Գլխավոր տեղեկություն
Համար
N 849-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.12.2015-23.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.719
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 849-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունից 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 400 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք՝ մեկ քառակուսի մետրը 4934 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վարձավճարով:

(1-ին կետը փոփ. 24.12.15 N 1512-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետից բխող՝ 2015 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 9868.0 հազ. դրամ, այդ թվում՝ 2015 թվականի ինն ամսում` 3947.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնման գործընթացը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 849-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.39 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

Ծրագրային դասիչը

Անվանումը

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ

առաջին եռամսյակ

կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

կիսամյակ

ինն ամիս

տարի

1079

ԱԾ 01

Նկարագրությունը

               
   

Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում

               

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը
(հազ. դրամ)

X

X

X

X

   

3947.2

9868.0

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 849-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2015 թ.
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/ խումբը /դասը)

1079

   

ԾՐԱԳԻՐ

 
   

01/03/03

Պետական գույքի կառավարման ծրագիր

9868.0

   

Ծրագրի նկարագրությունը

   

Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում

   

Վերջնական արդյունքի նկարագրությունը

   

Պետական գույքի արդյունավետ կառավարում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ 01

 

Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ

9868.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 849-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

       

9868.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01

       

9868.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

9868.0

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

9868.0

70221100/1

Ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության կամ լիզինգի ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

9868.0

1.0

9868.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