Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 10 մարտի 2016 թվականի N 134-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի մարտի 16-23-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Դիտորդական առաքելությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 10

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 10-ի N 134-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-23-Ը ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

Թ. Հովնանյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի գործավար, ընտրական հարցերով պատասխանատու

Ս. Մարգարյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի օգնական (համաձայնությամբ)

Ք. Սարգսյան

- «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպությունում ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 10-ի N 134-Ա

որոշման

Գործունեության/տեղափոխման ծախսեր

Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

30

15


315

20

205

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող կառավարության կողմից

585

Վարորդ/ավտոմեքենա (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Թարգմանիչ (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

Բնակություն (7 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ ժամանելու համար, առավելագույնը 110 Եվրո/գիշեր)

Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր առավելագույնը 7 օր)

Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

175

    75

  175

   15

  825


350


160


160

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից

1935

Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար

2520

Տոմսի արժեքը յուրաքանչյուր դիտորդի համար

1000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան