Գլխավոր տեղեկություն
Համար
N 1481-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1481-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված մինչև 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 17-ի N 1481-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

8428

Շշերը տակդիրից գիծ տեղափոխող մեքենա

հատ

1

Գերմանիա

93,667,600

2.

8422

Շիշ լվացող մեքենա

հատ

1

Գերմանիա

210,022,800

3.

8424

Պլաստիկ արկղեր լվացող մեքենա

հատ

1

Գերմանիա

12,755,600

4.

8428

Արկղավորող և արկղերը դատարկող մեքենա

հատ

2

Գերմանիա

94,042,000

5.

8428

Լվացված շշերի ժապավենային փոխակրիչ

հատ

1

Գերմանիա

12,729,600

6.

9031

Դատարկ շշերի խոտանող սարք

հատ

1

Գերմանիա

68,068,000

7.

8422

Գազավորող մեքենա

հատ

2

Գերմանիա

137,347,600

8.

8422

Շշերի լվացման և ախտահանման սարք

հատ

1

Գերմանիա

36,862,800

9.

8422

Շշալցնող և փակող մեքենա

հատ

2

Գերմանիա

663,743,600

10.

8428

Կափարիչների ժապավենային փոխակրիչ

հատ

2

Գերմանիա

68,660,800

11.

9031

Լցման մակարդակը և կափարիչների առկայությունն ստուգող մեքենա

հատ

2

Գերմանիա

13,613,600

12.

8419

Շշերը չորացնող սարք

հատ

2

Գերմանիա

22,952,800

13.

8422

Պիտակավորող մեքենա

հատ

2

Գերմանիա

271,471,200

14.

9031

Պիտակի առկայությունն ստուգող մեքենա

հատ

2

Գերմանիա

13,338,000

15.

8456

Լազերով պիտանելիության ժամկետ տպող մեքենա

հատ

2

Գերմանիա

17,492,800

16.

8422

Շշերը փաթեթավորող մեքենա

հատ

2

Գերմանիա

230,120,800

17.

8428

Փաթեթները տակդիրների վրա դասավորող մեքենա

հատ

1

Գերմանիա

103,214,800

18.

8428

Պալետիզատոր սարք

հատ

1

Գերմանիա

8,460,400

19.

8422

Տակդիրները ձգվող թաղանթով փաթաթող սարք

հատ

2

Գերմանիա

31,267,600

20.

8479

Յուղման համակարգ

հատ

2

Գերմանիա

20,919,600

21.

8428

Լիքը շշերի ժապավենային փոխակրիչ

հատ

2

Գերմանիա

158,189,200

22.

8537

Շշերի գծի էլ.պահարան

կգ

910

Գերմանիա

24,096,800

23.

8428

Փաթեթների ժապավենային փոխակրիչ

հատ

2

Գերմանիա

121,498,000

24.

8537

Փաթեթների գծի էլ. պահարան

կգ

970

Գերմանիա

18,116,800

25.

8428

Տակդիրների ժապավենային փոխակրիչ

հատ

1

Գերմանիա

9,859,200

26.

8537

Տակդիրների գծի էլ.պահարան

կգ

550

Գերմանիա

4,316,000

27.

8537

Հոսքագծի գլխավոր էլ. պահարան

կգ

500

Գերմանիա

6,796,400

28.

8544

Մալուխներ միացնող հարմարանքներով սարքավորված

կգ

20723

Գերմանիա

72,524,400

29.

8537

Դիագնոստիկ ղեկավարման սարք

կգ

420

Գերմանիա

7,597,200

30.

7306

Խողովակներ և խողովակավորման նյութեր

կգ

34000

Գերմանիա

53,008,800

31.

8477

Շիշ փչող մեքենա

հատ

1

Գերմանիա

267,753,200

32.

8480

Շիշ փչող մեքենայի կաղապարներ

կգ

1400

Գերմանիա

36,322,000

33.

8418

Շիշ փչող մեքենայի սառեցնող

կգ

1240

Գերմանիա

4,248,400

34.

8428

Նախակաղապարներ բռնող մեքենա

հատ

1

Գերմանիա

4,685,200

35.

8414

Բարձր ճնշման կոմպրեսոր

հատ

1

Գերմանիա

67,860,000

36.

8537

Շշերի գծի էլ.պահարան

կգ

650

Գերմանիա

15,558,400

37.

8537

Փաթեթների գծի էլ. պահարան

կգ

650

Գերմանիա

13,119,600

38.

8537

Հոսքագծի գլխավոր էլ. պահարան

կգ

500

Գերմանիա

5,096,000

39.

8477

Շիշ փչող մեքենա

հատ

1

Ուկրաինա

53,712,000

40.

8480

Շիշ փչող մեքենաի կաղապարներ

կգ

220

Ուկրաինա

3,024,000

41.

8418

Սառեցնող սարքավորում

կգ

320

Ուկրաինա

5,760,000

42.

8428

Նախակաղապարներ բեռնաթափող մեքենա ОКП-400

հատ

1

Ուկրաինա

3,264,000

43.

8422

Ցայող սարք

հատ

1

Ուկրաինա

6,912,000

44.

8422

Շշալցնող մեքենա

հատ

1

Ուկրաինա

23,904,000

45.

8422

Փաթեթավորող մեքենա

հատ

1

Ուկրաինա

7,104,000

46.

8422

Պալետիզատոր սարք

հատ

1

Ուկրաինա

1,920,000

47.

8428

Կոնվեյերային սարք

հատ

1

Ուկրաինա

480,000

48.

8422

Բռնակ հագցնող մեքենա

հատ

1

Ուկրաինա

960,000

49.

8421

Ջրի ֆիլտրացման սարք

հատ

1

Գերմանիա

5,142,800

50.

8421

Քարթրիջային ֆիլտր 5մկմ-ոց

հատ

2

Գերմանիա

6,073,600

51.

8421

Քարթրիջային ֆիլտր 1մկմ-ոց

հատ

2

Գերմանիա

6,073,600

52.

8539

Ուլտրամանուշակագույն ճառագ. լամպ

հատ

1

Գերմանիա

5,137,600

53.

8543

Օզոնացման սարք

հատ

1

Գերմանիա

23,129,600

54.

7309

Ջրի տարողություն 20 մետր խորանարդ

կգ

1400

Գերմանիա

11,424,400

55.

8413

Օզոնացված ջրի կենտրոնախույս բազմաստիճան պոմպ

հատ

1

Գերմանիա

4,108,000

56.

8413

Հանքային ջրի կենտրոնախույս բազմաստիճան պոմպ

հատ

1

Գերմանիա

2,048,800

57.

8479

Ջրի խառնման սարք

հատ

1

Գերմանիա

5,512,000

58.

7306

Խողովակաշար

կգ

3000

Գերմանիա

4,456,400

59.

8537

Էլեկտրական պահարան

կգ

600

Գերմանիա

11,185,200

60.

8413

Արոմատիզատորի չափաբաշխիչ պոմպ

հատ

1

Գերմանիա

3,239,600

61.

7306

Խառնիչ տարողության ներքին խողովակ

կգ.

500

Գերմանիա

4,175,600

62.

7326

Մետաղական բաշխիչ տեխնոլոգիական անցքերով

հատ/կգ.

4

Գերմանիա

12,922,000

63.

8418

Սառեցնող սարքավորում YՕRK

հատ

1

Մեքսիկա

41,340,000

64.

8428

Վերելակ

հատ

1

Չինաստան

44,200,000

65.

8404

Օդի տաքացուցիչ

հատ

32

Իտալիա

5,765,760

66.

8404

Օդի տաքացուցիչ

հատ

10

Իտալիա

1,448,200

67.

8415

Ղեկավարման համակարգ

հատ

15

Իտալիա

312,000

68.

8415

Բաժանման տուփ

հատ

15

Իտալիա

585,000

69.

8544

Մալուխ

կմ.

50,573

Ուկրաինա

82,118,000

70.

8415

Օդափոխության սարքավորում

կգ

12600

Լեհաստան

50,926,050

 Ընդամենը

3,459,761,810

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան