Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.25/90(1179) Հոդ.1185
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1530-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1308-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 97-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ ենթակետով.

«21) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը՝ համաձայն N 21 հավելվածի:».

2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը, 4-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման 5-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «ծրագրի» բառը փոխարինել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման և Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ստանալ» բառից հետո, իսկ «բ» պարբերությունը «հաստատել» բառից հետո լրացնել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» բառերով,

գ. 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի մեկը համայնքների ղեկավարներից ստանալ հաջորդ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ (նշելով համայնքի անվանումը, իրականացման ենթակա ծրագրերի թիվը և անվանումը, պահանջվող ֆինանսական միջոցների չափը)՝ պատշաճ հիմնավորմամբ, ամփոփել դրանք և ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.

5) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համաձայնեցնել և հաստատել տվյալ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ նշելով վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ ներկայացրած համայնքի անվանումը, համայնքում իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, դրանց սկիզբն ու ավարտը, հատկացված ֆինանսական միջոցների չափը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:».

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների մեկ տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի ուղեկցման աշխատանքներին (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր):».

5) որոշման N 1 հավելվածի`

ա. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված հարցաթերթիկը լրացվելուց հետո աշխատանք փնտրող անձին տրվում է մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն:»,

բ. 8-րդ կետը «փաստաթղթերի հետ» բառերից հետո լրացնել «և հիմք ընդունելով սույն կարգի 7.1-ին կետում նշված մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության արդյունքները» բառերով, իսկ «լրացվելուց» բառից հետո` «և մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը տալուց» բառերով.

6) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել` «տարածքային կենտրոնի կողմից կազմակերպված» բառերը.

7) որոշման N 3 հավելվածի`

ա. 4-րդ կետում «սույն» բառից հետո լրացնել «կարգի 3-րդ» բառերով,

բ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տարվա մեջ առնվազն մեկ անգամ հրավիրում է տարածքային կենտրոն հարմար աշխատանքի առաջարկ ներկայացնելու նպատակով:»,

գ. 14-րդ կետի առաջին նախադասությունից հանել «աշխատանք փնտրող անձի կողմից ներկայացված գրավոր դիմումի կամ» բառերը.

8) որոշման N 6 հավելվածի`

ա. վերնագիրը «ՔԱՂԱՔԻ» բառից հետո լրացնել «, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ» բառով,

բ. 1-ին կետում «մարզերի» բառից հետո լրացնել «,տարածքների» բառով,

գ. 3-րդ և 4-րդ կետերը «(Երևան քաղաքի)» բառերից հետո լրացնել «և տարածքների» բառերով,

դ. 3-րդ կետի 1-7-րդ ենթակետերը «(Երևան քաղաք)» բառերից հետո լրացնել, «, տարածք» բառով համապատասխան հոլովաձևերով,

ե. 4-րդ կետում «թ-ն` Երևան քաղաքի և մարզերի թիվն է (1-11)» բառերը փոխարինել «թ-ն` Երևան քաղաքի, մարզերի (տարածքների) թիվն է» բառերով, «Մթհ-ն` մարզերի և Երևան քաղաքի Մթ ցուցանիշների հանրագումարն է» բառերը` «Մթհ-ն` Երևան քաղաքի, մարզերի (տարածքների) Մթ ցուցանիշների հանրագումարն է» բառերով, իսկ «Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի)» բառերը` «Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի), տարածքի» բառերով.

9) որոշման N 7 հավելվածի`

ա. 9-րդ կետը «ժամանակացույց» բառից հետո լրացնել «, ինչպես նաև խորհրդատվության արդյունքում մասնակցելու ցանկություն հայտնած գործատուների ցանկ` նշելով գործատուների անվանումը և թափուր աշխատատեղերի թիվը,» բառերով,

բ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9. 1-ին կետով.

«9.1. Տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրին մասնակցող աշխատանք փնտրող անձանց, թափուր աշխատատեղերի հայտ ներկայացրած գործատուների, ինչպես նաև ներկայացվող թափուր աշխատատեղերի հաշվառումը նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով:»,

գ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

 
Տչ
 
=

 Տն+ Տտ - Ա

 
x 100%,

 որտեղ՝

__________

 Ըն + Ըտ

  

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն -ն` նախորդ տարի իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց թիվն է,

Տտ -ն` տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած, ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Տն + Տտ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Ըն -ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող՝ նախորդ տարում իրականացված ծրագրին մասնակցած անձանց թիվն է,

Ըտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրին մասնակցած աշխատանք փնտրող անձանց թիվն է:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

 Զկչ  =

 Տ - (Ա - Ատ )

 x  100%, որտեղ՝ ուղղ.

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրին մասնակցածներից մեկ ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված աշխատանք փնտրող անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող չորս ամիսը:».

10) որոշման N 8 հավելվածի`

ա. 1-ին կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այսուհետ` անմրցունակ անձ)» բառերով,

բ. 2-րդ, 3-րդ կետերից, 3-րդ կետի 1-ին ենթակետից, 5-րդ, 8-րդ և 12-րդ կետերից հանել «աշխատաշուկայում» բառը,

գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում և 37-րդ կետում «գործազուրկների» բառը փոխարինել «անմրցունակ անձանց» բառերով, 22-րդ և 35-րդ կետերում «գործազուրկի» բառը փոխարինել «անմրցունակ անձի» բառերով, իսկ 35-րդ կետում «գործազուրկին» բառը` «անմրցունակ անձին» բառերով,

դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Պայմանագիր 1-ը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ պայմանագիր 1-ում նշված պայմաններով: Անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն: Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:»,

ե. 30-րդ կետում «ներկայացնում է սույն կարգի 31-րդ կետում նշված կազմակերպություն» բառերը փոխարինել «և ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի` իր վերականգնողական անհատական ծրագիրը վերանայելու մասին դիմումը ներկայացնում է ԲՍՓԳ-ի տարածքային մարմին» բառերով,

զ. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. ԲՍՓԳ-ի տարածքային մարմինը տարածքային կենտրոնից սույն կարգի 30-րդ կետում նշված փաստաթղթերի կրկնօրինակներն ու անմրցունակ անձի դիմումն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում` ստացված փաստաթղթերի հիման վրա տարածքային կենտրոն է ներկայացնում եզրակացություն սույն կարգի 23-րդ կետում նշված աշխատատեղի հարմարեցման նպատակով գործատուին փոխհատուցման ենթակա ծախսերի արդյունավետության և դրանց չափերի հնարավոր օպտիմալացման, տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ հատուկ պարագաների տեխնիկական պարամետրերի, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական և էրգոնոմետրիկ հատուկ պահանջների կիրառման անհրաժեշտության մասին, և ձևակերպում է հարմարեցման ենթակա աշխատատեղում հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային պայմանների և բնույթի ցուցվածությունը կամ հակացուցվածությունը, և հաշմանդամություն ունեցող անձի ախտաբանական վիճակների առանձնահատկություններից ելնելով` դրա մասին համապատասխան նշում է կատարում անձի մասնագիտական վերականգնման ծրագրի «Աշխատանքային երաշխավորագիր» բաժնում և վերականգնողական անհատական ծրագրի կրկնօրինակը ներկայացնում տարածքային կենտրոն:»,

է. 32-րդ և 33-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ը. 34-րդ կետում «33-րդ» բառը փոխարինել «31-րդ» բառով,

թ. 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ պայմանագիր 2-ում նշված պայմաններով: Անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն: Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:»,

ժ. 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

 Sչ 

 Ը - Ա

 x 100%, որտեղ՝ ուղղ.

Ը

 

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ
=

Ը - (Ա - Ատ)


x 100%,

որտեղ՝

__________

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:».

11) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետից հանել «յուրաքանչյուր տարի`» բառերը, իսկ «տվյալ» բառը փոխարինել «հաջորդ» բառով.

12) որոշման N 11 հավելվածի`

ա. 23-րդ կետը «նվազագույն» բառից հետո լրացնել «ամսական» բառով,

բ. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Մասնագիտական ուսուցման ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տչ
=

Տն + Տտ - Ա


x 100%,

որտեղ՝

__________

Ուն+Ուտ

 

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Տտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Նատ + Տատ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ուն -ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող՝ նախորդ տարում ծրագրում ընդգրկված, մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է,

Ուտ -ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված, մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ
=

Տ - (Ա - Ատ)


x 100%,

որտեղ՝

__________

Ու

 

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ու-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված և մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:».

13) որոշման N 12 հավելվածի`

ա. 8-րդ կետի 2-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «իսկ այն դեպքում, երբ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է, ապա նրան ամսական կտրվածքով վճարվում է գումար` սույն կետում նշված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «հարկը և» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված դեպքերում`» բառերով,

բ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տչ
=

Ը - Ա


x 100%,

որտեղ՝

__________

Ը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ
=

Ը – (Ա - Ատ)


x 100%,

որտեղ՝

__________

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ -ն` ծրագրի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:».

14) որոշման N 13 հավելվածի`

ա. 5-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,

բ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 13-րդ կետում «2» թիվը փոխարինել «3» թվով, իսկ «24» թիվը` «36» թվով,

դ. 14-րդ կետը «տարի» բառից հետո լրացնել «առնվազն վեց ամիս ժամկետով» բառերով,

ե. 16-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը «սահմանված» բառից հետո լրացնել «նվազագույն» բառով, 2-րդ ենթակետից հանել «մեկ տարվա ընթացքում» բառերը, իսկ 3-րդ ենթակետը «ժամկետով» բառից հետո լրացնել, «իսկ սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում` աշխատած 24 ամիսների համար» բառերով,

զ. 16.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.1. Սույն կարգի 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջոցները սահմանված կարգով ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է գործատուի բանկային հաշվին, և այդ միջոցները գործատուն հիմնական աշխատավարձի հետ միասին վճարում է այլ վայրում աշխատանքի տեղավորված գործազուրկին:»,

է. 23-րդ կետում «երկու» բառերը փոխարինել «երեք» բառով,

ը. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տչ
=

Ը - Ա


x 100%,

որտեղ՝

__________

Ը 

 

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող երեք տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող երեք տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ
=

Ը - (Ա - Ատ )


x 100%,

որտեղ՝

__________

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո նույն վայրում նույն գործատուի մոտ այլ աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 36 ամիսը:».

15) որոշման N 15 հավելվածի`

ա. վերնագիրը «ՄԱՍՆԱԿԻ» բառից հետո լրացնել «ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառով,

բ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Անմրցունակ անձը ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:»,

գ. 12-րդ կետում «տարածքային կենտրոնի և տվյալ գործատուի միջև կնքվում է մեկ պայմանագիր» բառերը փոխարինել «յուրաքանչյուր անմրցունակ անձի, տարածքային կենտրոնի և գործատուի միջև կնքվում է առանձին պայմանագիր» բառերով,

դ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան) մուտքագրում է պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և համարը:»,

ե. 15.1-ին կետում «Գործազուրկին» բառը փոխարինել «Անմրցունակ անձին» բառերով, իսկ «տարի» բառից հետո լրացնել «առնվազն վեց ամիս ժամկետով» բառերը,

զ. 16-րդ կետի 2-րդ ենթակետում «ընդունման» բառը փոխարինել «անցնելու» բառով, իսկ 3-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

է. 28-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ գործատուի և անմրցունակ անձի միջև աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում.»,

ը. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տչ
=

Ը - Ա


x 100%,

որտեղ՝

__________

Ը 

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկուկես տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկուկես տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ
=

Ը - (Ա - Ատ )


x 100%,

որտեղ՝

__________

Ը

 

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված (աշխատանքի տեղավորված) անձանցից` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ -ն` գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 18 ամիսը:».

16) որոշման N 16 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

17) որոշման N 17 հավելվածի՝

ա. 5-րդ կետից հանել «առավելագույն» բառը,

բ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տչ
=

Ատ - Ա


x 100%,

որտեղ՝

__________

Ը 

 

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ատ -ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող 15 ամսվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորվելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Ը-ն` ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող ծրագրում ընդգրկվածների թիվն է:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ
=

Ատ - Ա


x 100%,

որտեղ՝

__________

Ը

 

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ատ -ն` տվյալ տարվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում համապատասխան հավաստագրով մասնակի փոխհատուցման առաջին մասնաբաժինն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորվելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:».

18) որոշման N 18 հավելվածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»,

բ. II, III գլուխների վերնագրերում և ամբողջ տեքստում «ծախսերի փոխհատուցման» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «համար դրամական օգնության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. 3-րդ կետից հանել «իրականացվող ծախսերի որոշակի մասը փոխհատուցելու համար» բառերը,

դ. 5-րդ կետից հանել «ամսական կտրվածքով,» բառերը, իսկ «դեպքում» բառը փոխարինել «համար» բառով,

ե. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ուղեգրով գործատուին այցելելու համար անմրցունակ անձին տրվում է դրամական օգնություն` յուրաքանչյուր այցելության համար 2000 դրամ, բայց յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար ոչ ավելի, քան 18000 դրամը:»,

զ. 8-րդ կետի 5-րդ ենթակետում «տրամադրվելիք» բառը փոխարինել «տրամադրված» բառով,

է. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ը. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Յուրաքանչյուր հաջորդ այցելության համար անմրցունակ անձին տրվում է ուղեգիր` նրա կողմից այցելած գործատուի կողմից ստորագրված ուղեգիրը տարածքային կենտրոն ներկայացնելու կամ գործատուի կողմից էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ գործակալության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) գործակալությանը ծանուցելու դեպքում:»,

թ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տչ
=

Տն + Տտ - Ա


x 100%,

որտեղ՝

__________

Նըը

 

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն -ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված թիվն է,

Տտ -ն` տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Տն+Տտ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Նը -ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող՝ նախորդ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է,

Տը -ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

 Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ
=

Տ - Ա


x 100%,

որտեղ՝

__________

Ը

 

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրում ընդգրկվածներից աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրում ընդգրկվածներից աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:».

19) որոշման N 19 հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1 Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:».

20) որոշումը լրացնել N 21 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «2016» թիվը փոխարինել «2017» թվով, իսկ 2-րդ ենթակետում «2017» թիվը` «2018» թվով.

2) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի երեք տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:».

3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի մեկ տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:».

4) որոշման հավելվածի 4-րդ կետում «տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի» բառերը փոխարինել «տարվա դեկտեմբերի 31-ի» բառերով.

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.

«4.1. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն կարգի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում, տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգ և բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերև ընկած բնական թվին:».

6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով.

«5.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կարգի 2-րդ և 2.1-ին կետերում նշված կազմակերպությունների կողմից հարկային մարմին ներկայացված աշխատողների անձնավորված հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքներով, սույն կետում նշված ժամկետներում նախարարության www.mlsa.am կայքէջում տեղակայում է և դրանից հետո ամսական պարբերականությամբ (մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը) վերանայում ու ըստ անհրաժեշտության թարմացնում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) մինչև 2016 թվականի փետրվարի 25-ը սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունների համար տվյալ հարկային տարում քվոտավորման ենթակա աշխատատեղերի, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի քանակներն` ըստ կազմակերպությունների.

2) մինչև 2017 թվականի փետրվարի 25-ը սույն կարգի 2.1-ին կետում նշված կազմակերպությունների համար տվյալ հարկային տարում քվոտավորման ենթակա աշխատատեղերի, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի քանակներն` ըստ կազմակերպությունների:

5.2. Սույն կարգի 2-րդ և 2.1-ին կետերում նշված կազմակերպությունների կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն տվյալ կազմակերպությունում քվոտավորման պահանջի և (կամ) մասհանման կատարման ապահովման վերաբերյալ:

5.3. Հարկային մարմինը մասհանումներ չկատարելու դեպքում սույն կարգի 2-րդ և 2.1-ին կետերում նշված կազմակերպություններին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելիս հիմք է ընդունում սույն կարգի 5.1-ին կետում նշված և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում տեղակայված համապատասխան տեղեկատվությունը:».

7) որոշման հավելվածի 7-րդ կետը «ենթակա» բառից հետո լրացնել «և քվոտայի պահանջը չկատարած» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ հաստատել զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել`

ա. աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրման պայմանագրի օրինակելի ձևը և աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևերը,

բ. վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագրի օրինակելի ձևը և վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1530-Ն որոշման

 

 

«Հավելված N 16
ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 17-ի N 534-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցություն տրամադրելու (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը:

3. Ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ անձինք (այսուհետ` անմրցունակ անձ):

4. Անմրցունակ անձը ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

5. Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը մեկ միլիոն դրամ է:

6. Ծրագրում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը`

1) ենթածրագիր 1` աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում.

2) ենթածրագիր 2` աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում:

7. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքում, յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ինքնաշխատ տարածվում է նախարարության տեղեկատվական շտեմարանում նախնական գրանցված կամ հաշվառված անմրցունակ անձանց և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների առկա էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով:

9. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը հրապարակում է իր գործունեության վայրում՝ այցելուների համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում: Համալիր սոցիալական ծառայություններում տեղակայված տարածքային կենտրոնների աշխատողները սոցիալական դեպքի վարման շրջանակներում տարածում են նաև ծրագրի վերաբերյալ տեղեկատվական թերթոններ:

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոնում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 1) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

11. Ենթածրագիր 1-ի իրականացման նպատակով տարածքային կենտրոնն անմրցունակ անձին տրամադրում է խորհրդատվություն` ենթածրագիր 1-ում ընդգրկվելու գործընթացների մասին:

12. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրով նախատեսված է վարձու աշխատողի (աշխատողների) ներգրավում, ընդ որում, տվյալ տարվա ընթացքում իրականացվող ենթածրագիր 1-ում ընդգրկվող անմրցունակ անձանց առնվազն հինգ տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք:

13. Ենթածրագիր 1-ի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, ուսուցում, գործարար ծրագրի մշակում և դրանց իրականացման ուղեկցում) իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից (այսուհետ՝ կազմակերպություն):

14. Նախարարությունը կազմակերպության հետ կնքում է ենթածրագիր 1-ի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության վերաբերյալ պայմանագիր, համաձայն որի`

1) կազմակերպությունը ենթածրագիր 1-ի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով իրականացնում է գործակալության կողմից ուղարկված անմրցունակ անձանց ընտրություն՝ հիմք ընդունելով այդ անձանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորությունները և կարողությունը.

2) կազմակերպությունն իր կողմից ընտրված անմրցունակ անձանց տրամադրում է ենթածրագիր 1-ի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն` խորհրդատվություն, ուսուցում, ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) մշակում և դրա իրականացման ուղեկցում.

3) կազմակերպության գնահատման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում է համապատասխան տարածքային կենտրոնի մեկ ներկայացուցիչ, եզրակացություն է տալիս անմրցունակ անձի գործարար ծրագրի վերաբերյալ.

4) կազմակերպությունն ամսական պարբերականությամբ էլեկտրոնային հաշվետվություններ է ներկայացնում գործակալություն` սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունների վերաբերյալ:

15. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 1-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց ցուցակը ներկայացնում է գործակալություն՝ ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը:

16. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ցուցակները և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում կազմակերպություն:

17. Կազմակերպությունը գործակալությունից անմրցունակ անձանց ցուցակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է անմրցունակ անձանց ընտրություն՝ հիմք ընդունելով նրանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորություններն ու կարողությունը: Ընդ որում, ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց թվի նվազման դեպքում կազմակերպությունը կարող է դիմել գործակալություն լրացուցիչ ցուցակ ներկայացնելու առաջարկով:

18. Կազմակերպության կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրի մեկ օրինակը և այդ եզրակացությունն անմրցունակ անձը տարածքային կենտրոն է ներկայացնում եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տարածքային կենտրոնի տնօրենը գործարար ծրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է անձին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում և անձի հետ կնքում է ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, առնվազն երկու տարի ժամկետով, իսկ սեզոնային գործունեության դեպքում առնվազն 24 ամիս ժամկետով (տնտեսական գործունեությունը սկսելուց հետո յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս տնտեսական գործունեություն իրականացնելու պայմանով):

19. Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն անմրցունակ անձի երաշխավորի հետ կնքում է երաշխավորության պայմանագիր` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան:

20. Անմրցունակ անձի երաշխավորը պետք է լինի վարձու աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը, որը երաշխավորության պայմանագիր կնքելու նպատակով տարածքային կենտրոն է ներկայացնում իր գործունեությունը (եկամուտը) հավաստող փաստաթուղթ:

21. Անմրցունակ անձը սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո տարածքային կենտրոն է ներկայացնում՝

1) իր բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը և ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը՝ սույն կարգի 23-րդ կետով նախատեսված աջակցությունն ստանալու նպատակով.

2) ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված աշխատանք փնտրող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները՝ սույն կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով.

3) ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը՝ սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով:

22. Անմրցունակ անձը սույն կարգի 21-րդ կետում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները ներկայացնում է տարածքային կենտրոն:

23. Տարածքային կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը`

1) ենթածրագիր 1-ում որպես վարձու աշխատողներ ներգրավված աշխատանք փնտրող անձանց անվանական աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ վարձու աշխատողի համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը՝ մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով.

2) ենթածրագիր 1-ով անմրցունակ անձի կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի 75 տոկոսը` միանվագ, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր հազ. դրամը.

3) տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական քսանհինգ հազ. դրամը՝ մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով.

4) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի՝ այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով:

24. Անմրցունակ անձը սույն կարգի 22-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սույն կարգի 23-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված փոխհատուցումն ստանում է փոփոխությունները հավաստող փաստաթղթերին համապատասխան:

25. Անմրցունակ անձը սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանում է ենթածրագիր 1-ով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում և այդ փաստաթղթերին համապատասխան:

26. Տարածքային կենտրոնները գործակալություն են ներկայացնում ենթածրագիր 1-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

27. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ենթածրագիր 1-ի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների կամ ամփոփ):

28. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

29. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

30. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է անմրցունակ անձի բանկային հաշվին:

31. Տարածքային կենտրոնը կատարված վճարման փոխանցումների մասին տեղեկացնում է անմրցունակ անձին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները:

32. Անմրցունակ անձը, սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրով իր կողմից ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը:

33. Անմրցունակ անձը սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո, իսկ սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու դեպքում` այն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրով իր տնտեսական գործունեությունն սկսելու վերաբերյալ գրավոր հայտարարություն` նշելով այդ տնտեսական գործունեության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը), ընդ որում, տնտեսական գործունեության սկիզբը պետք է ընկած լինի պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամանակահատվածում:

34. Անմրցունակ անձի կողմից տնտեսական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացնում է ուղեկցման աշխատանքներ, մասնավորապես, անմրցունակ անձի տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով տրամադրում անհրաժեշտ խորհրդատվություն հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման և մարքեթինգի հարցերի վերաբերյալ:

35. Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ով նախատեսված տնտեսական գործունեությունը դադարեցնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտարարություն է ներկայացնում տարածքային կենտրոն` նշելով տնտեսական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, եթե տնտեսական գործունեությունը դադարեցնում է այն սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում՝ մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը:

36. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

37. Անմրցունակ անձի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անմրցունակ անձը`

1) չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

2) պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեությունը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում՝ մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը՝ բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքի.

3) խախտել է սույն կարգով սահմանված և իրեն վերաբերող պահանջները:

38. Ծրագրով հատկացված ֆինանսական միջոցների վերադարձման մասին որոշումը Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կարող է բողոքարկվել անմրցունակ անձի կողմից վերադասության և(կամ) դատական կարգով:

39. Եթե անմրցունակ անձը ժամանակավոր անաշխատունակ է և գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, ապա սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ժամանակավոր անաշխատունակության և նշված արձակուրդում գտնվելու ժամանակահատվածին համապատասխան ժամկետով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

40. Տարածքային կենտրոնի մասնագետը ենթածրագիր 1-ի մոնիթորինգի իրականացման շրջանակներում ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձից ստանում է այդ գործունեությունից առաջացող հարկային վճարումները հավաստող փաստաթղթերի պատճենները` եռամսյակային պարբերականությամբ:

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ (ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ) ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

41. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոնում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) (այսուհետ` անասնապահություն) զբաղվելու համար աջակցության տրամադրման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 2) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

42. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 2-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) նրա ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան նպաստ.

2) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) նրա ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է.

4) նա համարվում է վերադարձող միգրանտ:

43. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

44. Ենթածրագիր 2-ի իրականացման նպատակով տարածքային կենտրոնն անմրցունակ անձին տրամադրում է խորհրդատվություն` ենթածրագիր 2-ում ընդգրկվելու գործընթացների մասին:

45. Տարածքային կենտրոնը, հիմք ընդունելով անմրցունակության որոշարկման չափանիշները, ենթածրագիր 2-ում ընդգրկվելու առաջնահերթությունները, ինչպես նաև տվյալ տարածքային կենտրոնի համար ծրագրով նախատեսված շահառուների թիվը, կատարում է շահառուների ընտրություն:

46. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ենթածրագիր 2-ի պատասխանատու նշանակված մասնագետները (այսուհետ` ենթածրագիր 2-ի պատասխանատու) համայնքն սպասարկող անասնաբույժի (այսուհետ` անասնաբույժ) հետ միասին և անմրցունակ անձի անմիջական մասնակցությամբ`

1) փաստագրում են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ տարածքի (անասնաշենքի, թռչնանոցի) առկայության դեպքում դրա գտնվելու վայրը և չափը, կենդանիների (տավարի, մանր եղջերավոր կենդանիների, խոզի, թռչնի) (այսուհետ` կենդանի) առկայության դեպքում` կենդանիների գլխաքանակը.

2) գնահատում են անմրցունակ անձի կողմից անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները, մասնավորապես, նրա գիտելիքներն ու աշխատանքային փորձն անասնապահության բնագավառում, նրա պատկերացումները տարածաշրջանի գյուղատնտեսության ուղղվածության, գործունեությունից ստացվող գյուղատնտեսական ապրանքների իրացման հնարավորությունների վերաբերյալ.

3) կազմում են անասնապահության աջակցության գործարար ծրագիր (այսուհետ` գործարար ծրագիր).

4) ձեռք են բերում սույն կարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կենդանուն, որը համարակալվում, հաշվառվում և գրանցվում է անասնաբույժի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշման համաձայն, ինչպես նաև կենդանու համարակալման համար անհրաժեշտ ականջապիտակը:

47. Գործարար ծրագրում նշվում են`

1) գործարար ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) գործարար ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը.

4) ամսական կտրվածքով ենթածրագիր 2-ի մոնիթորինգ իրականացնելու նպատակով սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների արդյունքները, որոնք պետք է լինեն կոնկրետ և չափելի:

48. Տարածքային կենտրոնի տնօրենը սույն կարգի 46-րդ կետում նշված աշխատանքների կատարման համար անասնաբույժի հետ կնքում է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր, որում նշվում են մատուցվող ծառայությունների բնույթը, աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը, ավարտը և մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող փոխհատուցման ամսական գումարի չափը:

49. Տարածքային կենտրոնի տնօրենը ենթածրագիր 2-ի պատասխանատուից գործարար ծրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է անմրցունակ անձին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում և անձի հետ երկու օրինակից կնքում է անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, առնվազն երկու տարի ժամկետով, որի անբաժանելի մաս է դառնում գործարար ծրագիրը: Պայմանագրի օրինակներից մեկը տրվում է անմրցունակ անձին, մյուսը մնում է տարածքային կենտրոնում:

50. Ենթածրագիր 2-ի պատասխանատուն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ աշխատանքների պլան-ժամանակացույցի, և արդյունքները ներկայացնում տարածքային կենտրոնի տնօրենին:

51. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից գործարար ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գործակալություն` մինչև ծրագրի մեկնարկը:

52. Անասնաբույժը սույն կարգի 48-րդ կետում նշված քաղաքացիաիրավական պայմանագիրը, իսկ անմրցունակ անձը սույն կարգի 49-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

53. Տարածքային կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ուղղությունները`

1) ենթածրագիր 2-ում ընդգրկված անմրցունակ անձին տրվում է գումար ենթածրագիր 2-ով նախատեսված անասնապահական աշխատանքների կատարման համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

2) ենթածրագիր 2-ով անմրցունակ անձի կողմից կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ, ընդ որում, ձեռք բերվող կենդանիները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

ա) առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով կամ

բ) առնվազն երկու հղի խոզամայր կամ

գ) առնվազն յոթ հղի մաքի կամ

դ) առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ.

3) անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 230.0 հազ. դրամ.

4) անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով սույն կարգի 46-րդ կետով նախատեսված աշխատանքների իրականացման համար տրվում է գումար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

54. Ֆինանսավորումն իրականացվում է փուլային եղանակով` գործարար ծրագրով հաստատված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման նպատակով:

55. Տարածքային կենտրոնն անմրցունակ անձի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա գործակալություն է ներկայացնում ենթածրագիր 2-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

56. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ենթածրագիր 2-ի ծախսերի նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների կամ ամփոփ):

57. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

58. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

59. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է համապատասխանաբար անմրցունակ անձի և անասնաբույժի բանկային հաշիվներին` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով սույն կարգի 53-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

60. Տարածքային կենտրոնը կատարված վճարման փոխանցումների մասին տեղեկացնում է անասնաբույժին և անմրցունակ անձին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները:

61. Աջակցությունը դադարեցվում է՝

1) սույն կարգի 53-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված ժամկետի ավարտից հետո.

2) տարածքային կենտրոնի և անմրցունակ անձի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում, իսկ անասնաբույժին տրվող աջակցությունը` տարածքային կենտրոնի և անասնաբույժի միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում.

3) անմրցունակ անձի գործունեության դադարեցման դեպքում.

4) անմրցունակ անձի մահվան դեպքում:

62. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

63. Անմրցունակ անձի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անմրցունակ անձը`

1) չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և ձեռք բերվող կենդանիների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

2) պետական աջակցությամբ սկսած անասնապահությամբ զբաղվելու գործունեությունը դադարեցրել է սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված կենդանու անկման դեպքում.

3) լուծել է տարածքային կենտրոնի հետ կնքած պայմանագիրն իր նախաձեռնությամբ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

64. Յուրաքանչյուր ծրագրի գծով նախարարության կողմից շահագործվող համապատասխան տեղեկատվական շտեմարանում ստեղծվում և վարվում է համապատասխան էլեկտրոնային գործ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

65. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

66. Ենթածրագիր 1-ի ընթացիկ գնահատման համար հիմք են հանդիսանում հետևյալ չափանիշները.

1) ինքնազբաղվածության ապահովման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 


Իչ

=

Գի - Գդ


x 100%,

որտեղ՝

_________

Գի

 

Իչ -ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Գի -ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց թիվն է,

Գդ -ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից` ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է տվյալ պահի դրությամբ.

2) աշխատանքի տեղավորման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 


Տ չ

=

Վ – Ա


x 100%,

որտեղ՝

__________

Ն

 

Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Վ-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

67. Ենթածրագիր 1-ի վերջնական գնահատման համար հիմք են հանդիսանում կայուն զբաղվածության հետևյալ չափանիշները՝

1) ինքնազբաղվածության ապահովման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 


Զկի

=

Գի – (Գդժդ )


x 100%,

որտեղ՝

__________

Գի

 

Զկի -ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Գի -ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց թիվն է,

Գդ -ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից` ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է,

Գժդ -ն` ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեությունը ժամանակավոր դադարեցրած անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում.

2) աշխատանքի տեղավորման չափանիշ, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկտ
=

Վ – Ա


x 100%,

որտեղ՝

__________

Վ

 

Զկտ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Վ-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված (աշխատանքի տեղավորված) անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:

68. Ենթածրագիր 2-ի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող ինքնազբաղվածության ապահովման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Իչ
=

Ազ - Ադ


x 100%,

որտեղ՝

__________

Ազ

 

Իչ -ն` ինքնազբաղվածության ապահովման չափանիշն է,

Ազ -ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանց թիվն է,

Ադ -ն` տվյալ պահին նախորդող երկու տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ենթածրագիր 2-ի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշները հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Զկչ
=

Ազ – (Ադ ժդ )


x 100%,

որտեղ՝

__________

Ազ

 

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ազ -ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանց թիվն է,

Ադ -ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անասնապահությամբ զբաղվող անձանցից` ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած անձանց թիվն է,

Աժդ -ն` ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով գործունեությունը ժամանակավոր դադարեցրած անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1530-Ն որոշման

 

«Հավելված N 21
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 17-ի N 534-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման հետ կապված հարաբերությունները:

2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելն է:

3. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագիրն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ աջակցող ցանցի մասնակցի (մասնակիցների) ներգրավմամբ:

4. Սույն կարգի իմաստով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝

1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները.

2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները.

3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները.

4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները.

5) գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքները.

6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները:

5. Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և(կամ) սահմանամերձ բնակավայրերում:

6. Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: Ընդ որում, տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված մասնագետը (այսուհետ` ծրագրի պատասխանատու) մինչև վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման յուրաքանչյուր ծրագրի (այսուհետ` ծրագիր) մեկնարկը, ըստ անհրաժեշտության, տվյալ համայնքում հաշվառում է ծրագրում ներգրավման ենթակա անձանց: Սույն կարգին համապատասխան գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել մեկից ավելի անգամ:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ հետևյալ անձանց (այսուհետ` անձ)՝

1) որոնց ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

2) որոնց ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) որոնց ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ (անձինք).

4) որոնք համարվում են վերադարձող միգրանտ:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

9. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը երեք ամիս է:

10. Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված գործազուրկին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է հինգ հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

11. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

12. Ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 1,500.0 հազ. դրամը (որի մեջ ներառված չէ սույն կարգի 16-րդ կետում նշված համայնքային բյուջեների միջոցների հաշվին կատարվող ֆինանսավորումը):

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ՝ ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

14. Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել յուրաքանչյուր ծրագրի արժեքի 20 տոկոսը:

15. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Սույն կարգի 12-րդ կետում նշված ծրագրի արժեքի առնվազն տասը տոկոսը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև ծրագրերի նախահաշիվներին համապատասխան` ապրանքային ներդրումների տեսքով:

 

II. ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Մարզպետի կողմից հաստատված՝ վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ժամանակացույցով նախատեսված աշխատանքների մեկնարկից տասն օր առաջ, ծրագրի պատասխանատուն աջակցության ցանցի մասնակիցների մասնագետների (այսուհետ՝ խորհրդատու) հետ՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, այցելում է համայնք և համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի (այսուհետ՝ պատվիրատու) հետ կազմում է ծրագրի նախագիծ` չորս օրինակից:

19. Ծրագրում նշվում են`

1) ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.

4) ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը և կատարվող աշխատանքների ծավալը (մարդ/օրերի թիվը).

5) նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշիվը.

6) պատվիրատուի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումների չափը.

7) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների տեսանելի արդյունքները, որոնք պետք է լինեն հստակ նկարագրված և չափելի:

20. Ծրագրի նախագիծը պետք է լինի թելակարված, էջանշված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված և կնքված պատվիրատուի կողմից:

21. Պատվիրատուն ծրագրի նախագիծը կազմելուց հետո եռօրյա ժամկետում չորս օրինակից ներկայացնում է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ հաստատման:

22. Հանձնաժողովը ծրագրի նախագիծն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և ընդունում որոշում ծրագիրը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ: Ծրագրերի նախագծեր ներկայացրած յուրաքանչյուր համայնքի համար երկրորդ և հաջորդ ծրագրերը կարող են հաստատվել այն դեպքում, երբ հանձնաժողովը մյուս համայնքներից ստացված ծրագրերի նախագծերի (յուրաքանչյուր համայնքից` մեկ ծրագրի նախագիծ) վերաբերյալ արդեն իսկ ընդունել է որոշումներ, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծրագրի համար նախատեսված միջոցների մնացորդը բավարարում է տվյալ համայնքից ներկայացված երկրորդ և հաջորդ ծրագրերի իրականացմանը:

23. Հաստատված ծրագրի չորս օրինակը հանձնաժողովի՝ ծրագիրը հաստատելու մասին որոշման հետ միասին, որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին:

24. Սույն կարգի 19-րդ կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում հանձնաժողովը ընդունում է ծրագիրը մերժելու մասին որոշում, որը որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի երեք օրինակի հետ միասին վերադարձնում է պատվիրատուին:

25. Պատվիրատուն ծրագիրը մերժելու մասին հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության տվյալ մարզի մարզպետին:

26. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են ծրագրով նախատեսված պլան-ժամանակացույցին համապատասխան, ընդ որում, սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բացատրություն է ներկայացնում հանձնաժողովին:

27. Պատվիրատուն հանձնաժողովի որոշումը և հաստատված ծրագրի մեկական օրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն և խորհրդատուին՝ հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

28. Պատվիրատուն ծրագիրը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացում է եկամտային հաշվի համար և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն բացված բանկային հաշվի տվյալների մասին:

29. Տարածքային կենտրոնի տնօրենը, պատվիրատուից հանձնաժողովի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակն ստանալու օրը, պատվիրատուի հետ երկու օրինակից կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, որի անբաժանելի մաս է կազմում ծրագիրը:

30. Տարածքային կենտրոնի տնօրենը պատվիրատուի հետ պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենը ֆինանսավորման գործընթացն ապահովելու համար ներկայացնում է գործակալություն:

31. Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը (ծրագրի բովանդակություն, տևողություն, մասնակիցների ցուցակ) տարածքային կենտրոնը հրապարակում է իր գործունեության վայրում, պատվիրատուն` վարչական շենքի վայրում՝ այցելուների համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

32. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով սույն կարգի 7-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները, կազմում է ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը և ծրագիրն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում պատվիրատուին:

33. Պատվիրատուն ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով պայմանագրի, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող ծրագրի պայմանները: Պատվիրատուն աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները՝ այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է ծրագրի պատասխանատուին:

34. Ծրագրի պատասխանատուն խորհրդատուի հետ համատեղ ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին:

35. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գործակալություն` մինչև ծրագրի մեկնարկը:

36. Խորհրդատուն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման շրջանակներում մասնակցում է հետևյալ աշխատանքների կատարմանը`

1) ծրագրի նախագծի կազմում.

2) ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ.

3) սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցում ներառված աշխատանքների և(կամ) ծառայությունների կատարողականի գնահատում:

37. Խորհրդատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գնահատում է սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նշված պլան-ժամանակացույցով նախատեսված նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և կատարողականի վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է պատվիրատուին:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

38. Պատվիրատուն մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում խորհրդատուի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը:

39. Տարածքային կենտրոնը կատարողական ակտը և աշխատավարձի վճարման ցուցակը պատվիրատուից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր, որի ձևը սահմանում է նախարարը:

40. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարություն է ներկայացնում ծրագրի ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը, որի ձևը սահմանում է նախարարը:

41. Նախարարությունը ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, որպես բյուջեի գլխավոր կարգադրիչ, ապահովում է ֆինանսավորման գործընթացը:

42. Գործակալությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների կողմից ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, ֆինանսավորման էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է ֆինանսավորման գործընթացը` ըստ համայնքների (պատվիրատուի), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարներին ֆինանսական միջոցները փոխանցելու միջոցով:

43. Պատվիրատուն ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին է փոխանցում աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները՝ նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով սույն կարգի 10-րդ կետով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

44. Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտը:

45. Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո:

46. Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի ավարտի մասին գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին:

47. Սույն կարգի պահանջների խախտմամբ հաշվարկված և վճարված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

48. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

49. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

50. Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ ծրագիրը դադարեցվում է՝

1) սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում աշխատանքները չսկսվելու, կամ այդ մասին տեղեկատվությունը սահմանված կարգով պատվիրատուի կողմից հանձնաժողովին չներկայացվելու դեպքում.

2) ծրագրի մոնիթորինգի արդյունքում ներկայացված առաջարկության հիման վրա.

3) խորհրդատուի կողմից սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով հաստատված աշխատանքների գնահատման արդյունքում սույն կարգի 38-րդ կետում նշված կատարողականի 50 տոկոսից ցածր լինելու դեպքում և եթե պատվիրատուի բացատրությունները և պլան- ժամանակացույցի վերանայման առաջարկությունը չեն ընդունվում հանձնաժողովի կողմից:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան