Գլխավոր տեղեկություն
Համար
N 879-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (11.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2015 թվականի N 879-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Բելառուսի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ-ի կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 7-13-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 30-ի N 879-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 թվականի հոկտեմբերի 7-13-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) մեկնող դիտորդական առաքելության

 

 Հ. Ղազարյան  -ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
 Ս. Չամանյան  -Մարդկային զարգացում հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 30-ի N 879-Ա

որոշման

 

Գ Ո Ր Ծ Ո Ւ Ղ Մ Ա Ն   Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ն Ե Ր

Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսեր

Եվրո

Օդանավակայան (Մինսկ)

30

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր)

15

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր)

320

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ)

30

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ)

150

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը

545

Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 4օր

120

Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 4օր

60

Թարգմանիչ/ յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 4օր

120

Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար/ 6գիշեր յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 120 եվրո մեկ գիշերը

720

Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար օրական 50 եվրո, առավելագույնը 7 օր)

350

Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 3 օրվա համար)

105

Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 3 օրվա համար)

105

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

1580

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2125

Երևան-Մոսկվա-Մինսկ ինքնաթիռի տոմսի արժեք (յուրաքանչյուր դիտորդի համար)

450

(հավելվածը փոփ. 10.11.15 N 1057-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2015, N 1057-Ա 11.11.2015, N 879-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան