ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2016 թվականի N 83-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՂՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկության «Ալավերդու ավտոտեխսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի և արտադրատնտեսական գույքի օտարման արդյունքում Հաղպատի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 1,852.38 հազ. դրամ ֆինանսական միջոցները Հաղպատի գյուղական համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 5 Երևան |