Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/11(1191) Հոդ.96
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 76-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 44-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարներն անկանխիկ եղանակով վճարելու առանձնահատկությունները սահմանվում են պայմանագրով:».

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. 1.2.1-ին ենթակետը «կենսաթոշակառուի» բառից հետո լրացնել «կամ շահառուի» բառերով,

բ. 1.2.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2.2. պատվիրատուի տրամադրած տվյալների հիման վրա շահառուի անվամբ անվճար բացել բանկային հաշիվ և այդ հաշվում մուտքագրել կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները: Ընդ որում, կողմերն անվերապահորեն ընդունում են, որ շահառուն ավանդատուի (հաշվետիրոջ) իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 910-րդ հոդվածին համապատասխան՝ դիմողի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո, այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը բանկ ներկայացնելու դեպքում, բանկ պահանջ ներկայացնելու ժամանակ, եթե պատվիրատուի ներկայացրած տվյալները համապատասխանում են դիմողի ներկայացրած տվյալներին:»,

գ. 2.3.1-ին ենթակետում «կենսաթոշակառուի» բառը փոխարինել «կենսաթոշակառուի կամ շահառուի (եթե շահառուն բանկում արդեն ունի իր անվամբ բացված բանկային հաշիվ)» բառերով,

դ. 2.3.7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.3.7. կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները սույն պայմանագրի 1.2.2-րդ ենթակետում նշված դեպքում շահառուի բանկային հաշվում մուտքագրել ոչ ուշ, քան այդ դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող օրվանից հետո սույն պայմանագրի 1.2.2-րդ ենթակետում նշված պահանջը դիմողի կողմից բանկ ներկայացվելը.»,

ե. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3.8-րդ ենթակետով.

«2.3.8. պատվիրատուին տրամադրել այն անձանց տվյալները, ովքեր շահառուի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում բանկ չեն ներկայացրել սույն պայմանագրի 1.2.2-րդ ենթակետում նշված պահանջը:»,

զ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.4.6-րդ ենթակետով.

«2.4.6. կատարողի հետ փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում շահառուի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել կատարողին:»,

է. 3-րդ բաժնի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն պայմանագրի 1.2.2-րդ ենթակետում նշված դեպքում կատարողը շահառուի անվամբ բանկային հաշիվ բացելու և գումարները շահառուին կանխիկ վճարելու համար ծառայությունների վարձավճար (կանխիկացման վճար) չի գանձում:»,

ը. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.5-րդ կետով.

«5.5. Սույն պայմանագրով՝ պատվիրատուի տրամադրած տվյալների հիման վրա դիմողի անվամբ անվճար բանկային հաշիվ բացելուն, սպասարկելուն վերաբերող և դրանց հետ կապված` սույն պայմանագրով սահմանված մյուս կարգավորումները կիրարկվում են (ուժի մեջ են մտնում) կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կնքվելուց հետո՝ համաձայնագրում նշված ժամկետից:»,

թ. կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի N 1 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը «Կենսաթոշակառուի» բառից հետո լրացնել «կամ շահառուի (եթե շահառուն բանկում արդեն ունի իր անվամբ բացված բանկային հաշիվ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


 2016 թ. փետրվարի 5

Երևան