Գլխավոր տեղեկություն
Համար
N 1559-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1559-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով, որ 2014 թվականի ֆինանսական գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և վերջինիս դուստր ընկերությունների 2014 թվականի ֆինանսական տարվա գործունեության արդյունքում առաջացած համախմբված շահույթը կազմել է 31,125,329,918 դրամ, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 5-ի N 1/749L որոշմամբ բաշխվել է 20/80 տոկոս հարաբերակցությամբ, և 80 տոկոսն ուղղվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ գանձապետական հասարակ մուրհակի մարմանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 1533-Ա որոշման հիման վրա տրամադրված 106,175,637,355 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 81,275,373,421 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձնի 106,175,637,355 դրամ անվանական արժեքով, ԿԲ-14 (KB-14) սերիայի, 00027 համարակալմամբ, 2014 թվականի դեկտեմբերի 30-ի կազմման գանձապետական հասարակ մուրհակը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 29

Երևան