Գլխավոր տեղեկություն
Համար
N 1202-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.26/71(1160).1 Հոդ.923.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1202-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացնել` 60,600.0 հազ. դրամ (այդ թվում` 600.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով, ծրագրում ընդգրկվելիք համայնքներին տրամադրելու նպատակով` 60,000.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) մինչև 2015 թվականի նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ ձևավորել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով.

2) մինչև 2015 թվականի նոյեմբերի 10-ը հաստատել`

ա. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում փորձարկվող` վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագրի օրինակելի ձևը,

բ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում փորձարկվող` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևերը:

5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`

1) հնարավոր բոլոր ձևերով և միջոցներով, այդ թվում` համայնքների ղեկավարների անհրաժեշտ ներգրավմամբ, աջակցել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում փորձարկվող` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ու իրականացման աշխատանքներին.

2) մինչև 2015 թվականի նոյեմբերի 10-ը համայնքների ղեկավարներից ստանալ ընթացիկ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջարկությունները` պատշաճ հիմնավորմամբ, և վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման հաստատված ժամանակացույցը (նշելով վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած համայնքի անվանումը, համայնքում իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, դրանց սկիզբն ու ավարտը, հատկացվող ֆինանսական միջոցների չափը) ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 20

 Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1202-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում (այսուհետ` Տավուշի մարզ) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագրի (այսուհետ` փորձնական ծրագիր) իրականացման ապահովման հետ կապված հարաբերությունները:

2. Փորձարկվող ծրագրի նպատակը Տավուշի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով մարզի համայնքներին աջակցելն է:

3. Փորձարկվող ծրագրի իրականացման ապահովման և համակարգման նպատակով ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, որն ընտրվում է հանձնաժողովի կազմից՝ նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովը որոշումներն ընդունում է նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ընդ որում, ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

4. Սույն կարգի իմաստով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝

1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց) հարակից տարածքների բարեկարգման (սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման և այլն) աշխատանքները.

2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորության ապահովման, սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման աշխատանքները.

3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները.

4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման (սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման և այլն) աշխատանքները.

5) գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման (սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման և այլն) աշխատանքները.

6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները:

5. Վարձատրվող հասարակական աշխատանքներն առաջնահերթության կարգով իրականացվում են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում:

6. Փորձարկվող ծրագրում կարող են ընդգրկվել նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) Տավուշի մարզում տեղակայված տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: Ընդ որում, տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված մասնագետը (այսուհետ` ծրագրի պատասխանատու) մինչև փորձարկվող ծրագրի շրջանակներում` վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման յուրաքանչյուր ծրագրի (այսուհետ` ծրագիր) մեկնարկը, ըստ անհրաժեշտության, տվյալ համայնքում հաշվառում է ծրագրում ներգրավման ենթակա անձանց:

7. Փորձարկվող ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ հետևյալ անձանց`

1) որոնց ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

2) որոնց ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) որոնց ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ (անձինք):

8. Փորձարկվող ծրագրի առավելագույն տևողությունը երկու ամիս է, բայց ոչ ավելի, քան մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը:

9. Փորձարկվող ծրագրում ընդգրկված գործազուրկին` նախատեսված աշխատանքները կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 7 հազ. դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

10. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

11. Ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 2,000.0 հազ. դրամը (որում ներառված չէ սույն կարգի 16-րդ կետում նշված համայնքային բյուջեների միջոցների հաշվին կատարվող ֆինանսավորումը):

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ՝ ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

13. Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը կատարելու համար տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ծրագրի արժեքի 30 տոկոսը:

14. Ապրանքների, ինչպես նաև դրանց տեղափոխման և աղբահանության ծառայությունների ձեռքբերումը համայնքների կողմից իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմք ընդունելով ծրագրով համապատասխանաբար նախատեսված առավելագույն գներն ու սակագները:

15. Փորձարկվող ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Սույն կարգի 11-րդ կետում նշված ծրագրերի արժեքի առնվազն երկու տոկոսը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև ծրագրերի նախահաշիվներին համապատասխան` ապրանքային ներդրումների տեսքով կամ անհրաժեշտ աշխատուժ տրամադրելու ձևով:

 

II. ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Տավուշի մարզպետի կողմից հաստատված` վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ժամանակացույցով նախատեսված աշխատանքների մեկնարկից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ծրագրի պատասխանատուն, նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, այցելում է համայնք և համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի (այսուհետ՝ պատվիրատու) հետ կազմում են ծրագրի նախագիծ:

19. Ծրագրի նախագծում նշվում են`

1) ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.

4) ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը և կատարվող աշխատանքների ծավալը (մարդ/օրերի թիվը).

5) ծրագրի իրականացման շրջանակներում ապրանքների ձեռքբերման, տեղափոխման և աղբահանության ծառայությունների առավելագույն գներն ու սակագները.

6) նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշիվը.

7) պատվիրատուի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից (առկայության դեպքում) կատարվող ներդրումների չափը.

8) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների տեսանելի արդյունքները, որոնք պետք է լինեն հստակ նկարագրված և չափելի:

20. Ծրագրի նախագիծը պետք է լինի թելակարված, էջանշված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված և կնքված պատվիրատուի կողմից:

21. Պատվիրատուն ծրագրի նախագիծը կազմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն երեք օրինակից ներկայացնում է հանձնաժողով` հաստատման:

22. Հանձնաժողովը ծրագրի նախագիծն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և կայացնում որոշում ծրագիրը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ: Ծրագրերի նախագծեր ներկայացրած յուրաքանչյուր համայնքի համար երկրորդ և հաջորդ ծրագրերը կարող են հաստատվել այն դեպքում, երբ հանձնաժողովը մյուս համայնքներից ստացված ծրագրերի նախագծերի («յուրաքանչյուր համայնքից` մեկ ծրագրի նախագիծ» մոտեցմամբ) վերաբերյալ արդեն իսկ կայացրել է որոշումներ, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փորձարկվող ծրագրի համար նախատեսված միջոցների մնացորդը բավարարում է տվյալ համայնքից ներկայացված երկրորդ և հաջորդ ծրագրերի իրականացմանը:

23. Հաստատված ծրագրի երեք օրինակը հանձնաժողովի՝ ծրագիրը հաստատելու մասին որոշման հետ միասին, որոշումը կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է պատվիրատուին:

24. Սույն կարգի 19-րդ կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում հանձնաժողովը կայացնում է ծրագիրը մերժելու մասին որոշում, որը որոշումը կայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի երեք օրինակի հետ միասին վերադարձնում է պատվիրատուին:

25. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են ծրագրով նախատեսված պլան-ժամանակացույցին համապատասխան, ընդ որում, սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բացատրություն է ներկայացնում հանձնաժողովին:

26. Պատվիրատուն հանձնաժողովի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն` հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

27. Պատվիրատուն ծրագիրը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման նպատակով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացում է եկամտային հաշիվ և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն բացված բանկային հաշվի տվյալների մասին:

28. Տարածքային կենտրոնի տնօրենը, պատվիրատուից հանձնաժողովի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակն ստանալու օրը, փորձարկվող ծրագրի շրջանակներում պատվիրատուի հետ երկու օրինակից կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, որի անբաժանելի մաս է կազմում ծրագիրը:

29. Տարածքային կենտրոնի տնօրենը` պատվիրատուի հետ պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենը՝ ֆինանսավորման գործընթացն ապահովելու համար, ներկայացնում է գործակալություն:

30. Տարածքային կենտրոնը ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը (ծրագրի բովանդակություն, տևողություն, մասնակիցների ցուցակ) հրապարակում է իր գործունեության վայրում` այցելուների համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

31. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով սույն կարգի 7-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները, կազմում է ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը և ծրագիրն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում պատվիրատուին:

32. Պատվիրատուն ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով պայմանագրի, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող ծրագրի պայմանները: Պատվիրատուն աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները` դրանք կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է ծրագրի պատասխանատուին:

33. Ծրագրի պատասխանատուն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և գնահատում, ամփոփ արդյունքները ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին:

34. Տարածքային կենտրոնի տնօրենը ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացնում է նախարարություն և գործակալություն` մինչև ծրագրի մեկնարկը:

35. Ծրագրի պատասխանատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գնահատում է սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և կատարողականի վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է պատվիրատուին:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

36. Պատվիրատուն մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրի պատասխանատուի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը:

37. Տարածքային կենտրոնը կատարողական ակտը և աշխատավարձի վճարման ցուցակը պատվիրատուից ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

38. Գործակալությունը, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնների կողմից ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, ֆինանսավորման էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է ֆինանսավորման գործընթացը` ըստ համայնքների (պատվիրատուի), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարներին ֆինանսական միջոցները փոխանցելու միջոցով:

39. Գործակալությունը, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարություն է ներկայացնում ծրագրի ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

40. Նախարարությունը, ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որպես բյուջեի գլխավոր կարգադրիչ, ապահովում է ֆինանսավորման գործընթացը:

41. Պատվիրատուն, ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին է փոխանցում աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

42. Պատվիրատուն, սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցում ներառված աշխատանքների ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտը:

43. Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը՝ ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան, հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո:

44. Պատվիրատուն, ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծրագրի ավարտի մասին գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին:

45. Սույն կարգի պահանջների խախտմամբ հաշվարկված և վճարված ֆինանսական միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

46. Իրականացվող փորձնական ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում և պարբերաբար թարմացվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

47. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IV. ԾՐԱԳՐԻ՝ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

48. Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ ծրագիրը դադարեցվում է`

1) սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում աշխատանքները չսկսելու, կամ դրա մասին տեղեկատվությունը սահմանված կարգով պատվիրատուի կողմից հանձնաժողովին չներկայացվելու դեպքում.

2) ծրագրի մոնիթորինգի արդյունքում ներկայացված առաջարկության հիման վրա.

3) ծրագրի պատասխանատուի կողմից սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված, պլան-ժամանակացույցով հաստատված աշխատանքների գնահատման արդյունքում սույն կարգի 36-րդ կետում նշված կատարողականը 50 տոկոսից ցածր լինելու դեպքում, և եթե պատվիրատուի բացատրությունները և պլան-ժամանակացույցի վերանայման վերաբերյալ առաջարկությունը չեն ընդունվում հանձնաժողովի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1202-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում՝

 

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(60600.0)

   

այդ թվում`

 

05

 

Գործազրկություն

(60600.0)

 

այդ թվում`

 

01

Գործազրկություն

(60600.0)

այդ թվում`

 

12. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

(60600.0)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 
   

այդ թվում`

 
   

Այլ նպաստներ բյուջեից

(60600.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

60600.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

60600.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

60600.0

     

այդ թվում`

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

60600.0

     

ՀՀ կառավարություն

60600.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1202-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ապահովում

Նկարագրությունը
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ապահովում և մոնիթորինգի հետ կապված աշխատանքների իրականացում

1088

ԱԾ09

Քանակական

Ծրագրերի թիվը

30

 

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետություն

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

600.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
088 Զբաղվածության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գործազրկության մակարդակի նվազեցում, կայուն զբաղվածության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Զբաղվածության պետական գործակալություն

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում

Նկարագրությունը
Տարածքների բարեկարգման (սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման և այլն) աշխատանքների իրականացում

1088

ԾՏ13

Ծրագրերի քանակը

Ծրագրերի թիվը

30

 

Գումարը (հազ. դրամ)

 

x

60,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

ամսական մեկ անգամ

 

Շահառուների ընտրության չափանիշները

Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված լինելը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1088 Զբաղվածության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գործազրկության մակարդակի նվազեցում, կայուն զբաղվածության ապահովում

Ծրագրային
դասիչը

Տրանսֆերտի անվանումը
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

Նկարագրությունը
Բնակչության սոցիալական ծանր վիճակը մեղմելու նպատակով աշխատաշուկայում անմրցունակ՝ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց ֆինանսական աջակցություն՝ սեզոնային զբաղվածության ապահովման համար

1088

ԾՏ09

Շահառուների քանակը

Ծրագրերի թիվը

(173)

X

   

Ծրագրերում ընդգրկվածների թիվը

(304)

 
   

այդ թվում` հաշմանդամ շահառուների թիվը

(26)

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

(60,600.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

1-3 ամիս

X

Շահառուների ընտրության չափանիշները
Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված լինելը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1088 Զբաղվածության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գործազրկության մակարդակի նվազեցում, կայուն զբաղվածության ապահովում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)

1088

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Զբաղվածության ծրագիր

0.0

     

Ծրագրի նկարագրությունը
Աշխատանքի խթանում, զբաղվածության խրախուսում, ժամանակավոր զբաղվածության ապահովում, բնակչության զբաղվածության պետական կարգավորման խնդիրների լուծման ապահովում

     

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գործազրկության մակարդակի նվազեցում, կայուն զբաղվածության ապահովում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ09

 

Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ապահովում

600.0

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ապահովում և մոնիթորինգի հետ կապված աշխատանքների իրականացում

 
     

Ծառայություն մատուցողի անվանումը
Զբաղվածության պետական գործակալություն

 
     

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ13

 

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում

60,000.0

     

Տրանսֆերտի նկարագրությունը
Տարածքների բարեկարգման (սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման և այլն) աշխատանքների իրականացման ապահովում

 
 

ԾՏ09

 

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

(60,600.0)

Տրանսֆերտի նկարագրությունը
Բնակչության սոցիալական ծանր վիճակը մեղմելու նպատակով աշխատաշուկայում անմրցունակ՝ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց ֆինանսական աջակցություն՝ սեզոնային զբաղվածության ապահովման համար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան