Գլխավոր տեղեկություն
Համար
N 1018-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.29/73(1162) Հոդ.937
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2015 թվականի N 1018-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 4-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 89-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «երեք ամիսը» բառերը փոխարինել «տարին» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 28

Երևան