Գլխավոր տեղեկություն
Համար
N 1113-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2015 թվականի N 1113-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 25-28-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Կարեն Ճշմարիտյանինը, Արթուր Պողոսյանինը, Արմեն Հարությունյանինը, Արմեն Ղուլարյանինը, Գագիկ Միրիջանյանինը, Արմեն Մելկիկյանինը, Գագիկ Մանուչարյանինը, Տիգրան Սահակյանինը, Արմեն Այվազյանինը, Քրիստինե Բեգլարյանինը, Հասմիկ Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սյուզաննա Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Յուրի Շուքուրյանի` Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 23-ի N 1113-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-28-Ը ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՎԻԼՆՅՈՒՍ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի հայկական կողմի նախագահ (պատվիրակության ղեկավար)

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Ղուլարյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Գ. Միրիջանյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Յու. Շուքուրյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

Պ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Ա. Այվազյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Գ. Մանուչարյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ

Տ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ք. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ

Հ. Սարգսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան