Գլխավոր տեղեկություն
Համար
N 1218-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1218-Ա

 

ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2010 թվականի փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի 4(e) կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արմեն Գալստյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի նոյեմբերի 30-ը:

2. Արմեն Գալստյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման հետ կապված ծախսերը հաշվարկել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման N 3 հավելվածի N 1 աղյուսակի 6-րդ սյունակում նշված՝ խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածի 45-րդ տողի 3-րդ սյունակում նշված` բնակարանի տարածության վարձակալության համար տրամադրվող հավելավճարի չափերը:

3. Արմեն Գալստյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան