Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-004-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.13/29(903) Հոդ.727
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԻՎԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ մասի՝ սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներ՝ հետևյալ անվանումներով և գործունեության ոլորտներով.

ա) առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն և մանկություն.

բ) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր.

գ) գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ.

դ) գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով՝ գյուղատնտեսություն, ջրային պաշարներ, բնության պահպանություն.

ե) եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրոպական Միության և Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում.

զ) մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, փաստաբանական և նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն.

է) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ.

ը) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուի առաջարկում.

թ) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն.

ժ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով՝ տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.

ժա) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում.

ժբ) ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ:

(1-ին կետը լրաց. 02.02.16 ԱԺՈ-197-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունման պահից։

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

31 մայիսի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-004-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.02.2016, ԱԺՈ-197-Ն 02.02.2016, ԱԺՈ-004-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան