ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 1240-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 1240-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN ը/կ |
Բնակության վայրը |
Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները |
Անձնագրային տվյալները |
Հատկացման տարեթիվը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մ) |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/3-23 հանրակացարանային շենքի թիվ 18 սենյակ |
Մարտիրոսյան Գայանե Նիկոլայի |
AF 0543535, տրված՝ 01.11.2001 թ., 026-ի կողմից |
2007 թ. |
13.80 |
81062.9 |
սեփականության իրավունքով |
2. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/3-18 հանրակացարանային շենքի թիվ 25 սենյակ |
Ղահրամանյան Սերոբ Բագրատի |
AF 0517016, տրված՝ 19.06.2002 թ., |
2007 թ. |
13.80 |
81062.9 |
սեփականության իրավունքով |
3. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/2-4 հանրակացարանային շենքի թիվ 13 սենյակ |
Սաֆարյան Էդուարդ Հրանտի Սաֆարյան Հրանտ Էդուարդի Սաֆարյան Հարություն Էդուարդի |
AF 0444687, տրված՝ 27.02.2003 թ. AF 0693102, տրված՝ 13.11.2002 թ., 070-ի կողմից |
2007 թ. |
27.65 |
162419.7 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
4. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/4-9 հանրակացարանային շենքի թիվ 28 սենյակ |
Սարգիսովա Ադելինա Արշավիրի |
AM 0646831, տրված՝ 23.02.2012 թ., |
2008 թ. |
13.90 |
81650.4 |
սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|