ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Ազգային անվտանգության նախարարություն
2. Առողջապահության նախարարություն
3. Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
4. Արդարադատության նախարարություն
5. Արտաքին գործերի նախարարություն
6. Բնապահպանության նախարարություն
7. Գյուղատնտեսության նախարարություն
8. Էներգետիկայի նախարարություն
9. Կրթության և գիտության նախարարություն
10. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
11. Ներքին գործերի նախարարություն
12. Պաշտպանության նախարարություն
13. Պետական գույքի կառավարման նախարարություն
14. Պետական եկամուտների նախարարություն
15. Սոցիալական ապահովության նախարարություն
16. Տրանսպորտի և կապի նախարարություն
17. Քաղաքաշինության նախարարություն
18. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
19. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
20. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
II. Սահմանել նաև, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`
1. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
2. Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն
3. Արտակարգ իրավիճակների վարչություն
4. Մաքսային պետական կոմիտե
5. Միգրացիայի և փախստականների վարչություն
6. Պետական առողջապահական գործակալություն
7. Պետական գնումների գործակալություն
8. Ջրային տնտեսության պետական կոմիտե
9. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
10. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն
11. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:
III. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-456 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
IV. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|