Գլխավոր տեղեկություն
Համար
N 1489-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.18/85(1174).1 Հոդ.1108.16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1489-Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 184-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նշանակման վայրը կարող է փոփոխվել հետևյալ դեպքերում՝

1) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության որոշակի ձևի (ձևերի) կիրառման անհրաժեշտության դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմնում կամ ապրանքների նշանակման՝ հայտարարատուի կողմից հայտարարագրված վայրում բացակայում են մաքսային հսկողության նշված ձևի (ձևերի) կիրառման համար անհրաժեշտ պայմաններ.

2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց դիմումի հիման վրա.

3) լիազորված տնտեսական օպերատորների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման դեպքում.

4) մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ որոշված դեպքերում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 17
Երևան