Գլխավոր տեղեկություն
Համար
N 1162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.14/68(1157).1 Հոդ.900.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 1162-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի խորքային հորերի ոռոգման պոմպերի օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2015 թվականին հատկացնել 4,440.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի խորքային հորերի ոռոգման պոմպերի 2014 և 2015 թվականների ընթացքում օգտագործած էլեկտրաէներգիայի, ոռոգվող հողատարածքների, մշակաբույսերի, ինչպես նաև ոռոգման ջրի ծավալների մասին տեղեկատվություն:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչվելու դեպքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 1-ի N 1162-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Աջակցություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքին

Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի խորքային հորերի ոռոգման պոմպերի օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքի փոխհատուցում

1035

ԾՏ18

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող համայնքների թիվը

1

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

4,440.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1035 Օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1035

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

4,440.0

Ծրագրի նկարագրությունը
Օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ17

 

Աջակցություն Արմավիրի համայնքին (ՀՀ Արմավիրի մարզպետարան)

4,440.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի խորքային հորերի ոռոգման պոմպերի օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան