Գլխավոր տեղեկություն
Համար
N 317-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.06/27(1207) Հոդ.304
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2016 թվականի N 317-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի՝

ա. 1-ին և 2-րդ ենթակետերում «եռամարտ (տրիատլոն), ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ)» բառերը փոխարինել «տրիատլոն (եռամարտ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ)» բառերով,

բ. 3-րդ ենթակետը «բադմինտոն,» բառից հետո լրացնել «բիաթլոն,» բառով, իսկ «գեղասահք,» բառից հետո՝ «գոլֆ,» բառով,

գ. 4-րդ ենթակետն «ավիամոդելային սպորտ,» բառերից հետո լրացնել «ավտոմոբիլային սպորտ,»ուղղ.  և «ալպինիզմ,» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «բադմինտոն,» բառից հետո լրացնել «բիաթլոն,» բառով և «ալպինիզմ,» բառից հետո հանել «ձիասպորտ,» բառը,

բ. 2-րդ ենթակետն «ավիամոդելային սպորտ,» բառերից հետո լրացնել «ավտոմոբիլային սպորտ,»ուղղ. բառերով,

գ. 3-րդ ենթակետում «եռամարտ (տրիատլոն), ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ)» բառերը փոխարինել «տրիատլոն (եռամարտ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ)» բառերով.

3) որոշման N 1 հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. «Հայաստանի Հանրապետության երկրորդ կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 9-10-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.

2) 2-3-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:

3.2. «Հայաստանի Հանրապետության երրորդ կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 11-12-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.

2) 4-5-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:».

4) որոշման N 2 հավելվածի 10-րդ կետն «առաջին կարգ» բառերից հետո լրացնել «, երկրորդ կարգ, երրորդ կարգ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 1
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան