Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11/9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 17.09.2015
Ընդունող մարմին
Մարզպետի ժ/պ
Ընդունման ամսաթիվ
11.06.2014
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
11.06.2014

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2014 թվականի

թիվ 11/9

քաղ. Երևան

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին

 

Ապրանքների միասնական դասակարգման և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների իրականացման նպատակներով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`

1. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի, Ռուսաստանի ԴՄԾ-ի կողմից հետևյալ որոշումների կամ պարզաբանումների ընդունումը համաձայնեցնել՝

1.1. Սև մետաղներից փայտամածված անկեր, որն իրենից ներկայացնում է պտուտակավոր արմատուրային գլանվածք, որի կողերն անցնում են պտուտակավոր գծով և ծառայում են ոչ միայն բետոնի հետ կցորդման, այլև առանցքները միմյանց և այլ դետալների հետ միացման համար՝ հատուկ ներքին պարույրով պտուտակամերների և կցորդիչների օգտագործմամբ, դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 7318 ապրանքային դիրքում՝ ԱՏԳ ԱԱ-ի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան։

1.2. Դեկորատիվ մասին ամրացված՝ մշտական մագնիս հանդիսացող ներկառուցված մագնիսով հուշանվերային արտադրանքը դասակարգվում է դեկորատիվ բաղադրիչի պատրաստման նյութի համաձայն՝ ԱՏԳ ԱԱ-ի 3 (բ) մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան։

1.3. Թղթային թերթի, պաստառի տեսքով վերարտադրանկարը, որի վրա տպագիր եղանակով պատկերված են պատկերներ` առանց բացատրական տեքստի, ներկայացված փայտե շրջանակի հետ, որի արժեքը և բնույթը համապատասխանում են վերարտադրանկարի արժեքին և բնույթին, դասակարգվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 4911 ապրանքային դիրքում` ԱՏԳ ԱԱ 3 (բ) մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան, քանի որ նշված ապրանքի հիմնական հատկանիշները պայմանավորված են անմիջապես վերարտադրանկարով:

Թղթային թերթի, պաստառի տեսքով վերարտադրանկարը, որի վրա տպագիր եղանակով պատկերված են պատկերներ` առանց բացատրական տեքստի, ներկայացված փայտե շրջանակի հետ, որի արժեքը և բնույթը զգալիորեն գերազանցում է վերարտադրանկարի արժեքը, դասակարգվում է առանձին՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 4911 ապրանքային դիրքում, իսկ վերարտադրանկարի հետ առաքվող շրջանակը դասակարգվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 4414 ապրանքային դիրքում՝ ԱՏԳ ԱԱ-ի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան։

1.4. Չլեգիրացված պողպատից տարողություն` մետաղական բալոն, ներկված կարմիր գույնով, վերին հատվածում պարուրակ ունեցող տեխնոլոգիական անցքերով, 2,3 լիտր տարողությամբ, 1 մմ պատի հաստությամբ, նախատեսված կրակմարիչ նյութով լցվելու համար, դասակարգվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 7310 ապրանքային դիրքում` ՄՄ ԱՏԳ 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան:

2. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ մինչև 2014 թվականի օգոստոսի 10-ը պատրաստել 1.1 - 1.4 կետերում նշված ապրանքների դասակարգման մասին որոշման նախագծեր կամ պարզաբանումներ։

 

Նախագահի տեղակալ՝

 

Ա.Ֆ. Շպիլևսկի

Նախագահի տեղակալ՝

 

Գ.Կ.Ամրին

Ռուսաստանի ԴՄԾ-ի ղեկավարի առաջին տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ՝

 

Վ.Մ. Մալինին

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: