Գլխավոր տեղեկություն
Համար
N 294-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.12.2015-28.04.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2015 թվականի N 294-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 29-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 16-ի N 294-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
     
Գ. Մինասյան    - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
     
Ս. Նիկոյան   -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
     
Ա. Ջանջուղազյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ
     
Գ. Բադալյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     
Լ. Շահվերդյան   - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
     
Կ. Իսախանյան   - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
     
Է. Ղազարյան   -Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
     
Մ. Հակոբյան   -«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
 
 
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
     
Տ. Մարգարյան   - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
     
Ա. Աշոտյան   - ՀՀ կրթության և գիտության նախարար
     
Կ. Հարությունյան   -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
     
Գ. Եղինյան   - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
     
Ռ. Սուքիասյան   - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
     
Հ. Մուսայելյան   - «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
     
Ա. Բալդրյան   - «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
     
Մ. Վարդանյան   -«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
 
 
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
     
Յ. Սարգսյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր
     
Մ. Սիմոնյան   -Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
     
Ֆ. Փարիկյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինական արտադրության և համալիր մեքենայացման ամբիոնի դոցենտ
     
Պ. Բալջյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոնի պրոֆեսոր
     
Ռ. Հակոբյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի դոցենտ
     
Մ. Մարկոսյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական անվտանգության և ծրագրային անվտանգության ապահովման ամբիոնի պրոֆեսոր
     
Մ. Ստակյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր
Հ. Հովսեփյան   -Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար
 
 
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
     
Ա. Խաչատրյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրոս
Կ. Կոգարով   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի ասպիրանտ
     
Գ. Հարությունյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս
     
Գ. Իսպիրյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող
     
Է. Պողոսյանին   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող
     
Հ. Ավագյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս
     
Տ. Ավետիսյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի ուսանող
     
Ա. Գևորգյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկա ֆակուլտետի մագիստրոս

(հավելվածը փոփ. 16.12.15 N 1225-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան