ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1312-Ն
ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 249-րդ հոդվածի 10-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձի կողմից ներմուծվող անձնական գործածության օգտագործված իրերի և գույքի բնաիրային չափերը, այդ թվում`
1) կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ.
2) օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ.
3) անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա.
4) անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. նոյեմբերի 17 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2020, N 1133-Ն | 17.07.2020, N 1312-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|