ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) I բաժնում ուժը կորցրած ճանաչել «13. Պետական գույքի կառավարման նախարարություն» կետը.
բ) II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սահմանել, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`
1. Ազգային անվտանգության ծառայություն
2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
3. Արտակարգ իրավիճակների վարչություն
4. Հարկային պետական ծառայություն
5. Մաքսային պետական կոմիտե
6. Միգրացիայի և փախստականների վարչություն
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
8. Պետական գույքի կառավարման վարչություն
9. Ջրային տնտեսության պետական կոմիտե
10. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|