Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.03.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2015 թվականի

   թիվ 24

                                                քաղ. Մոսկվա

 

Այն ապրանքների միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առԵՎտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում

 

Ոչ սակագնային կարգավորման միջոցների գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև դրանց երկարաձգման հիմքերի բացակայության հետ կապված և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավելվածի համաձայն փոփոխություններ կատարել այն ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված միասնական անվանացանկում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Վ. Խրիստենկո

Հավելվածներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան