Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2013 թվականի N 229-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ոլորտում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ոլորտում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մարտի 25-ի N 229-Ա

որոշման

 

 Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Գործողությունը

Վերջնաժամկետը

Պատասխանատու կառույցը

Պահանջվող ֆինանսական ռեսուրսները
(հազ. դրամ)

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Միջազգային ISՕ ստանդարտների ձեռք- բերում և տեղայնացում

1.1. Միջազգային հավատարմագրված լաբորատորիաների հետ խաչաձև փորձաքննությունների կազմակերպում

2013 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

2014 թ. հունիսի երրորդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

158,502,0

Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիր

2.

Ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակում և ներդրում

2013 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

-

«Հանրապետական անասնաբուժասանիտա-րական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

3.

Լաբորատոր փորձաքննությունների համար սարքավորումների և ախտորոշիչների ձեռքբերում և անձնակազմի վերապատրաստում

2017 թ. օգոստոսի  երրորդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2,853,036.0

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2015 թ. մայիսի 21-ին ստորագրված ֆինանսական աջակցության ծրագիր

4.

Հավատարմագրման նպատակով դիմումի ներկայացում

2017 թ. նոյեմբերի  երրորդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

105,7

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտա-րական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

(հավելվածը փոփ. 20.11.15 N 1105-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան