ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2015 թվականի N 919-Ա
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2015 թվականի հոկտեմբերի 20-23-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` «Առողջություն-2020» քաղաքականության համատեքստում մարդու կյանքի բոլոր փուլերում մոտեցումների իրականացմանը նվիրված Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 7 Երևան |