատար անձանց հետ կնքել նյութական պատասխանատվության պայմանագրեր:

2.3. Գործատուն իրավունք ունի տնօրենից պահանջելու ներկայացնել հաշվետվություն կազմակերպության ընթացիկ գործունեության մասին:

2.4. Գործատուն պարտավոր է`

ա) օժանդակել տնօրենին` իրականացնելու պայմանագրից բխող իր իրավունքներն ու պարտականությունները.

բ) վարձատրել տնօրենին` պայմանագրով սահմանված չափով և կարգով.

գ) տնօրենի լիազորությունները դադարեցնելիս` օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը:

 

3. Տնօրենի վարձատրությունը և աշխատանքի ու հանգստի ժամանակը

 

3.1. Տնօրենն ստանում է աշխատավարձ` ամսական _____ դրամի չափով:

3.2. Վարձատրության այլ տեսակները (պարգևատրումներ, լրավճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3. Տնօրենի համար սահմանվում է 8-ժամյա աշխատանքային օր:

3.4. Տնօրենի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ:

3.5. Տնօրենը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.6. Տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է 24 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վարձատրվող արձակուրդ: Արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամկետները համաձայնեցվում են գործատուի հետ:

Տնօրենի խնդրանքով նրան կարող է տրամադրվել լրացուցիչ արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման:

 

4. Պայմանագրի լուծման հիմքերը

 

4.1. Պայմանագիրը լուծվում է, եթե`

ա) պայմանագրով նախատեսված ժամկետն ավարտվել է.

բ) կազմակերպությունը լուծարվել է.

գ) տնօրենը ներկայացնում է դիմում պայմանագրի լուծման մասին.

դ) լրացել է տնօրենի 65 տարին.

ե) իր գրավոր համաձայնությամբ տնօրենն ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

զ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով տնօրենն ավելի քան 4 ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

է) տնօրենն ավելի քան 3 օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.

ը) տնօրենը նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ.

թ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տնօրենը ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

ժ) տնօրենն իր գործառույթներն իրականացնելիս կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 5 տոկոսը.

ժա) տնօրենը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

ժբ) տնօրենին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ նա զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

ժգ) տնօրենը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.

ժդ) տնօրենը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

ժե) օրինական ուժի մեջ է մտել տնօրենի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ժզ) կազմակերպությունը դատական կարգով ճանաչվել է սնանկ կամ ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո վեց ամսվա ընթացքում իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.

ժէ) կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի վճարներն իր մեղքով` սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.

ժը) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.

ժթ) սույն պայմանագրով սահմանված ժամկետում ծրագիրը չի ներկայացվել կամ այն չի հաստատվել.

ի) պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարվել են ոչ պատշաճ կամ չեն կատարվել,

իա) օրենքով նախատեսված այլ դեպքերում,

իբ) ատեստավորման արդյունքները.

իգ) ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը:

(4.1-ին կետը լրաց. 09.12.15 N 4063-Ն)

4.2. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

 

5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է ___ տարի ժամկետով:

Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել:

5.2. Պայմանագրում կատարված փոփոխությունները, լրացումները և հավելվածներն իրավական ուժ ունեն և պայմանագրի անբաժանելի մասն են, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել կողմերի կողմից:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքով, կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար պայմանագրով և օրենքով նախատեսված կարգով:

 

6. Վեճերի լուծումը

 

 Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

 

7. Այլ դրույթներ

 

 Պայմանագիրը կնքվում է 3 հավասարազոր օրինակից:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները`

 

 ______________________

 ______________________

 

 

 ___ _______ 20 թ.

 ___ _______ 20 թ.

 

(հավելվածը լրաց. 09.12.15 N 4063-Ն)

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 4

Երևանի քաղաքապետի

2011 թ. մարտի 22-ի

 N 899-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ`

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ

 

քաղ. Երևան

____ ___________ 20 թ.

 

___________________________ փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս համայնքային բաժնեմասի լիազոր ներկայացուցիչ ____________, որը գործում է ____________ Երևանի քաղաքապետի (Երևանի վարչական շրջանի ղեկավարի) N _________________ կարգադրության (կարգադրությունների) համաձայն, մի կողմից, և ________, անձնագիր` N _________________ ,

տրված` _________________ -ի կողմից, բնակության վայրը` ___________________ (այսուհետ` տնօրեն), մյուս կողմից` ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով, ընկերության կանոնադրության ____ կետով` կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրով ընկերությունն իր ընթացիկ գործունեության կառավարումը հանձնում է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվում է ընկերության կառավարումն իրականացնել ի շահ ընկերության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, ընկերության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, բարեխղճորեն և խելամտորեն` ապահովելով ընկերության շահութաբեր գործունեությունը:

1.2. Իր գործունեության կամ անգործության հետևանքով ընկերությանը վնաս պատճառելու, ինչպես նաև ընկերության գույքը վատնելու, յուրացնելու, ոչնչացնելու կամ փչացնելու համար տնօրենը կրում է լրիվ գույքային պատասխանատվություն:

 

2. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը

 

2.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է ____ տարի ժամկետով:

Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել:

2.2. Իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես` _____ օր առաջ տեղեկացնելով տնօրենին:

 

3. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

3.1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ և պայմանագրով:

3.2. Տնօրենի իրավասությանն են պատկանում ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (այսուհետ` ժողով) իրավասությանը վերապահված հարցերի:

3.2.1. Տնօրենն օրենքին, ընկերության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան`

ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից.

բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

է) ժողովին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասությանը վերապահված հարցերով.

ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ընկերության աշխատողներին.

ժ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժա) իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը և կանոնակարգը.

ժբ) իրականացնում է օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

3.3. Տնօրենն իրավունք ունի`

ա) ընկերությունից պահանջելու ընկերության ընթացիկ կառավարման ընթացքում իր խախտված իրավունքների վերականգնում.

բ) պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարման դիմաց պայմանագրով սահմանված կարգով և չափով ստանալու վարձատրություն:

3.4. Ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող`

ա) կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

դ) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

3.5. Տնօրենը պարտավոր է`

ա) պայմանագրի կնքման պահից ___ ամսվա ընթացքում ընկերություն ներկայացնել գործունեության ծրագիրը (այսուհետ` ծրագիր), որը պայմանագրի անբաժանելի մասն է.

բ) ժողովի հաստատմանը ներկայացնել ընկերության ամենամյա ծախսերի և եկամուտների նախահաշիվը.

գ) ապահովել ընկերության գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

դ) ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ դրանից հետո չհրապարակել ընկերության առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.

ե) պատշաճ մակարդակով իրականացնել ընկերության կառավարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ընկերության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան.

զ) թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում.

է) ժամանակին և պատշաճ մակարդակով կատարել ժողովի որոշումները.

ը) ընկերության իրավասու մարմինների պահանջով նրանց ներկայացնել հաշվետվություն իր կողմից կատարվող աշխատանքների և հետագա ծրագրերի մասին.

թ) անմիջապես կատարել ընկերության իրավասու մարմինների պահանջները` աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.

ժ) ընկերությանն անմիջապես տեղեկացնել իր պարտականությունների կատարման անհնարինության մասին, եթե գտնում է, որ ինքը չի կարող իրականացնել ընկերության արդյունավետ ղեկավարումը.

ժա) մասնակցել ժողովներին, ներկայացնել հաշվետվություններ.

 ժբ) տարեկան ____ անգամ անցկացնել գույքագրում.

ժգ) համապատասխան պաշտոնատար անձանց հետ կնքել նյութական պատասխանատվության պայմանագրեր:

3.6. Ընկերությունն իրավունք ունի`

ա) տնօրենից պահանջելու կատարել պայմանագրի պահանջները, նպատակային իրականացնել ընկերության կառավարումը.

բ) տնօրենից պահանջելու ներկայացնել հաշվետվություն ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում` ծրագրի կատարման մասին.

