Գլխավոր տեղեկություն
Համար
N 1495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1182
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1495-Ն

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-35-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են այն դեպքերում, երբ տեխնոգեն վթարների հետևանքով անհնար է դարձել հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնող համակարգի շահագործումը և հնարավոր չի եղել այն վերականգնել մեկ շաբաթվա ընթացքում.

բ) էլեկտրոնային աճուրդ իրականացնող համակարգի վերականգնումից հետո վերսկսվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդը.

գ) հարկադիր էլեկտրոնային աճուրդներից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդներին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով:

(1-ին կետը փոփ. 11.02.16 N 116-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 31
Երևան