ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1454-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Ճոճկանի գյուղական համայնքում բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումների տեղադրման անհրաժեշտությունից՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի համայնքային և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող Ճոճկանի համայնքում գտնվող 0,22334 հեկտար, որից՝ Ճոճկանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 0.03164 հեկտար և 2 հողակտոր ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող՝ համապատասխանաբար 0.1119 հեկտար և 0.0798 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված առաջարկի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց դասավորությունը, դիրքը և ինժեներաշինարարական համապատասխանությունը: Բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումների տեղադրման նպատակով ընտրված հողատարածքը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են և միակ հնարավոր տարբերակն է, որի վրա կարելի է տեղադրել քաղաքաշինական պարտադիր նորմերով նախատեսված բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումներ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատերերին.
3) կառուցապատման կանոնակարգումը սահմանային անվտանգության և համալիր կառավարման համար ունի համապետական կարևոր նշանակություն:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս.
3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների և սեփականության օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 10 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Հողամասի ծածկագիրը |
Հողատեսքը |
Մակերեսը (հեկտար) |
Սեփականատիրոջ անունը, ազգանունը |
1. |
06-069-0216-0001 |
գյուղատնտեսական |
0.03164 |
Ճոճկանի համայնք |
2. |
06-069-0216-0007 |
գյուղատնտեսական |
0.1119 |
Բաղրամյան Գեղամ |
3. |
06-069-0216-0008 |
գյուղատնտեսական |
0.0798 |
Բաղրամյան Գեղամ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ NUCTECH RF6010 ՄԱԿՆԻՇԻ ՌԵՆՏԳԵՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Հասցե` Լոռու մարզ, գ. Ճոճկան
Մակերես՝ 0.22334 հա
Շրջադար-ձային (բեկման կետեր) |
Կոորդինատները |
Գծային չափերը |
Սահմանակից սեփականատիրոջ (օգտագործողի) |
| |
X |
Y | ||||
1 |
8491635.2741 |
4562287.6609 |
|
|
|
38.04 |
երկաթգիծ |
| |||
2 |
8491649.0004 |
4562323.1377 | |||
22.11 |
երկաթգիծ |
| |||
3 |
8491654.5622 |
4562344.5346 | |||
5.06 |
համայնքային |
| |||
4 |
8491659.2742 |
4562342.7019 | |||
18.04 |
համայնքային |
| |||
5 |
8491664.1268 |
4562360.0744 | |||
19.20 |
համայնքային |
| |||
6 |
8491682.2920 |
4562353.8552 | |||
10.00 |
համայնքային |
| |||
7 |
8491690.1780 |
4562347.7059 | |||
24.00 |
համայնքային |
| |||
8 |
8491679.5588 |
4562326.1827 | |||
12.00 |
համայնքային |
| |||
9 |
8491690.3779 |
4562320.9912 | |||
55.00 |
համայնքային |
| |||
10 |
8491651.8586 |
4562281.7312 | |||
12.39 |
համայնքային |
| |||
11 |
8491639.5655 |
4562283.3093 | |||
2.50 |
համայնքային |
| |||
12 |
8491640.4785 |
4562285.6367 | |||
5.58 |
համայնքային |
| |||
1 |
8491635.2741 |
4562287.6609 | |||
|
|
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |