ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2015 թվականի N 941-Ա
ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 22.10.15 N 984-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խարհրդական, «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Հայկ Դավթյանին 2015 թվականի հոկտեմբերի 26-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
(1-ին կետը լրաց. 22.10.15 N 984-Ա)
2. Իոսիֆ Իսայանի և Հայկ Դավթյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը լրաց. 22.10.15 N 984-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Իոսիֆ Իսայանի և Հայկ Դավթյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
(3-րդ կետը լրաց. 22.10.15 N 984-Ա)
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.10.2015, N 1009-Ա | 28.10.2015, N 941-Ա | |
22.10.2015, N 984-Ա | 23.10.2015, N 941-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|