«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 1588-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՅՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
2. Սույն որոշման 1-ին կետի դրույթը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների արտաքին գործերի նախարարների և միջազգային կազմակերպությունների` համաձայն հավելվածի, ղեկավարների գլխավորած պատվիրակությունների այցերի դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Կազմակերպության անվանումը |
1 |
2 |
1. |
Միավորված ազգերի կազմակերպություն |
2. |
Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակ |
3. |
ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակ |
4. |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր |
5. |
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր |
6. |
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ |
7. |
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար |
8. |
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար |
9. |
Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպություն |
10. |
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով |
11. |
ՅՈՒՆԵՍԿՕ |
12. |
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ |
13. |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն |
14. |
Առևտրի համաշխարհային կազմակերպություն |
15. |
Աշխատանքի միջազգային կազմակերպություն |
16. |
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն |
17. |
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |
18. |
Քիմիական զենքերի արգելման կազմակերպություն |
19. |
Զբոսաշրջության միջազգային կազմակերպություն |
20. |
Ինտերպոլ (Միջազգային քրեական ոստիկանություն) |
21. |
Միգրացիայի միջազգային կազմակերպություն |
22. |
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա |
23. |
Կարմիր խաչի միջազգային կոմիտե |
24. |
Եվրոպայի խորհուրդ |
25. |
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն |
26. |
Եվրոպական միություն |
27. |
Հյուսիս-ատլանտյան դաշինք |
28. |
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն |
29. |
ԱՊՀ |
30. |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն |
31. |
Արժույթի միջազգային հիմնադրամ |
32. |
Համաշխարհային բանկ |
33. |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD) |
34. |
Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպություն |
35. |
Եվրասիական տնտեսական միություն |
36. |
Բաց կառավարման գործընկերություն |
37. | Շանհայի համագործակցության կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |