Գլխավոր տեղեկություն
Համար
N 1001-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.10.2015-11.11.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1001-Ա

 

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 875-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երկրորդ քարտուղար Լուսինե Հակոբյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` համաձայն հավելվածի:

 2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի «Դիտորդական առաքելություն Ղրղզստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 875-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 22-ի N 1001-Ա

որոշման

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

 

 (գումարը` եվրոյով)

Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսեր

 

Օդանավակայան

30

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր)

15

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր)

90

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ)

20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ)

155

Կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը

310

Մուտքի արտոնագիր

65

Վարորդ (դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր)

150

Վառելիք (դիտորդի կողմից օրական 10 եվրո, 5 օր)

50

Թարգմանիչ (դիտորդի կողմից օրական 30 եվրո, 5 օր)

150

Փաստաթղթերի փոխանցում (դիտորդի կողմից)

10

Հյուրանոց դիտորդի համար (8 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 140 եվրո մեկ գիշերը)

1120

Սնունդ և այլ ծախսեր (դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 8 օր)

320

Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար)

100

Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (դիտորդի կողմից օրական 25 եվրո` 4 օրվա համար)

100

ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2,065

ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2,375

Երևան-Մոսկվա-Բիշքեկ ինքնաթիռի տոմս՝ դիտորդի համար

600

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2015, N 1057-Ա 11.11.2015, N 1001-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան