Գլխավոր տեղեկություն
Համար
N 1546-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1546-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2016-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, ինչպես նաև նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումներն իրականացվելու են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ֆրանսիական Սանոֆի Ավենտիս ընկերության կողմից` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու գնման ընթացակարգի միջոցով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:

2. Սահմանել, որ 2016-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նախազորակոչիկների և զորակոչիկների համար Հեպատիտ Ա պատվաստանյութը ձեռք է բերվելու ֆրանիսական Սանոֆի Ավենտիս ընկերության կողմից` 1 դեղաչափը 15 եվրոյով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

3. Սահմանել որ, սույն որոշման 1-ին կետով իրականացվող գնման գործընթացներում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել:

4. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումների փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:

5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն որոշման 4-րդ կետով հավանության արժանացած փոխըմբռնման հուշագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1546-Ա որոշման

 

Նախագիծ

 

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

(ՅՈՒՆԻՍԵՖ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

MEMORANDUM OF UNDERSTANDING

 

FOR THE PROVISION OF PROCUREMENT SERVICES

BETWEEN

 

UNICEF,THE UNITED NATIONS CHILDREN’S FUND

AND

 

MINISTRY OF HEALTH

 

2015

ՀԱՅԵՐԵՆ

ԱՆԳԼԵՐԵՆ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅՍ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ (բոլոր հավելվածներով) կնքված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ (այսուհետ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ), և Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի (այսուհետ` ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից, որը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, հիմնադրվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից` 1946թ. դեկտեմբերի 11-ի N 57 որոշմամբ,որպես ՄԱԿ-ի օժանդակ մարմին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տանը, Նյու Յորքում, 10017, Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Սույնով`
Ա. Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամը` (ՅՈՒՆԻՍԵՖ) իր Կանոնադրության և Առաքելության համաձայն, աշխատում է կառավարությունների, քաղաքացիական հասարակական և այլ կազմակերպությունների հետ, այդ թվում` Առողջապահության Նախարարության հետ և զբաղվում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ, պահպանության զարգացմամբ և մասնակցությամբ` ուղղորդվելով երեխաների իրավունքների կոնվենցիային համապատասխան:
Բ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Մատակարարման Բաժինը լիազորված է ստեղծել Երեխաների Աջակցման Համաշխարհային Կենտրոն և հետամուտ է իր լիազորությանն և, ի թիվս այլոց, իրականացնում է գնումների ծառայություններ և/կամ ապահովում գնված ապրանքների, սարքավորումների և այլ պարագաների փաթեթավորումը և առաքումը` Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ծրագրի գործունեության աջակցությամբ:
Գ.Համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ֆինանսական կանոնակարգի 5.2 և ֆինանսական կանոնների 105.5-105.8 կետերի` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին թույլատրվում է համաձայնության գալ Կառավարությունների, Միավորված Ազգերի համակարգի այլ կազմակերպությունների, ինչպես նաև պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ և իրենց անունից ձեռնարկել գործողություններ` պարագաների, սարքավորումների և ծառայությունների գնման համար, որտեղ այսպիսի նյութերն ու ծառայություններն ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործունեության և համապատասխան նպատակների և քաղաքականության համաձայն հատուկ պահանջների են:
Դ. 04/08/1998թ. հիմնական համագործակցության համաձայնագրի համաձայն` (Հիմնական համագործակցության համաձայնագիր) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համաձայնագրի ներքո` Ազգային ծրագրի գործունեության ծրագրերը և Կառավարությունը միասին աշխատում են զարգացնել և դյուրացնել ծրագրերի իրականացումը, որոնք նախագծված են աջակցելու Հայաստանի կանանց և երեխաներին, և այս ծրագրերը իրականացվում են Հայաստանի համազգային ծրագրի համատեքստով, որը զարգացում է ստացել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից` Կառավարության հետ համատեղ և հաստատվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Գործադիր խորհրդի կողմից:
Ե) Կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին իր անունից գնումներ իրականացնել` Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի կանոնակարգերի և կանոնների համաձայն, և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը տվել է իր համաձայնությունը` իրականացնել գնումները սույն հուշագրով սահմանված ժամկետում և պայմաններով:
Ուստի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Կառավարությունը այսպիսով համաձայնում են հետևյալին.

Սահմանումներ

Այս Փոխըմբռնման հուշագրում ժամկետներն ունեն հետևյալ նշանակությունները, եթե այլ բան սահմանված չէ.
1.1 Գնման ծառայությունները Կառավարության անունից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից ձեռնարկված գործողություններ են` Փոխըմբռնման հուշագրի համաձայն` պարագաների ձեռք բերման համար, որտեղ այսպիսի պարագաները ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործունեության և համապատասխան նպատակների և քաղաքականության համաձայն հատուկ պահանջների են:
1.2 Ծառայությունների ձեռքբերման խնդրագիրը նշանակում է գրավոր խնդրագիր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի չափանիշների ձևին համապատասխան` ծառայությունների ձեռք բերումն ապահովելու համար:
1.3 Ապրանքներ` դրանք այն ապրանքները, սարքավորումներն ու ծառայություններն են, որոնք մատակարարվել են ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից, ի պատասխան գնումների ծառայությունների մատուցման մասին ընդունված խնդրագրի:
1.4 Ծառայություններ` մատակարարման հետ կապված կամ կառավարման ծառայություններ` մատուցված ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից:
1.5 Ստանդարտ ապրանքներ, որոնց համար դասակարգումը առաջարկվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից, իսկ գնացուցակի և ցանկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ապրանքների կատալոգում` գնումների ծառայություններ մատուցելու խնդրագրի ընդունվելուց հետո:
1.6 Ոչ ստանդարտ ապրանքներ` ապրանքներ, որոնք ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից Գնումների Ծառայություններ Տրամադրելու Դիմումի հաստատման պահին ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի Մատակարարման Ցանկի և Գնացուցակի մեջ:
1.7 Պահուստային ապրանքներն, այն ապրանքներն ու սարքավորումներն են, որոնք պահվում են մատակարարման բաժնի պահեստի գույքացուցակում:
1.8 Ոչ պահուստային ապրանքներն, այն ապրանքներն ու սարքավորումներն են, որոնք ոչ պահուստային ապրանքներ, ոչ էլ պատվաստանյութեր են:
1.9 ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ապրանքների կատալոգը և գնացուցակը ստանդարտ ապրանքների և սարքավորումների կատալոգն է, որը հասանելի է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի միջոցով:
1.10 Պատվաստանյութի ստացման վերաբերյալ հաշվետվություն, որը մշակվել է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից և նպատակաուղղված է դյուրացնելու պատվաստանյութի ստացման փաստաթղթաշրջանառությունը, ինչպես գնահատված է Կառավարության կողմից, և աջակցել ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին դիտարկել այդպիսի տեղեկատվությունն ավելի լայն կտրվածքով:

Առաջարկվող գնումների ծառայություններ:

2. Փոխըմբռնման հուշագրի ժամկետով, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը Կառավարությանը կառաջարկի գնումների ծառայություններ` ա. Ստանդարտ ապրանքների վերաբերյալ, բ. Ոչ ստանդարտ ապրանքների վերաբերյալ, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նախատեսված նման ոչ ստանդարտ ապրանքների առանձնահատկությունները պարզ են և ամբողջական գ.Ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ տեխնիկական առաջադրանքները սահմանված են ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից` գրավոր ձևով:
3.Ըստ Փոխըմբռնման հուշագրի` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պարտավորվում է ապահովել, որ բոլոր գնված ապրանքներն ու ծառայությունները օգտագործվեն գործունեության և ծրագրերին համապատասխան, նպաստելով երեխաների բարեկեցությանը:

Խնդրագիր`Գնումների Ծառայությունները իրականացնելու նպատակով

4. Փոխըմբռնման հուշագրի համաձայն` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ խնդրագիր պետք է ներկայացնի ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին` Գնումների ծառայությունների վերաբերյալ:
5.Գնումների ծառայությունների վերաբերյալ յուրաքանչյուր խնդրագիր կներառի պահանջված ապրանքների ամբողջական արժեքը` ըստ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ապրանքների ընթացիկ կատալոգի և գնացուցակի կամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախօրոք ներկայացված նախահաշվի հիման վրա:
6. Գնումների ծառայությունների խնդրագրի ստացականը ստանալուց հետո, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պետք է տեղեկացնի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, թե արդյոք Գնումների Ծառայությունների վերաբերյալ խնդրագիրը ընդունվել է, մերժվել կամ անավարտ է:
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը` սույն Փոխըմբռնման Հուշագրի համաձայն իրավունք ունի մերժել Գնումների Ծառայությունների վերաբերյալ խնդրագիրը:
7.Խնդրագիրը ընդունելու դեպքում, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ծանուցմանը կից կներկայացնի պահանջվող ապրանքների առաքման նախահաշիվը: Խնդրագրի ընդունումը պայմանական է` կախված ծախսերի նախահաշվի նկատմամբ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ համաձայնությունից: Ծախսերի նախահաշիվը կներառի ապրանքների առաքման ապահովագրության և այլ ծառայությունների, ինչպես նաև բեռնափոխադրման արժեքները, չնախատեսված ծախսերի պաշարը: Պահուստային գումարի նպատակն է ծածկել արտարժույթի փոխարժեքի տատանումների հավելյալ վճարները: Չօգտագործված գումարը կամ չօգտագործված մասը ենթակա է վերադարձման: Պահուստապաշարը կարող է կիրառվել բացառիկ դեպքերում: Այն չի օգտագործվում ապրանքների պահեստավորման դեպքում:

Պայմանագիր` Գնումների ծառայությունների խնդրագիրը ընդունելու դեպքում

8. Ըստ Փոխըմբռնման սույն Հուշագրի` Գնումների Ծառայություններ մատուցելու վերաբերյալ ընդունված խնդրագիրը և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից ուղարկված ծանուցագիրը միասին կկազմեն պայմանագիր` ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի և ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ միջև` առաջնորդվելով սույն Փոխըմբռնման Հուշագրով:
9.Պայմանագրային փոփոխությունները կատարելը, ինչպես նաև ապրանքների որակի և ծառայությունների վերաբերյալ փոփոխությունները կարող են կատարվել միայն ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի և ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ միջև գրավոր համաձայնությամբ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու կլինի այդ փոփոխությունների հետևանքով առաջացած նաև այլ ծախսերի համար, այդ թվում արտադրողների, մատակարարների կողմից ներկայացված ծախսերի` ներառյալ տուգանքները:

Վճարման կարգ

10. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից Գնումների Ծառայությունների վերաբերյալ ընդունված խնդրագիրը ստանալիս ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պետք է կանխավճար կատարի այն գումարի չափով, որը նշված կլինի կից ներկայացված ծախսերի նախահաշվում:
11.ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պետք է փոխանցում կատարի ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի բանկային հաշվին, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ծանուցման մեջ: Խնդրագիրը չի կարող իրագործվել ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից` նախքան գումարի փոխանցումը:
12.ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պարտավորվում է վճարել`ա. Գնաճի արդյունքում առաջացած տարբերությունը նախահաշվում ներկայացված գնի և իրական գնի միջև և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից վճարվող գների միջև` վճարելու ընտրված մատակարարին (ներ) կամ ծառայություն մատուցողին (ներ), այդ թվում, բեռնափոխադրումների փոփոխված ծախսերը, ինչպես նաև տարադրամի փոխանակման տատանումները կամ այլ լրացուցիչ ծախսեր և (բ) ցանկացած հետագա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի գործառնությունների վճարների աճը: Համապատասխանաբար գների իջեցման դեպքում Կառավարությունը հաշվանցում է կատարում: Պահեստային ապրանքների համար սույն կետը կիրառվում է այն իմաստով, որ գները պարբերաբար սահմանում և փոփոխվում են ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից: 
 ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի Գնումների ծառայություններ մատուցելու գործընթացը
13.Ապրանքներն ու ծառայությունները կտրամադրվեն ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կանոնադրության և կանոնակարգերի համաձայն: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը, Գնումների ծառայություններ մատուցելու ընթացակարգը կարող է վստահել Միավորված Ազգերի գործընկերների գործակալություններին, որոնք կկիրառեն իրենց համապատասխան ծախսերը և գնումների ու ֆինանսական կանոնադրությունն ու կանոնակարգը: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ կներկայացնի գնման պատվերի պատճենները` ներկայացված Կառավարության անունից:

Ապրանքների Առաքումը
Առաքում և Ապահովագրություն

14. Ապրանքների ստացողը կլինի Կառավարությունը կամ իր կողմից նշանակված ներկայացուցիչը: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը չի համարվի ապրանքների ստացողը, այլ կկազմակերպի ապրանքների առաքումը` Կառավարության կողմից նշանակված վայր (ընդունող նավահանգիստ):
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կամ նրա կողմից նշանակված բեռնափոխադրումների առաքիչը, պարտավորվում է ստացողին ուղարկել տվյալ բեռի փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև պահանջվող ապրանքների որակի երաշխավորման փաստաթղթի պատճենները (ապրանքագիր, օդային փոխադրման բեռնագիրը, վերլուծության վկայագիրը և այլն): ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պարտավորվում է Կառավարությանը տեղեկացնել առաքման հավանական կամ իրական հետաձգման մասին հնարավորինս շուտ, երբ կտիրապետի այդպիսի տեղեկատվության:
15.Բոլոր ապահովագրված ապրանքները պետք է առաքվեն մինչև նշանակված վայրը (ըստ Iոcօterm2010 ), որը նշված է ծախսերի նախահաշվում, եթե այլ բան նախատեսված չէ գրավոր: Եթե ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը համաձայնում է, որ ապահովագրությունը կատարվի Կառավարության կողմից, ապա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պետք է ունենա բավարար ապացույց, որ բեռնափոխադրումը համարժեքորեն կիրականացվի ապահովագրական ընկերության կողմից:

Պատվաստանյութեր

16. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կկազմակերպի պատվաստանյութերի օդային փոխադրումը: Պատվաստանյութը ստանալուց 5 (հինգ) աշխատանքային օր առաջ, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով ստացողին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը 1. չվերթի տվյալները 2. օդային առաքման ապրանքագիրը, 3. մատակարարի հաշիվ ապրանքագիրը, 4. փաթեթավորման փաստաթղթերը, 5. Ազգային Կանոնակարգող մարմնի կողմից տրված վկայագիրը` առաքվող պատվաստանյութերի քանակի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի մի փաթեթը կցված կլինի բեռնագրի հետ, իսկ մյուս փաթեթը տեղադրված կլինի ապրանքի N1 արկղի ներսում: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի պահանջով պատվաստանյութերի ստացման հաշվետվությունը պետք է լիարժեք լինի և ստորագրելուց հետո ուղարկվի ՄԱԿ–ի Մանկական գրասենյակ` պատվաստնյութը առաքելու յոթանասուներկու (72) ժամվա ընթացքում: Լրացված VAR ձևը չի կարող մեկնաբանվել ա) որպես ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ակնհայտ կամ ենթադրյալ համաձայնություն` Ձևի մեջ տեղ գտած տվյալների վերաբերյալ պատասխանատվության, պահանջների կամ այլ պարտավորության տեսակների նկատմամբ բ) ոչ էլ առերևույթ ապացույց` կապված առաքվող պատվաստանյութերի տեխնիկական համապատասխանության կամ որակի հետ:

Ապրանքների զննումը մինչ առաքումը

17. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կարող է պահանջով իրականացնել ապրանքների զննումը` մինչ դրանց առաքումը: Այս ծառայության արժեքը, եթե լինի այդպիսին, նշված կլինի Ծախսերի Նախահաշվում:

Մաքսազերծում

18.Կառավարությունն ամբողջովին պատասխանատվություն է կրում ստանալու բեռը նշանակված վայրում (ընդունող նավահանգստում), իրականացնել մաքսազերծման գործընթացը և բոլոր ապրանքների դասակարգումն ու բաշխումը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Փոխըմբռնման հուշագրով կամ ծախսերի նախահաշվով: Անկախ բացառիկ համաձայնության դեպքերի, երբ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կարող է իրականացնել մաքսազերծման գործընթացը, Կառավարությունը պարտավորվում է վճարել հարկեր կամ տուրքեր:
19. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը չի ընդունի Կառավարության համար մատակարարված ապրանքների վերադարձը: Միայն բացառիկ դեպքերում և նախապես գրավոր համաձայնության ժամանակ, պահուստային ապրանքները կարող են ետ վերադարձվել ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ, Կոպենհագենի մատակարարման բաժին` Կառավարության միջոցներով:

Ապրանքների առաքում

20.Ծառայությունները կհամարվեն մատուցված, երբ դրանք կիրականացվեն: Այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը ծառայություններ է մատուցում, որոնք պահանջում են, որ Կառավարությունը ձեռք բերի թույլտվություններ, լիցենզիաներ և այլ պաշտոնական փաստաթղթեր, ապա Կառավարությունը կարող է ցուցաբերել իր աջակցությունը և համագործակցությունն այս հարցերի լուծման համար:

Վերջնահաշիվ

21.Ապրանքներ առաքելուց և ծառայությունները մատուցելուց հետո հաշվարկվում են բոլոր ծախսերը: Դրանից հետո ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պետք է կազմի վերջնահաշիվ և այն ներկայացնի Կառավարություն, որը կներառի գնման ծառայությունների ընդհանուր գումարը, այդ թվում բոլոր գնային տատանումները և տուգանքները:
22.Վերջնահաշիվը կներկայացվի ԱՄՆ դոլարով: Ըստ սույն Փոխըմբռնման հուշագրի, Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է հաշվարկի արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
23.Այն դեպքում, երբ Կառավարության հաշվին կա գումար, որը երևում է Ծախսերի նախահաշվում, ապա Կառավարությունը պետք է հարցում կատարի այն մասին, թե արդյոք այդ գումարը կպահվի հետագա գործարքների համար, թե ետ կվերադարձվի: Այն դեպքում, երբ վերջնահաշվում կա գումարի պակասորդ և չնախատեսված ծախսերի համար նախատեսված պահուստային գումարը բավարար չէ այն վճարելու համար, ապա Կառավարությունը ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից ծանուցում ստանալուց 30 «երեսուն» օրվա ընթացքում պետք է կատարի լրացուցիչ վճարում նույն բանկային հաշվին և նույն փոխարժեքով, որով կատարել էր վճարում:
24.Եթե ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը չի ստանում պատասխան վերջնահաշիվը ուղարկելուց և հիշեցում կատարելուց 2 «երկու» տարիների ընթացքում, ապա այդ գումարը նվիրատվություն է արվում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին:

Լիազորություններ և պարտավորություններ

25.ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պարտավորվում է իրականացնել Գնումների ծառայություններ: Վերջինս պարտավորվածություն չի կրում գրավոր կամ բանավոր տեղեկացնելու առաքման հետաձգման, կորստի կամ վնասի, ապրանքների որակի, օգտակարության, առանձնահատկությունների մասին, բացառությամբ անփութության և երրորդ կողմի մատուցած ծառայությունների հետևանքով առաջացած վնասների համար: Իր միջոցների հաշվին մատուցած ծառայությունների դեպքում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պատասխանատու չէ կողմնակի, անուղղակի կամ ոչ նյութական վնասների կամ կորուստների համար: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ընդհանուր պատասխանատվությունը, ցանկացած դեպքում, չպետք է գերազանցի պատվերի արժեքը գնումների ծառայությունների նկատմամբ, որոնց պահանջը կատարվել է: Ոչ մի դեպքում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը չի կարող պատասխանատու լինել պատահական, անուղղակի, հետևանքային կամ ոչ էական կորուստների կամ վնասների, կամ եկամուտների կամ շահույթի կորստի համար: Տեխնիկական համապատասխանատվության կամ պատվաստանյութի որակի վերաբերյալ վեճի դեպքում Կառավարությունը ընդունում է միայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից կատարված գնահատականը:
26.Օրենքի սահմաններում և հնարավորության դեպքում, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կարող է Կառավարությանը տրամադրել պատվաստանյութերի և այլ դեղամիջոցների երաշխավորությունը և մատակարարի պատասխանատվությունը:
27.Որակական թերության համար դժգոհություն առաջանալու կամ ապրանքների անհամապատասխանության դեպքում, ներառյալ որևէ կորուստ կամ վնաս, Կառավարությունը հարցը կլուծի արտադրողի և մատակարարի հետ: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կարող է ցուցաբերել իր աջակցությունն այդ թերությունները հարթելու նպատակով:
28. Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում ծառայությունների կատարման հետ կապված 3-րդ անձի կողմից բարձրացված պահանջը բավարարելու հարցում: Կառավարությունը կպաշտպանի ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի շահերը ցանկացած երրորդ կողմից առաջադրված բողոքների դեպքում: Կառավարությունը պետք է հատուցի, պաշտպանի և հեռու պահի ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին ցանկացած երրորդ կողմի հայցի կամ այլ գործողության պատճառով առաջացած խնդիրներից:
29. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի` մատակարարների և արտադրողների հետ առկա պայմանագրերի մեծամասնության մեջ կա կրած վնասների մասին կետ, որը թույլ է տալիս մատակարարից/արտադրողից ստանալ գումար առաքման հետաձգման համար: Այս խնդիրը իրագործելու դեպքում, գումարը կվճարվի Կառավարությանը:
Քանի որ մատակարարի հետ կնքված երկարաժամկետ պայմանագերում բացակայում է կրած կորուստների մասին կետը, ապա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը միջոցներ կձեռնարկի, որպեսսզի այն ներառվի Գնման պատվերում: Երբ բացակայում է մատակարարների հետ կնքված պայմանագիրը և ապրանքները պետք է մատակարարվեն համընդհանուր առաջարկով, ապա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կներառի այս կետը գնային առաջարկների փաստաթղթերում` նախապես համաձայնեցնելով ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ հետ:

Վեճերի կարգավորում

30.Կողմերը պետք է լուծեն իրենց վեճերը և տարաձայնությունները բանակցությունների միջոցով: Երբ Կողմերը համապատասխան Փոխըմբռնման հուշագրի փորձում են լուծել իրենց վեճերը հաշտության ճանապարհով, ապա հաշտությունը պետք է տեղի ունենա ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի կանոնադրության համաձայն կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ նման գործընթացներին համաձայն: Այն դեպքում, երբ այսպիսի վեճերը չեն լուծվում, հաշտության դիմումը մյուս կողմին ներկայացնելուց 60 (վաթսուն) օրվա ընթացքում, ապա ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի կանոնադրության համաձայն Կողմերը գալիս են արբիտրաժային համաձայնության: Կողմերը պետք է առաջնորդվեն արբիտրաժի վերջնական որոշմամբ: Գործընթացի ծախսերը պետք է հավասարապես բաշխվեն Կողմերի միջև: Դատարանը չունի իրավասություն նշանակել պատժիչ տուգանքներ: Դատարանը չունի իրավասություն նշանակել 4%-ից ավելի տուգանքներ:
ՅՈՒՆԻՍՏՐԱԼ տերմինը այսուհետ կնշանակի` Միավորված Ազգերի Հանձնաժողով` Միջազգային Առևտրային պայմանագրի համար:

Արտոնություններ և առավելություններ

31. Այն ամենը ինչը ներառված չէ կամ չի վերաբերում սույն Փոխըմբռնման հուշագրին, ներառելով, բայց չսահմանափակելով սույն Հուշագրի պայմաններին համապատասխան որևէ պայմանագիր, պետք է չընդունի ՄԱԿ-ի կամ օժանդակ կազմակերպությունների, այդ թվում նաև ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից ակնհայտ կամ ենթադրյալ արտոնություններն ու առավելությունները, հակառակ դեպքում Սույն Փոխըմբռնման հուշագրի ոչ մի դրույթ կամ սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթներին համապատասխան ուժի մեջ մտած պայմանագիր չի մեկնաբանվի կամ կիրառվի համապատասխան կարգով, որոնք անհամատեղելի կլինեն նման արտոնությունների ու անձեռնմխելիությունների հետ:

Համաձայնագրի ժամկետը

32. Սույն Փոխըմբռնման Հուշագիրը ուժի մեջ կմտնի վերջին ստորագրման պահից և կգործի մինչ Կողմերը կդադարեցնեն Հուշագիրը:
33.Կողմերից յուրաքանչյուրը կարող է առանց պատճառի դադարեցնել Հուշագիրը 90 (իննսուն) օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին, ինչպես նաև կարող է դադարեցվել պատճառով` 14 (տասնչորս) օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:
34. Փոխըմբռնման հուշագիրը դադարեցնելուց հետո, Կողմերը կարող են քայլեր ձեռնարկել ավարտին հասցնելու արդեն իսկ սկսած գնումների ծառայությունների մատուցումը` սույն Հուշագրով նախատեսված կարգով:
35.Փոխըմբռնման Հուշագրի պայմանների կատարումը կհամարվի դադարեցված, երբ Կողմերի միջև կկանոնակարգվեն ֆինանսական հարցերը:

Ընդհանուր պայմաններ

36. Ըստ Փոխընբռնման Հուշագրի, որևէ ծանուցում, պահանջ կամ համաձայնություն պետք է ներկայացվի գրավոր ձևով և ուղարկվի էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով հետևյալ կերպ`
Եթե ուղարկվում է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ`
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի Ներկայացուցչության Հայաստանյան Գրասենյակ,
Պատճենը`
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ)
Գնումների ծառայություն,
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ, Պլեդս, Ֆրիպորտ,
Կոպենհագեն 2100,
Դանիա
Տնօրենին
Հեռ. +45 35 27 35 27
Ֆաքս. +45 35 26 94 21
Եթե ուղղված է Կառավարություն`
Առողջապահության նախարարություն
Կառավարական տուն 3, ՀՀ , ք. Երևան-0010,

37. Էլեկտրոնային փոստի միջոցով ստացված տեղեկությունը կվերանայվի 7 օրվա ընթացքում, իսկ ֆաքսով ուղարկելու դեպքում` 24 ժամվա ընթացքում:
38. Կառավարությունը հաստատում է, որ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ոչ մի պաշտոնատար անձ չի ստանա սույն Հուշագրից բխող ուղղակի կամ անուղղակի շահույթ: Կողմերը համաձայնում են, որ այս դրույթի ցանկացած խախտում կհանդիսանա խզում սույն Փոխըմբռնման հուշագրի համար:
39. Սույն Փոխըմբռնման հուշագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես Կողմերի միջև գործատուի, աշխատողի և գործակալության միջև հարաբերությունների հաստատում:
40. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ չի կարող զիջել կամ այլ կերպ իրականացնել սույն Հուշագրի կատարումը կամ Հուշագրի ցանկացած դրույթ, կամ առաջ քաշել Կառավարության իրավունքներ, պահանջներ և պարտավորություններ սույն հուշագրի ներքո, եթե նախապես այլ բան գրավոր համաձայնեցված չէ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի հետ:
41. Պարտականությունների չկատարումը կամ թերի կատարումը ֆորս-մաժորային իրավիճակում չի կարող համարվել պարտականության խախտում: Կողմը կարող է ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը` մեղմացնելու Ֆորս-մաժորի հետևանքները: Միևնույն ժամանակ, Կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ Փոխըմբռնման հուշագիրը իրագործելու համար: Փոխըմբռնման հուշագրում, Ֆորս-մաժորի իրավիճակ են պատերազմները, հեղափոխությունները, ապստամբությունները, փոթորիկները, ցիկլոնները, երկրաշարժերը, ջրհեղեղները և բնության ու արհեստածին այլ արհավիրքները:
42.Կողմերը պարտավորվում են պահպանել փաստաթղթերի, տեղեկատվության գաղտնիությունը: Կողմերը կարող են տեղեկատվություն տրամադրել իրենց գործընկերներին, որը անհրաժեշտ կլինի գնումների ծառայություններ իրականացնելու նպատակով: Գործընկերները նույնպես պարտավորվում են պահպանել գաղտնիությունը: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը իր պարբերական հաշվետվություններում և հրապարակումների մեջ կարող է տեղեկատվություն տեղադրել կատարված գործարքների վերաբերյալ:
43.Կողմերը իրենց համագործակցության շրջանակներում պետք է հասարակայնության հետ կապեր հաստատեն:
44. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից Գնումների մատուցման ծառայությունների մասին նախորդ համաձայնագրերը սույնով դադարեցվում են:
45.Պայմանագրի դրույթները կարող են փոփոխվել միայն Կողմերի միջև գրավոր համաձայնությամբ:

Սույնով Կողմերը կնքեցին սույն Փոխըմբռնման Հուշագիրը:
Հայաստանի Կառավարություն

____________________________________

-------և

ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)

_______________________________________

Տանյա Ռադոչա
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի
Լիազոր ներկայացուցիչ

THIS MEMORANDUM OF UNDERSTANDING FOR THE PROVISION OF PROCUREMENT

SERVICES (together with any attachments, this "Memorandum of Understanding”) is made

BETWEEN: THE GOVERNMENT OF

ARMENIA, AND: UNICEF, THE UNITED

NATIONS CHILDREN’S FUND

("UNICEF”, together with the

"GOVERNMENT”: the "PARTIES”), an

international inter-governmental

organization established by the General

Assembly of the United Nations by

resolution No. 57(I) of 11 December 1946

as a subsidiary organ of the United

Nations, having its headquarters at

UNICEF House, Three United Nations

Plaza, New York, New York, 10017,

U.S.A.

 

WHEREAS

 

A. UNICEF, in accordance with its Charter

and Mission Statement, works with

governments, civil society organizations

and other organizations around the world

including ---------------, to advance

children’s rights to survival, protection,

development, and participation, and is

guided by the Convention on the Rights

of the Child.

 

B. UNICEF’s Supply Division is mandated to

establish a Global Center for Children’s

Supplies and pursues its mandate by,

among other things, providing the

services of purchasing and/or stocking,

set packing and dispatching supplies,

equipment, and other materials in support

 of UNICEF’s programme activities.

 

C. UNICEF is permitted under UNICEF

Financial Regulation 5.2 and Financial

Rules 105.5 to 105.8, to enter into

arrangements with Governments, other

organizations in the United Nations

system, and governmental and non-

governmental organizations, to undertake

 activities on their behalf for the purchase

 of supplies, equipment and services

where such materials and services are

required for purposes related to UNICEF

activities and consistent with the aims

and policies of UNICEF.

 

D. Pursuant to a Basic Cooperation

Agreement dated 04/08/1998 (the "Basic Co-operation Agreement”) and the

Country Programme Action Plans1  under

 that Agreement UNICEF and the

GOVERNMENT work together to develop

and facilitate the implementation of

programmes designed to assist the

children and women of Armenia, and

those programmes are realized within the

context of the Country Programme for

Armenia developed by UNICEF in

collaboration with the GOVERNMENT

and approved by the UNICEF Executive

Board.

 

E. The GOVERNMENT has asked UNICEF to

undertake procurement on its behalf in

accordance with UNICEF’s regulations

and rules and UNICEF has agreed to do

so on the terms and conditions set forth

herein.

 

NOW THEREFORE, UNICEF AND THE GOVERNMENT hereby agree as follows:

 

Definitions

 

In this Memorandum of Understanding the following terms have the following meanings, unless otherwise stated:

 

1.1 Procurement Services means the activities undertaken by UNICEF on behalf of the GOVERNMENT pursuant to this Memorandum of Understanding for the purchase of Supplies where such Supplies are required for purposes related to UNICEF activities and consistent with the aims and policies of UNICEF.

 

1.2 Request for Procurement Services means a request, in writing, on a standard UNICEF form, for provision of Procurement Services.

 

1.3 Supplies means supplies, equipment and services provided by UNICEF in response to an accepted Request for Procurement Services.

 

1.4 Services means supply-related or management services provided by UNICEF and executed through Procurement Services.

 

1.5 Standard Supplies means Supplies for which the specification is recommended by UNICEF and that are listed in the UNICEF Supply Catalogue and Price List at the time a Request for Procurement Services is accepted by UNICEF.

 

1.6 Non-Standard Supplies means Supplies that are not listed in the UNICEF Supply Catalogue and Price List at the time a Request for Procurement Services is accepted by UNICEF.

 

1.7 Warehouse Items means goods and equipment held in inventory in Supply Division Warehouses.

 

1.8 Non-Warehouse Items means goods and equipment that are neither Warehouse Items nor vaccines.

 

1.9 UNICEF Supply Catalogue and Price List means the catalogue of standard Supplies and equipment available through UNICEF and the sales price of each.

 

1.10 Vaccine Arrival Report (VAR) form means a form developed by UNICEF which is intended to facilitate documentation of the arrival status of the vaccines, as assessed by the GOVERNMENT, and to assist UNICEF with monitoring such information on a wider basis.

 

 Procurement Services to be Offered

 

2. For the term of this Memorandum of Understanding, UNICEF will offer Procurement Services to the GOVERNMENT (a) in respect of Standard Supplies, (b) in respect of Non-Standard Supplies where the specifications for such Non-Standard Supplies provided to UNICEF are clear and complete and (c) in respect of Services where the Terms of Reference have been set out in writing by UNICEF.

 

3. The GOVERNMENT undertakes to ensure that all Supplies and Services procured in accordance with this Memorandum of Understanding are for use in connection with activities and projects that promote the well being of children.

 

Requests for Procurement Services

 

4. The GOVERNMENT will request Procurement Services in accordance with this Memorandum of Understanding by delivering to UNICEF a completed Request for Procurement Services.

 

5. Each Request for Procurement Services will include the estimated total costs of the requested Supplies based on the then-current UNICEF Supply Catalogue and Price List or estimates earlier provided by UNICEF.

 

6. Upon receipt of a Request for Procurement Services, UNICEF will notify the GOVERNMENT of whether the Request for Procurement Services is accepted, is declined or is incomplete. UNICEF reserves the right to decline any Request for Procurement Services delivered pursuant to this Memorandum of Understanding.

 

7. In case of acceptance, UNICEF’s notice will be accompanied by a Cost Estimate for delivery of the requested Supplies. The acceptance is conditional on the GOVERNMENT’s consent to the Cost Estimate. The Cost Estimate will contain positions for the cost of the Supplies, delivery (freight), insurance, any other related Services, UNICEF’s handling charge and a contingency buffer. The purpose of the buffer is to cover price and currency exchange rate fluctuations. An unused buffer or an unused share thereof is refundable. The buffer can be waived under exceptional circumstances. No buffer is applied for Warehouse items.

 

Contract upon Acceptance of Request for Procurement Services

8. A Request for Procurement Services accepted in accordance with this Memorandum of Understanding, and the UNICEF notice of acceptance, will together constitute a contract between UNICEF and the GOVERNMENT, governed by the terms and conditions of this Memorandum of Understanding.

 

9. Contract amendments, including amendments as to the quantity of Supplies or scope of Services, may only be made by subsequent written agreement between UNICEF and the GOVERNMENT. The GOVERNMENT will be responsible for any costs, including any penalties imposed by the original manufacturer / supplier of the Supplies or service provider, resulting from an amendment entered into at the GOVERNMENT’s request. Equally, UNICEF will credit the GOVERNMENT with any cost savings.

 

Payment

 

10. Upon receipt of UNICEF’s notice accepting a Request for Procurement Services, the GOVERNMENT will make advance payment of the amount as set out in the accompanying Cost Estimate.

 

11. The GOVERNMENT will make payment by transferring that amount to the UNICEF bank account set out in UNICEF’s notice accepting the Request for Procurement Services. No Request for Procurement Services will be acted upon by UNICEF until the payment due has been made.

 

12. The GOVERNMENT will be liable for payment of (a) price increases resulting from the difference between prices given in the Cost Estimate and actual prices to be paid by UNICEF to the selected supplier(s) or service provider(s), including variations in freight costs, as well as currency exchange fluctuations or other incidental costs, and (b) any subsequent increase in UNICEF’s handling fee. Similarly, the GOVERNMENT will be credited in the case of cost decreases. For Warehouse Items the provisions of this clause apply in the sense that prices are set and updated in regular intervals by UNICEF.

 

Procurement Subject to UNICEF's Procedures

13. Supplies and Services will be procured in accordance with UNICEF’s rules, regulations, and procedures for procurement and financial regulations and rules. On a case-by-case basis, UNICEF may entrust execution of a GOVERNMENT’s Procurement Services request to UN partner Agencies, which shall apply their respective procurement and financial rules and regulations. UNICEF will forward to the GOVERNMENT copies of purchase orders placed on behalf of the GOVERNMENT.

 

Delivery of Supplies

 

Shipment and Insurance

 

14. The GOVERNMENT or its nominated representative will be the consignee of the Supplies. UNICEF will not serve as consignee of the Supplies. UNICEF will arrange for shipment of the Supplies to the port of entry designated by the GOVERNMENT. UNICEF or UNICEF’s designated freight forwarder will send copies of relevant shipping documents and required product quality assurance documents (bill of lading, Air Way Bill, Certificate of Analysis, etc.) to the consignee. UNICEF shall inform the GOVERNMENT of any potential or actual delivery delay as soon as UNICEF obtains information on such delay.

 

15. All Supplies will be delivered on Carriage and Insurance Paid (CIP) (INCOTERMS 2010) to the port of entry designated in the Cost Estimate, unless otherwise agreed to in writing. If UNICEF agrees to self insurance by the GOVERNMENT, UNICEF will require that the GOVERNMENT produces proof satisfactory to UNICEF that the shipment will be adequately covered by insurance.

 

Vaccines

 

16. UNICEF will arrange for air shipment of vaccines. UNICEF will provide the following documents/information to the consignee by email or fax at least five (5) working days before arrival of the vaccines: (i) Flight details, (ii) Air Way Bill, (iii) supplier’s invoice, (iv) packing list, (v) Release Certificate(s) issued by the relevant National Regulatory Authority for the vaccine lot supplied. For the documents listed hereafter, one set will be attached to the consignment and one set will be placed inside shipping carton no. 1: the aforementioned documents (ii) – (v) and a Vaccine Arrival Report (VAR) form, unless specified otherwise in the packing list due to particular packing needs.

 

UNICEF requests that the VAR form be completed, signed and returned to the respective UNICEF Country Office within seventy two (72) hours of delivery of the vaccines. A completed VAR form may, however, neither be interpreted a) as an indication, express or implied, on the part of UNICEF of agreement to or acceptance of any form of liability, claims or other form of obligation related to the data entered in the form, nor b) as prima facie evidence related to the technical conformity or quality of shipped vaccines.

 

Inspection of Supplies Prior to Shipment

 

17. UNICEF may, on request, make provision for inspection of Supplies prior to shipment. The cost, if any, of such inspection will be set out in the Cost Estimate or an amendment thereto.

 

Customs Clearance

 

18. The GOVERNMENT will be fully responsible for reception at the port of entry, customs clearance and distribution of all Supplies, unless otherwise provided for in this Memorandum of Understanding or in the Cost Estimate. Irrespective of agreed, exceptional arrangements for UNICEF to provide services related to customs clearance, the GOVERNMENT remains liable for paying any taxes, toll or other duties.

 

19. UNICEF will not accept the return of Supplies procured for the GOVERNMENT; provided however that in exceptional circumstances and with the prior written agreement of UNICEF, Warehouse Items may be returned to UNICEF, Supply Division, Copenhagen, at the GOVERNMENT’s expense.

 

Delivery of Services

 

20. Services will be deemed delivered when effected. If UNICEF provides Services and these Services require that the GOVERNMENT obtains or assists with obtaining permits, licenses and other official approvals or that the GOVERNMENT furnishes powers of attorney or other authorizations to UNICEF, the GOVERNMENT shall cooperate in a timely and expeditious manner.

 

Final Account

 

21. After shipment of all Supplies and/or delivery of Services, and recording of all expenses incurred, UNICEF will prepare a statement of account to be forwarded to the GOVERNMENT, covering the total cost of the Procurement Services, and shall include any variation in cost, including penalties, if any, and credits due to decreases in price or quantities of Supplies / scope of Services.

 

22. The statement of account will be expressed in United States dollars. The United Nations operational rate of exchange shall apply to all currency conversions under this Memorandum of Understanding and all contracts entered into pursuant to this Memorandum of Understanding.

 

23. In the event that the statement of account indicates a balance in favor of the GOVERNMENT, the GOVERNMENT will be requested to instruct UNICEF whether that amount is to be retained for further transactions or is to be refunded. In the event that the statement of account indicates a deficit in the funds deposited with UNICEF and the buffer was not sufficient to cover this deficit, the GOVERNMENT will, within thirty (30) days from notification by UNICEF, make the additional payments to the same bank account and in the same currency as the original deposit was made in order to settle the account.

 

24. If UNICEF does not receive a response within two (2) years after its request for instructions from the GOVERNMENT on disposition of a positive balance, and after sending out a written reminder, the balance will be considered a donation to UNICEF.

 

Warranty; Liability

 

25. UNICEF is liable for executing Procurement Services requests with reasonable diligence. Beyond this commitment, UNICEF does not assume liability, express or implied, written or oral, with regard to delivery delay, loss or damage, value, freedom from fault or infringement of Supplies, product quality, efficiency, characteristics, suitability or usefulness, and third party Services. For delivery of Services with own resources, UNICEF does not assume liability except where arising from gross negligence, misconduct or intent. UNICEF’s total liability, in any event, shall not exceed the order value of the procurement services with respect to which a claim is made. In no event shall UNICEF be liable for incidental, indirect, consequential or immaterial losses or damages, or for lost revenues or profits. In case of dispute on the technical conformity or quality of WHO pre-qualified vaccines and WHO-approved pharmaceuticals, the GOVERNMENT accepts final assessment by WHO.

 

26. To the extent legally possible, UNICEF will pass on to the GOVERNMENT any warranty offered, minimum shelf life assurance (for pharmaceuticals and vaccines), and liability entered by the supplier or service provider.

 

27. All claims related to any defect in quality or other non- conformity of Supplies or for any loss or damage shall be handled directly by the GOVERNMENT with the original manufacturer, supplier, or insurance underwriter. UNICEF will provide to the GOVERNMENT any assistance that the GOVERNMENT may reasonably request in handling such claims.

 

28. UNICEF accepts no liability for any third party claims arising out of or in connection with its performance under any contract for Procurement Services entered into in accordance with this Memorandum of Understanding. The GOVERNMENT will indemnify, deal with, defend and hold UNICEF harmless in connection with any third party claim or other cause of action arising out of or related to any such contract.

 

29. The majority of UNICEF contracts with suppliers and manufacturers contains a clause on liquidated damages, allowing collection of lump-sum damages from the supplier / manufacturer for a delay in delivery. Wherever possible to execute and claim liquidated damages, the received amount will be payed out to the GOVERNMENT. Where there is no liquidated damages provision in long-term arrangements with suppliers / manufacturers, UNICEF will undertake best efforts to include such a provision in relevant Purchase Orders to be placed on behalf of the GOVERNMENT. Where long-term arrangements with suppliers are not available and commodities must be procured through public bid, UNICEF will include a liquidated damages clause in bidding documents, unless this is not advisable for the commodity concerned, in which case UNICEF shall coordinate with the GOVERNMENT accordingly before placing the bid.

 

Settlement of Disputes

30. The PARTIES shall use their best efforts to settle amicably any dispute, controversy, or claim arising out of or relating to this Memorandum of Understanding. Where the PARTIES wish to seek such an amicable settlement through conciliation, the conciliation shall take place in accordance with the UNCITRAL Conciliation Rules then in force, or according to such other procedure as may be agreed between the PARTIES. Any such dispute, controversy, or claim which is not settled amicably within sixty (60) days after receipt by one Party of the other Party’s request for such amicable settlement, shall be referred by either Party to arbitration in accordance with the UNCITRAL Arbitration rules then in force. The PARTIES shall be bound by an arbitration award rendered as a result of such arbitration as the final adjudication of such dispute. The costs of the procedure shall be shared equally by the PARTIES. The arbitral tribunal shall have no authority to award punitive damages. The Tribunal shall have no authority to award interest in excess of four percent (4%) and such interest shall be simple interest only. As used herein, the term, "UNCITRAL” means the United Nations Commission on International Trade Law.”

 

No Waiver of Privileges and Immunities

 

31. Nothing contained in or relating to this Memorandum of Understanding, including but not limited to any contract entered into in accordance with the terms of this Memorandum of Understanding, shall be deemed a waiver, express or implied, of any of the privileges and immunities of the United Nations and its subsidiary organs, including UNICEF, whether under the Convention on the Privileges and Immunities of the United Nations, or otherwise, and no provision of this Memorandum of Understanding or any contract entered into in accordance with the terms of this Memorandum of Understanding shall be interpreted or applied in a manner, or to an extent, inconsistent with such privileges and immunities.

 

Term and Termination

 

32. This Memorandum of Understanding will enter into force on the day of the last signature affixed by the PARTIES and shall remain in force until terminated by either Party.

 

33. Either Party may terminate this Memorandum of Understanding without cause upon ninety (90) days' written notice to the other and may terminate this Memorandum of Understanding for cause upon fourteen (14) days’ written notice to the other.

 

34. Upon termination of this Memorandum of Understanding, the PARTIES will take all reasonable and necessary measures to conclude any Procurement Services already commenced in accordance with this Memorandum of Understanding.

 

35. The provisions of this Memorandum of Understanding will survive any termination, to the extent necessary to permit an orderly settlement of accounts between the PARTIES.

 

General Provisions

 

36. Any notice, request or consent required or permitted to be given or made pursuant to this Memorandum of Understanding will be in writing, and addressed and sent by registered mail or confirmed facsimile transmission as follows:

 

If to UNICEF:

 

UNICEF ARMENIA COUNTRY OFFICE

 

Att: The Representative

 

With a copy to:

 

UNICEF, the United Nations Children’s Fund

PROCUREMENT SERVICES

UNICEF Supply Division

UNICEF Plads, Freeport

2100 Copenhagen Ø

DENMARK

Attn: Director

 

Tel: +45 35 27 35 27

Fax: +45 35 26 94 21

 

If to the GOVERNMENT:

 

THE MINISTRY OF HEALTH

 

37. Notices will be deemed to be effective as follows: in the case of registered mail, seven (07) days after posting; in the case of facsimiles, twenty four (24) hours following confirmed transmission.

 

38. The GOVERNMENT confirms that no official of UNICEF has received or will be offered by the GOVERNMENT any direct or indirect benefit arising from this Memorandum of Understanding. UNICEF confirms the same to the GOVERNMENT. The Parties agree that any breach of this provision is a breach of an essential term of this Memorandum of Understanding.

 

39. Nothing contained in this Memorandum of Understanding shall be construed as establishing a relation of employer and employee or of principal and agent between the PARTIES.

 

40. The GOVERNMENT shall not assign or make other disposition of this Memorandum of Understanding or any part thereof, or any of the GOVERNMENT’s rights, claims or obligations under this Memorandum of Understanding, except with prior written consent of UNICEF.

 

41. A party prevented by force majeure from fulfilling its obligations shall not be deemed in breach of such obligations. The said party shall use all reasonable efforts to mitigate consequences of force majeure. At the same time, the Parties shall consult with each other on modalities of further execution of the Memorandum of Understanding. Force majeure as used in this Memorandum of Understanding is defined as acts of God, war (whether declared or not), invasion, revolution, insurrection, or other acts of a similar nature or force.

 

42. The Parties shall keep confidential any documents, data or other information furnished to each other. The Parties may, however, disclose such information to their subcontractors or partners, as may reasonably be required to execute the Procurement Services, and provided that the subcontractors or partners shall be bound by similar confidentiality requirements. UNICEF may also report on executed transactions in the scope of its periodic reports and publications.

 

43. The Parties shall coordinate public relations measures, if any, in regard to their cooperation.

 

44. The following previous agreements on provision of Procurement Services by UNICEF are hereby terminated: none

 

45. This Memorandum of Understanding may be altered, modified or amended only by written instrument duly executed by all PARTIES.

 

IN WITNESS THEREOF, the PARTIES hereto have executed this Memorandum of Understanding.

 

THE GOVERNMENT OF ARMENIA

By: _________________________________

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

 

UNICEF, the United Nations Children’s Fund

 

By: _______________________________

 

 MS. TANYA RADOCHA

 

 REPRESENTATIVE OF UNIEF ARMENIA

 

 Date

Authorized Representative

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան