Գլխավոր տեղեկություն
Համար
N 1269-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.11/75(1164) Հոդ.956
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1030-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության 1-ին փուլի արդյունքների մասին «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությամբ հիմնավորված է համարվել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի սակագների մեղմացման միջոցառման և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1030-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը» բառերը փոխարինել «մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (համաձայնությամբ, յուրաքանչյուրը հավասար չափով)՝ սույն կետում նշված սպառողների օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարեն էլեկտրական էներգիայի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ` հետևյալ չափերով`

1) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող բնակիչ սպառողների համար՝ ամսական սպառած ամբողջ էլեկտրական էներգիայի համար, և 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար՝

ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ բնակչության)` այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում՝ ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման համար`

ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):».

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով՝ հետևյալ չափերով՝

1) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող բնակիչ սպառողների համար՝ ամսական սպառած ամբողջ էլեկտրական էներգիայի համար, և 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար՝

ա. ցերեկայինը՝ 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերայինը՝ 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ բնակչության)՝ այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառման համար`

ա. ցերեկայինը՝ 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերայինը՝ 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի և N 2 հավելվածի 7-րդ կետի վերջին նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի սակագինն ընդունվում է գործող սակագնից 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցված չափով, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նշված 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցումը կիրառվում է ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 5

Երևան