գ) ցանկացած ժամանակ, առանց պայմանագրով նախատեսված հիմքերի, իրավասու մարմնի որոշմամբ լուծելու պայմանագիրը: Այդ դեպքում ընկերությունը պարտավորվում է տնօրենին վճարել նրա ____ ամսվա վարձատրությանը համարժեք փոխհատուցում.

դ) անմիջապես լուծելու պայմանագիրը` տնօրենի կողմից պայմանագրի դրույթների խախտման կամ իր պարտականությունների անփույթ, անբարեխիղճ իրականացման դեպքում, որն ընկերությանը պատճառել է կամ կարող է պատճառել էական վնաս.

ե) տնօրենի հետ, անմիջապես լուծելու պայմանագիրը, եթե նա ____ և ավելի անգամ չի կատարել հանձնարարականները աշխատանքում տեղ գտած թերությունները վերացնելու համար:

3.7. Ընկերությունը պարտավոր է`

ա) օժանդակել տնօրենին` իրականացնելու պայմանագրից բխող իր իրավունքներն ու պարտականությունները,

բ) վարձատրել տնօրենին` պայմանագրով սահմանված չափով և կարգով:

3.8. Ընկերության գործունեության ծրագիրը քննարկվում և հաստատվում է իրավասու մարմնի կողմից` այն տնօրենի կողմից ներկայացվելուց հետո ___ ամսվա ընթացքում:

 

4. Տնօրենի վարձատրությունը և աշխատանքի ու հանգստի ժամանակը

 

4.1. Տնօրենը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման համար ստանում է վարձատրություն` ____ Հայաստանի Հանրապետության դրամ:

4.2. Վարձատրության մյուս տեսակները (պարգևատրումներ, լրավճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Տնօրենի համար սահմանվում է 8-ժամյա աշխատանքային օր:

4.4. Տնօրենի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ:

4.5. Տնօրենը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.6. Տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է 24 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վարձատրվող արձակուրդ: Արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամկետները համաձայնեցվում են գործատուի հետ:

Տնօրենի խնդրանքով` նրան կարող է տրամադրվել լրացուցիչ արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման:

 

5. Պայմանագրի լուծման հիմքերը

 

5.1. Պայմանագրի լուծման հիմքերն են`

ա) պայմանագրի ժամկետի ավարտը.

բ) ընկերության լուծարումը.

գ) տնօրենի կողմից իր պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինությունը կամ ոչ պատշաճ կատարումը.

դ) պայմանագրի վաղաժամկետ լուծումը` կողմերից մեկի նախաձեռնությամբ, եթե կողմերից մեկը ցանկանում է լուծել պայմանագիրը` լուծման համար նախատեսված ժամկետից ____ ամիս առաջ` բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի.

ե) տնօրենի կողմից` սահմանված ժամկետում ընկերության գործունեության կառավարման ծրագիրը չներկայացնելը կամ ընկերության իրավասու մարմինների կողմից այն չհաստատվելը.

զ) օրենքով սահմանված այլ հիմքեր:

5.2. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

5.3. Օրենքով սահմանված դեպքերում պայմանագրի գործողությունն ընկերության կողմից կարող է ժամանակավորապես կասեցվել:

5.4. Ընկերությունն իրավունք ունի անմիջապես լուծելու պայմանագիրը` տնօրենի գործողությունների (կամ անգործության) հետևանքով ընկերությանը վնաս պատճառելու կամ վնաս առաջացնելու ակնհայտ սպառնալիքի դեպքում:

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքով, կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

6.2. Տնօրենը չի ազատվում ընկերությանը հասցված վնասի համար պատասխանատվությունից` պաշտոնից ազատվելու դեպքում:

 

7. Վեճերի լուծումը

 

Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

 

8. Այլ դրույթներ

 

Պայմանագիրը կնքված է հայերենով, 4 հավասարազոր օրինակից:

 

9. Կողմերի հասցեները և ստորագրությունները`

 

 ______________________

 ______________________

 

 

 ___ _______ 20 թ.

 ___ _______ 20 թ.

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Վ. Ստեփանյան