Գլխավոր տեղեկություն
Համար
N 1316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.25/78(1167) Հոդ.1021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2015 թվականի N 1316-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2011 թվականի հունիսի 22-ի «Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի դրույթներով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններին կից կարող է գործել համապատասխան պետության մաքսային ծառայությունում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության ներկայացուցչություն.

2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայություններում որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության ներկայացուցիչներ հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալները.

3) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայություններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության ներկայացուցչությունների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայություններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության ներկայացուցչությունների գործունեության կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 18

Երևան