ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2015 թվականի N 732-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի հունիսի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 732-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Հ ԵՎ Տ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
8438 |
Գարեջրի եփման կաթսայի կառավարման հանգույց` քանդված վիճակում |
հատ |
1 |
- |
- |
2. |
8402 |
Գարեջրի եփման գոլորշու կաթսա |
կգ |
750 |
- |
- |
3. |
8402 |
Գարեջրի եփման գոլորշու կաթսա |
կգ |
3650 |
- |
- |
4. |
8438 |
Գարեջրի ածիկի մանրիչ |
հատ |
1 |
- |
- |
5. |
8438 |
Գարեջրի ածիկի մանրիչ |
հատ |
1 |
- |
- |
6. |
7309 |
Ածիկի մանրիչի տարողություն 1000լ |
կգ |
890 |
- |
- |
7. |
7310 |
Ածիկի մանրիչի տարողություն 200լ |
կգ |
365 |
- |
- |
8. |
8428 |
Շնեկային փոխադրիչ |
հատ |
1 |
- |
- |
9. |
8428 |
Շնեկային փոխադրիչ |
հատ |
1 |
- |
- |
10. |
8413 |
Պոմպ միաստիճան, խորքային, կենտրոնախույս |
հատ |
1 |
- |
- |
11. |
8419 |
Ջերմափոխանակիչ – գլիկոլային |
հատ |
1 |
- |
- |
12. |
7309 |
Սառը ջրի հավաքման տարողություն 7000լ |
կգ |
1250 |
- |
- |
13. |
7307 |
Խողովակների մոնտաժային մետաղյա կցամասերի հավաքածու |
կգ |
2810 |
- |
- |
14. |
8477 |
Շիշ փչող մեքենա |
հատ |
1 |
- |
- |
15. |
8414 |
Օդի կոմպրեսոր |
հատ |
1 |
- |
- |
16. |
8405 |
Ազոտի գեներատոր |
հատ |
1 |
- |
- |
17. |
8418 |
Օդասառեցուցիչ |
հատ |
14 |
- |
- |
18. |
8422 |
Ունիվերսալ լցման և խցանավորման մեքենա |
հատ |
1 |
- |
- |
19. |
8422 |
Պիտակավորման մեքենա (PET շշի համար 3000 հատ ժամում) |
հատ |
1 |
- |
- |
20. |
8428 |
Պնևմատիկ փոխադրիչ շշերի համար (PET օդով) |
հատ |
1 |
- |
- |
21. |
8428 |
Փոխադրիչային համակարգ շշերի համար (ժապավենային) |
հատ |
1 |
- |
- |
22. |
8422 |
Ջերմոնստվածքի փաթեթավորման մեքենա |
հատ |
1 |
- |
- |
23. |
8422 |
Շշերի լվացման մեքենա |
հատ |
1 |
- |
- |
24. |
8422 |
Շշերի լցման մեքենա |
հատ |
1 |
- |
- |
25. |
8422 |
Պտուտակավոր խցաններով շշերի խցանավորման մեքենա |
հատ |
1 |
- |
- |
26. |
8422 |
Պիտակավորման մեքենա (ապակե շշի համար 12000 հատ ժամում) |
հատ |
1 |
- |
- |
27. |
8428 |
Արկղերի փոխադրիչ |
հատ |
1 |
- |
- |
28. |
8428 |
Շշերի ավտոմատ փոխադրիչ |
հատ |
1 |
- |
- |
29. |
8422 |
Տակառների լցման համակարգ |
հատ |
1 |
- |
- |
30. |
8421 |
Գարեջրի զտիչ սարք |
հատ |
1 |
- |
- |
Ընդամենը |
632,423,700 |
(հավելվածը խմբ. 29.10.15 N 1215-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.09.2016, N 983-Ա | 01.10.2016, N 732-Ա | |
29.10.2015, N 1251-Ա | 31.10.2015, N 732-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|