Գլխավոր տեղեկություն
Համար
N 1164-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1164-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 7 շենքի 2 շինության հասցեում գտնվող՝ 165.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը (այսուհետ՝ գույք) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.019 հեկտար հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել տարածքի վարձակալ «Թրավել Թայմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը՝ 273.110.803001, 2014 թ.) (այսուհետ՝ գնորդ):

2. Սահմանել՝

1) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2015 թվականի հուլիսի 30-ի դրությամբ գնահատված արժեքի չափով` 63917000 դրամ.

 2) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.019 հեկտար հողամասի կադաստրային արժեքը՝ 11400000 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 75720 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

1) պայմանագրի կնքումից հետո 2 տարվա ընթացքում Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գտնվող շենքի ամրացման և մասնակի նորոգման նպատակով կատարել 15 մլն դրամի ներդրում.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 12

Երևան