Գլխավոր տեղեկություն
Համար
N 1268-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2015-22.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 8 հոկտեմբերի 2015 թվականի N 1268-Ա

 

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Արմավիրի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 15 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով, հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն։

2. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի` ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1268-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_8882

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1268-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶի Արմավիրի քաղաքային համայնքՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ կառուցՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Վաճառող

 Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնք

Գնորդ

Հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Առարկան

Աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին

Պայմանագրի կնքման ժամկետը

Վաճառողի կողմից հողատարածքի օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հինգ օրվա ընթացքում

Պայմանագրի գինը

Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային արժեքով

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը

 Հողատարածքի նկատմամբ իրավունքը գնորդին կփոխանցվի իրավունքների պետական գրանցման պահից

Պայմանագրի կնքման ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում և այլն)

 Գնորդի հաշվին

Կողմերի պարտավորությունները

1. Վաճառողը պարտավորվում է՝
1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողատարածք.
2) իր լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին տրամադրել աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:
2. Գնորդը պարտավորվում է՝
1) պայմանագրի պայմաններին համապատասխան վճարել պայմանագրի գինը.
2) իրականացնել շուրջ 17 մլրդ 490 մլն դրամի չափով ներդրում` աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար.
3) աղբի վերամշակման գործարանի կառուցումն և ջերմոցային տնտեսություն հիմնումն իրականացնել սույն պայմանագրի կնքման օրվանից երեք տարվա ընթացքում.
4) հողատարածքն օգտագործել բացառապես աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով.
5) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը, մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, օտարել միայն վաճառողի համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում:

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: Գնորդը պատասխանատվություն է կրում՝
1) պայմանագրի գնի վճարման ժամկետի խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Վճարման ժամկետն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում.
2) կառուցապատման ժամկետների խախտման համար, որի դեպքում չկառուցապատված հողատարածքի միավորի պայմանագրի գնի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Կառուցապատման ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը` չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում: Պայմանագրի այլ պայմանների խախտման համար պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.08.2020, N 1367-Ա 22.08.2020, N 1268-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան