Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-11.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2015 թվականի

                             թիվ 26

քաղ. Մոսկվա

 

Այն միջպետական ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը, ինչպես նաեւ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու եւ կատարելու եւ արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) եւ չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները ներառող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Այն միջպետական ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների կատարումը, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները ներառող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշմամբ հաստատված ծրագրում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

 2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Վ. Խրիստենկո

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Հավելվածներ