ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2011 թվականի N 785-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում ընդգրկված պետական մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների թեկնածությունները:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կանոնակարգը և անհատական կազմը.
2) ապահովել հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների ընտրությունը և ընդգրկումը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում.
3) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի անհատական կազմի և կանոնակարգի հաստատման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. օգոստոսի 19-ի N 785-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկալ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության մեկ ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Միավորված ազգերի կազմակերպության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի հիմնական ստացող հանդիսացող կազմակերպություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Առողջապահության բնագավառում գիտական և կրթական գործունեությամբ զբաղվող կազմակերպության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Մարդու իմունային անբավարարության վիրուսով ապրող մեկ անձ (համաձայնությամբ)
Տուբերկուլոզ հիվանդությամբ ապրող կամ տուբերկուլոզ հիվանդությամբ ապրող անձի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Մասնավոր հատվածի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայ Առաքելական եկեղեցու մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Առաքելություն Արևելք» կազմակերպության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մեկ ներկայացուցիչ
Միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններից վեց ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
(հավելվածը խմբ. 30.12.15 N 1285-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.04.2021, N 347-Ա | 07.04.2021, N 785-Ա | |
30.12.2015, N 1285-Ա | 31.12.2015, N 785-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|