ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 265-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղեկատվությունում պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 265-Ն որոշման |
ծ ր ա գ ի ր
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 ԹՎԱԿԱՆԻ միջոցառումների
NN |
Առաջարկվող միջոցառումը |
Նպատակը |
Իրականացնող մարմինները |
Կատարման ժամկետը |
Միջոցառման իրականացման համար պահանջվող գումարի աղբյուրը | ||
պատասխանատու մարմինը |
համակատարողը |
||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |
1. Հարկերի վճարում | |||||||
1) |
Հարկային վարչարարությանն առնչվող՝ ստորև նշված կետերի վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող մոնիթորինգային ցուցանիշների հայերեն և անգլերեն տարբերակների տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության կայքում՝ ա. էլեկտրոնային եղանակով հաշիվներ դուրս գրող հարկ վճարողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ բ. էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ, ինչպես նաև նրանց կողմից վճարված տարեկան հարկային մուտքերի տեսակարար կշիռը գ. էլեկտրոնային եղանակով հարկեր վճարող տնտեսավարող սուբյեկտների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ |
հարկային բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
շարունակական |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
2) |
Հարկային և մաքսային մարմինների կողմից հարկ վճարողների համար ուսումնական միջոցառումների ծրագրի կազմում և իրականացում | հարկ վճարողների իրազեկվածության բարձրացում` հարկային և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ, դրանց կատարման հմտությունների զարգացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
3) |
ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների ընդլայնում |
հաշվարկային փաստաթղթերի բացառապես էլեկտրոնային եղանակով դուրսգրման հնարավորության ստեղծում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
4) |
Հարկային մարմին ներկայացվող դիմումների, տեղեկանքների, հայտարարությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության ստեղծում |
հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակի կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
5) | Բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության ստեղծում | հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակի կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
01.11.2015թ. |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | ||
6) |
Հարկ վճարողի հարկային պարտավորությունների (այդ թվում` ապառքների) և գերավճարների հաշվարկման և ցուցադրման ենթահամակարգի ներդրում | հարկ վճարողների և հարկային տեսուչների շփման կրճատում, հարկ վճարողի պարտավորությունների մասին տեղեկատվության տրամադրման ավտոմատացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ֆինանսա-վորման տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | ||
7) |
Հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական ինտերնետային կայքերում դիմում-գանգատների առցանց ներկայացման հնարավորության ստեղծում | գանգատարկման գործընթացի ժամանակատարության կրճատում և հսկելիության բարձրացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
2. Արտաքին առևտուր | |||||||
1) |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թ. սեպտեմբերի 22-ի N 03/69 հրամանի ուժը կորցրած ճանաչում |
տնտեսավարող սուբյեկտների համար նախնական հայտարարագրման մեխանիզմների կատարելագործման միջոցով մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակի կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.01.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
2) |
Արտահանման և ներմուծման նպատակով մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը պարունակող տեղեկատվական պաստառների տեղադրում տարածաշրջանային մաքսային տներում և սահմանային մաքսակետերում |
արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների իրազեկվածության բարձրացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.03.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
3) | ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջում եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության տեղադրում, մասնավորապես, ընդհանուր հայտարարագրերում ինքնահայտարարագրման եղանակով ներկայացված հայտարարագրերի տեսակարար կշիռը | հարկ վճարողների իրազեկվածության բարձրացում` հարկային և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ, դրանց կատարման հմտությունների զարգացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
շարունակական |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
4) |
Մաքսային ձևակերպումների գործընթացում «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրում | մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատում, գործընթացի հնարավորինս պարզեցում և թափանցիկության ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մաքսային ձևակերպումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմիններ |
01.11.2015թ. |
օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
5) |
Մաքսային ձևակերպումների ավտոմատ համակարգում չներառված մաքսային ընթացակարգերի ավտոմատացում: Մասնավորապես, համակարգում մաքսային հսկողության տարածքներում ապրանքների մուտքի և ընդունված հայտարարագրի հիման վրա ապրանքների բացթողման վերաբերյալ էլեկտրոնային նշումներ անելու հնարավորության ներդրում | մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում, մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատում, մաքսային ձևակերպումների գործընթացի կառավարելիության բարելավում, թափանցիկության բարձրացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.11.2015թ. |
օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | ||
6) |
Մաքսային ձևակերպումների ընթացքում «Մեկ պատուհան» սկզբունքի համաձայն փաստաթղթերի ստացման և մշակման համակարգի ներդրման նախագծի և ֆունկցիոնալ նկարագրության կազմում | մաքսային և այլ ձևակերպումների գործընթացի պարզեցում, արտաքին առևտրի խթանում |
ֆինանսավորման տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում |
օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |||
3. Ընկերությունների հիմնում | |||||||
1) |
Բաժնետիրական ընկերությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովում |
բաժնետիրական ընկերությունների գրանցման ժամանակի և գործընթացների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.11.2015թ. |
միջազգային դոնոր կազմակերպու- | ||
2) |
E-registry համակարգի միջոցով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության և այլ փոփոխությունների (վերակազմավորում, լուծարում և այլն) կատարման հնարավորության ստեղծում |
քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումների ու փաստաթղթային պահանջի նվազեցում, փոփոխությունների գրանցման ժամկետների և ծախսերի կրճատում, գործընթացների պարզեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.11.2015թ. |
միջազգային դոնոր կազմակերպու- | ||
3) | Ընկերությունների գրանցման վերաբերյալ վիճակագրության՝ եռամսյակային պարբերականությամբ հրապարակում | ընկերությունների գրանցման բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
շարունակական |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
4) |
(ենթակետն ուժը կորցրել է 17.12.15 N 1494-Ն) | ||||||
4. Շինարարական թույլտվություններ | |||||||
1) |
ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի |
էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման լիցենզիա, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետների կրճատում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.07.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | |
2) |
Երևան քաղաքում տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինարարական թույլտվությունների և ավարտված շինարարության շահագործման ակտերի վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության (համաձայն հաստատված ձևաչափի) տեղադրում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |
շինարարական թույլտվությունների ստացման բնագավառում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
Երևանի քաղաքապետարան |
շարունակական |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
3) |
Կառուցապատման ընթացակարգերը նկարագրող (ըստ տարբեր օբյեկտների կառուցման դեպքում դրանց առանձնահատկությունների) տեղեկատվական նյութերի մշակում և հրատարակում (2500 -5000 տպաքանակով) | Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, իրավական ակտերի դրույթների պարզաբանում և մատչելի տեղեկատվության ապահովում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.11.2015թ. |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ1 | |
4) |
Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գոտիավորման նախագծերի ներմուծում էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (GIS), այդ նպատակով առկա նախագծերի համապատասխանեցում` պահանջվող ձևաչափին` 1- 2 պիլոտային նախագիծ | համացանցում ինտերակտիվ գոտևորման նախագծերի առկայությունը թույլ կտա շրջանցել կառուցապատման մի շարք ընթացակարգեր և խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն շահագրգիռ այլ մարմիններ |
01.11.2015թ. |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ1 | |
5) |
ՀՀ քաղաքաշինության նախարարության կայքի արդիականացում, կայքում տեղադրվող քարտեզագրական նյութերի անհրաժեշտ որակի ապահովման նպատակով |
մասնագետների և կառուցապատողների համար կայքում տեղադրվող նյութերի լիարժեք կիրառական հասանելիության ապահովում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
01.11.2015թ. |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | ||
6) |
Հայաստանում կիրառվող շինարարական նորմերի արդիականացում` ըստ առաջնահերթության |
շինարարական նորմերի կատարելագործում և արդի պահանջներին համապատասխանեցում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
շահագրգիռ պետական կառավարման մարմիններ |
01.11.2015թ. |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
7) |
Շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում | հարմարավետ, թափանցիկ և ապագայի մարտահրավերներին համարժեք համակարգի ստեղծում, իրավասու մարմինների հետ շփումների կրճատում, վարչարարության բարելավում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | |
8) |
(ենթակետն ուժը կորցրել է 05.11.15 N 1279-Ն) | ||||||
5. Էլեկտրականության միացում | |||||||
1) |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում, որի համաձայն 6(10) կՎ լարմամբ էլեկտրական ցանցին միացման համար դիմումն ստանալու օրվանից մինչև միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը կսահմանվի 45 օր, իսկ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու պայմանագրի կնքման օրվանից մինչև դիմող անձին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 100 օրը | էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետների և գործընթացների կրճատում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
ՀՀ կառավարության 20.02.2014 թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
6. Պայմանագրերի կիրարկում | |||||||
1) |
Դատական իշխանությունների կատարողականի վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում, դատավորների կատարողականների մշտադիտարկում և գնահատում` փակված գործերի թվի, դիմումների թվի, գործերի տևողության և այլնի հիման վրա` դատավճռի կայացումը խթանելու նպատակով | դատական համակարգի արդյունավետության բարձրացում, դատարանների կողմից մատուցված ծառայությունների բարելավում |
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | |
2) |
Դատարանների կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրում, այդ թվում` ա. դատական գործերի` էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովում բ. էլեկտրոնային համակարգի ներդրում, որի միջոցով դատական վճիռը ԴԱՀԿ ներկայացնելու առցանց հնարավորություն կընձեռվի |
դատական գործընթացների ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
3) |
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում, որի համաձայն պարտապանի գույքի առկայության դեպքում կատարողական գործողությունների իրականացումը կսահմանվի 15 օր` չհաշված բացառությունները | պայմանագրերի կիրարկման ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
7. Սեփականության գրանցում | |||||||
1) |
Սեփականության իրավունքի գրանցման ոլորտում «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքի ներդրման նպատակով համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակում |
սեփականության իրավունքի գրանցման գործընթացի դյուրինացում և պահանջվող ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
պետական ռեգիստր վարող մարմիններ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (2 ռեգիստր) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | |
8. Վարկերի ստացում | |||||||
1) |
Վարկերի ու դեբիտորական պարտքերի վաճառքից բխող իրավունքների գրանցման գործընթացների պարզեցում և արդյունավետության բարձրացում |
Հայաստանի Հանրապետությունում վարկերի, հատկապես, հիփոթեքային վարկերի արժեթղթավորման գործընթացների կազմակերպման և կապիտալի շուկայի զարգացման նպաստում |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | |
9. Սնանկության ճանաչում | |||||||
1) |
Մինչև սնանկության հայց ներկայացնելը վնասակար գործարքների վերանայման մեխանիզմների ներդրում |
սնանկության գործընթացի բարելավում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.11.2015թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
_____________
1 Պահանջվող ֆինանսական միջոցները կարող են հաշվարկվել պիլոտային համայնքների ընտրությունից հետո, քանի որ հաշվարկը կախված է լրամշակման աշխատանքների ծավալից, գոտևորվող տարածքի մակերեսից:
(հավելվածը փոփ. 05.11.15 N 1279-Ն, 17.12.15 N 1494-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |