Գլխավոր տեղեկություն
Համար
N 1508-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.25/89(1178) Հոդ.1164
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1508-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 120000.0 հազ. դրամ, որից՝ 90000.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով և 30000.0 հազ. դրամը՝ երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա սույն որոշման 2-րդ կետով հատկացված 120000.0 հազ. դրամը տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու և երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1508-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում՝

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(120000.0)

     

այդ թվում՝

 
 

03

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

(120000.0)

     

այդ թվում՝

 
   

02

Միջին մասնագիտական կրթություն

(120000.0)

     

01. Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

(120000.0)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(120000.0)

     

այդ թվում՝

 
     

Այլ նպաստներ բյուջեից

(120000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

120000.0

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

120000.0

     

այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

120000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

120000.0

     

ՀՀ կառավարություն

120000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1508-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2 Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

Նկարագրությունը
Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

1045

ԾՏ11

Շահառուների թիվը

Ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը

 

0.0

Գումարը (հազ. դրամ)

 

x

(120000.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

ամսական

0.0

Շահառուների ընտրության չափանիշները
Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1045 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների հատկացում և երիտասարդ գիտաշխատողներին աջակցում

Նկարագրությունը
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների հատկացում և երիտասարդ գիտաշխատողներին աջակցում

1111

ԾՏ13

Շահառուների թիվը

ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողներ և երիտասարդ գիտաշխատողներ

 

0.0

Գումարը (հազ. դրամ)

 

x

120000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

միանվագ

0.0

Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողներ և երիտասարդ գիտաշխատողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1508-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/ խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

1045

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագիր

(120000.0)

Ծրագրի նկարագրությունը
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծառայությունների մատուցում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ11

 

Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

(120000.0)

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

1111

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր

120000.0

Ծրագրի նկարագրությունը
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծառայությունների մատուցում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

     

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ13

 

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների հատկացում և երիտասարդ գիտաշխատողներին աջակցում

120000.0

ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների հատկացում և երիտասարդ գիտաշխատողներին աջակցում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան